Մաո Ցզե Դուն
Մաո Ծետոն (չինարեն ավանդ. 毛澤東, հեշտ. 毛泽东 , պինին: Máo Zédōng, Մաո Ծետոն, դեկտեմբերի 26, 1893[1][2][3][…], Շաոշան, Ցին կայսրություն - սեպտեմբերի 9, 1976[4][5][6][…], Չժունանհայ, Xichang'anjie Subdistrict, Xicheng District, Պեկին, Չինաստան), չինացի պետական և քաղաքական գործիչ, մաոիզմի հիմնադիրը և Չինական հեղափոխության առաջնորդը։
Կենսագրություն
խմբագրելՄաո Ցզե-Դունը, դեռևս երիտասարդության տարիներին միանալով Չինաստանի կոմունիստական կուսակցության (կոմկուսակցություն) կազմին, 1930-ական թվականներին դարձավ Ծյանսի՝ 江西 նահանգի կառավարիչը։ Կարծում էր, որ Չինաստանին անհրաժեշտ էր մշակել հատուկ կոմունիստական գաղափարախոսություններ[11]։ Չինական Կարմիր բանակի «Մեծ արշավանք»-ից հետո, որտեղ Մաո Ցզե-Դունը ղեկավարներից մեկն էր, նրան հաջողվում է ավտորիտար դիրք զբաղեցնել Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) կազմում։
Գեներալիսիմուս Չան Կայխուեյիի զորքերի դեմ ունեցած հաղթանակից հետո (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ վճռական ռազմական, նյութական և խորհրդատվություն արդյունքում) և 1949 թվականի հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն հռչակումից հետո Մաո Ցզե-Դունը մինչև կյանքի վերջը փաստացի համարվում էր երկրի առաջնորդը։ 1943 թվականից մինչ կյանքի ավարտը զբաղեցնում էր չինական կոմկուսակցությունների նախագահի, իսկ 1954-1959 թվականներին Չինաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։ 1950 թ-ի փետրվարին Մաո Ցզեդունը Իոսիֆ Ստալինի հետ կնքել է Ռուս-չինական փոխօգնության համաձայնագիր։ 1956 թվականին ՉԿԿ 8-րդ համագումարը երկրում գլխավոր քաղաքական ուղղություն է հռչակել սոցիալիզմի կառուցումը։ Մաոն նախաձեռնել է այսպես կոչված «Մեծ թռիչք» (1958–1960 թվականներ) և «Մշակութային հեղափոխության» (1966–1975 թվականներ) ծրագրերը, որոնք ոչ միայն ձախողվել են, այլև հսկայական վնաս են պատճառել երկրի զարգացմանը։ Դրանք քննադատվել են Մաոյի մահվանից հետո։ Մաո Ցզե-Դունի ղեկավարման տարիներին Չինաստանում տեղի էին ունենում ճնշումներ, որոնք քննադատվում էին ինչպես կապիտալիստական, այնպես էլ աոցիալիստական երկրներում։ Բացի այդ տվյալ ժամանակներում առկա էր Մաո Ցզե-Դունի անձի պաշտամունքը։ 1959 թվականից ձևավորվել է Մաո Ցզեդունի անձի պաշտամունքը. միլիոնավոր օրինակներով տպագրվել է նրա թեզերի ժողովածուն և բաժանվել ժողովրդին։ Այդ տարիներին Մաո Ցզեդունի առաջադրած գաղափարատեսական դրույթները մեկնաբանվել են որպես մարքսիզմ-լենինիզմի ստեղծագործական զարգացում։
1969 թվականի 9-րդ համագումարում Մաոյին հռչակել են ցմահ առաջնորդ, իսկ 1973 թվականի 10-րդ և 1977 թվականի 11-րդ համագումարներում «Մաո Ցզեդունի գաղափարները»՝ մաոականությունը, հայտարարել են պետական գաղափարախոսության հիմք։
Մաո Ցզեդունի դամբարանը Պեկինի կենտրոնական հրապարակում է։
Անուն
խմբագրելԱնուններ | ||
---|---|---|
Անուն | Երկրորդ անուն | |
Ավանդական | 毛澤東 | 潤芝 |
Պարզեցված | 毛泽东 | 润芝 |
Փինյին | Máo Zédōng | Rùnzhī |
հայերեն տառադարձման համակարգ | Մաո Ցզե-դուն | Յուն-Ճի |
Ուեյդ Ջայլսի տառադարձման համակարգ | Mao Tse-tung | Jun-chih |
Պալլադիի տառադարձության համակարգ | Мао Цзэдун | Жуньчжи |
Մաո Ցզեդունի անունը կազմված է 2 մասից՝ Ձե-Դուն։ Ձեն ունեցել է 2 իմաստ՝ 1. «թաց և խոնավ», 2. «բարություն, բարերարություն, բարեհամբույրություն»։ Երկրորդ հիերոգլիֆը՝ «դուն», նշանակում է «արևելք»։ Ամբողջական անունը նշանակում է «Բարերար Արևելք»։ Միաժամանակ երեխային, ըստ ավանդույթի, տվել են նաև ոչ պաշտոնական անուն։ Այն պետք է օգտագործվեր հատուկ դեպքերում որպես մեծարման, հարգանքի նշան՝ «Յունճի»։ «Յուն» նշանակում է երգել, իսկ «ճի»՝ կամ, ավելի կոնկրետ «ճիլան»՝ խոլորձ։ Այսպիսով՝ 2-րդ անունը նշանակել է «Փառաբանված խոլորձ»։ Շուտով երկրորդ անունը ստիպված եղան փոխել, քանի որ նրանում բացակայում էր «ջուր» նշանը։ Արդյունքում 2-րդ անունը իմաստով նման էր առաջինին՝ Յունճի՝ ավանդական չինարենով՝ 潤芝 և պարզեցված չինարենով՝ 润芝 «Ջրով ոռոգված խոլորձ»։ Հիերոգլիֆի այլ գրություններում «ճի», նույն՝ յունճի, ունի ևս մեկ խորհրդանշական իմաստ՝ «Բոլոր ողջերի բարերար»[12]։ Թեկուզև անունն արտացոլում էր իր մեջ ծնողների մեծ ցանկությունը, թե իրենց որդին կունենա փայլուն ապագա, միաժամանակ այն նաև հանդիսացավ որպես «ճակատագրի պոտենցիալ մարտահրավեր», այդ իսկ պատճառով մանուկ ժամանակ Մաոյին անվանում էին համեստ, փոքրացուցիչ անունով՝ Շի սան յա-ծի[13] («Երրորդ երեխան՝ Քար անունով»)։
Վաղ հեղափոխական գործունեություն
խմբագրելՊեկին, անարխիզմ և մարքսիզմ 917–19
խմբագրելՄաոն գնում է Պեկին, որտեղ իր ուսուցիչ Յան Չանցզիի շնորհիվ աշխատանքի է անցնում Պեկինի համալսարանում[14]։ Յանը Մաոին համարում է բացառիկ խելացի և գեղեցիկ[15]։ Համալսարանի գրադարանում Մաոն ապահովվում է գրադարանավարի օգնականի աշխատանքով Լի Դաչաոյի մոտ, որը պետք է դառնար վաղ շրջանի չին կոմունիստ[16]։ Լին հեղինակել է «Նոր Երիտասարդություն» հոդվածը Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխության մասին, որի ընթացքում կոմունիստական բոլշևիկյան կուսակցությունը Վլադիմիր Իլյիչ Լենինի ղեկավարությամբ գրավում է իշխանությունը։ Լենինը գերմանացի սոցիոլոգների՝ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի կողմից ստեղծած տեսության՝ մարքսիզմի կողմնակից էր, և Լիի հոդվածները Մարքսիզմն ավելացնում են չինական հեղափոխական շարժման քարոզչությանը[17]։ Դառնալով ավելի ու ավելի արմատական` Լին ազդվում է Պետեր Կրոպոտկինի անարխիզմից, որը օրվա ամենաարմատական դոկտրինն էր։ Չին անարխիստները, այնպիսիններն, ինչպիսին էին Ցայ Յուանպեյը, սոցիալական հարաբերություններում, ընտանիքում և կանանց հավասարության մեջ լիակատար սոցիալական հեղափոխության կոչ էին անում և ոչ թե կառավարման ձևերի պարզ փոփոխության էին ձգտում, որին կոչված էին ավելի վաղ շրջանի հեղափոխականները։ Նա միանում է Լիի խմբին և արագ խորանում է մարքսիզմի ուղղությամբ 1919 թվականի ձմռան ընթացքում[18]։
Ստանալով ցածր աշխատավարձ` Մաոն ապրում էր խիտ բնակեցված սենյակում հուանյան ուսանողների ուրիշ ընտանիքի հետ, և այն կարծիքին էր, որ Պեկինի գեղեցկությունը առաջարկում է ապրելու փոխհատուցում[19]։ Նա միանում է համալսարանի փիլիսոփայության և լրագրության բաժնի ուսանողությանը և ներկա լինում այդպիսի մարդկանց դասախոսություններին և դասընթացներին, ինչպիսին են Չեն Դուսյուն, Խու Շին և Ցյան Սյուանտուն[20]։ Մաոյի պեկինյան ժամանակաշրջանն ավարտվում է 1919 թվականի գարնանը, երբ մեկնում է Շանհայ ընկերների հետ, որոնք պատրաստվում են Ֆրանսիա գնալ[21]։ Նա չի կարողանում վերադառնալ Շաոշան, որտեղ իր մայրն անբուժելի հիվանդ էր։ Մաոյի մայրը մահանում է 1919 թվականի հոկտեմբերին, իսկ նրա ամուսինը` 1920 թվականի հունվարին [22]։
Նոր մշակույթը և քաղաքական ընդվզումներ, 1919–20
խմբագրել1919 թվականի մայիսի 4-ին Պեկինում հավաքվում են երկնային խաղաղության դարպասի մոտ, որպեսզի բողոք արտահայտեն ընդդեմ ճապոնական ընդարձակման դեմ Չինաստանի իշխանությունների թույլ դիմադրության։ Հայրենասերները վրդովված էին Բեյան Դուան Ցիրուի մասնակցությամբ Ճապոնիային տված քսան պահանջներից և Չինաստանի դավաճանությունից, որովհետև Վերսալյան պայմանագրով Ճապոնիային թույլ էր տրվում տարածքներ ունենալ Շանդունում, որոնք հանձնել էր Գերմանիան։ Այդ ցույցերը բորբոքում են համազգային, նաև մշակութային շարժում, որը մեղադրում էր Չինաստանին դիվանագիտական պարտության մեջ[23]։
Չանշայում Մաոն սկսում է պատմություն դասավանդել Խիյուի նախնական դպրոցում[24] և բողոքի ակցիա է կազմակերպում ընդդեմ Հունան նահանգի նախադուանական նահանգապետի` Չժան Ցզինյաոյի (հայտնի որպես «Թունոտ Չժան») կոռումպացված և բռնատիրական կառավարման դեմ[25]։ Մաոն հիմնել է Հունանես ուսանողական միությունը Հե Շուհենի և Դեն Չժունսյայի հետ` հունիսին կազմակերպելով ուսանողական ապստամբություն, իսկ 1919 թվականի հուլիսին սկսում է հրատարակել ամենշաբաթյա արմատական ամսագիր` «Սյան Ռիվեր Ռեվյուն» (Սանցզյան պինլուն)` գործածելով տեղական լեզուն` հասկանալի Չինաստանի բնակչության մեծամասնությանը։ Նա պահպանում է «Ժողովրդական զանգվածների մեծ միության» անհրաժեշտությունը` ամրապնդելով արհմիությունները, որոնք ընդունակ էին իրականացնելու բռնի հեղափոխություն[պարզաբանել]։ Նրա գաղափարներները մարքսիստական չէին, բայց Կրոպոտկինի հայացքները խստորեն ազդել էին դրանց վրա[26]։
Չժանը արգելում է ուսանողական միության գործունեությունը, բայց Մաոն շարունակում է հրատարակել «Նոր Հունան» (New Hunan ) ամսագիրը և շարունակում հոդվածներ դնել հանրաճանաչ տեղական «Արդարություն» լրագրում (Ta Kung Po)։ Սրանցից մի քանիսը պաշտպանում է ֆեմինիստական հայացքներ[27]։ 1919 թվականին Մաոն օգնում է գործադուլ կազմակերպել՝ զիջումների հասնելու համար, բայց քանի որ Չժանը և Մաոն զգում են մյուս ուսանողների կողմից սպառնալիք, Մաոն մեկնում է Պեկին՝ մահացու հիվանդ Յանգ Չանցզիին այցելելու համար[28][29]։ Թոմաս Քիրկուփի, Կարլ Կաուցկու, Մարքսի և Էնգելսի կողմից նորովի թարգմանված մարքսիստական գրականության (հատկապես կոմունիստական կուսակցության մանիֆեստի) ազդեցությունը նրա վրա կար, բայց իր հայացքներում նա դեռևս էկլեկտիկ էր[30]։ Մաոն այցելում է Թյանջին, Ջինան և Քուֆու[31] Շանհայ գնալուց առաջ, որտեղ նա աշխատում է որպես լվացարար և հանդիպում է Չեն Դուքսյուի հետ՝ նշելով, որ Չենի ընկալած մարքսիզմը տպավորում է իրեն, և դա, հավանաբար, իր կյանքի կրիտիկական շրջանն էր։ Շանհայում Մաոն հանդիպում է իր ծեր ուսուցչի, հեղափոխականի և Գոմինդանի՝ Չինական ազգային կուսակցության անդամ` Յի Պեյջի հետ (KMT), որը ձեռք է բերում ավելի մեծ աջակցություն և ազդեցություն։ և ծանոթացնում է Մաոյին գեներալ Տան Յանկայի՝ Գոմինդանի բարձրաստիճան անդամի հետ, որը օգնում էր զորքերին հավատարմորեն պահպանել Հունանեսի երկայնքով սահմանը Գուանդոնի հետ։ Մաոն օգնում է նրան կազմակերպել Չանշայի ուսանողներին։ 1920 թվականի հունիսին Տանը իր զորքը տեղակայում է Չանշայում, և Չժանը փախչում է։ Նահանգային վարչակազմի վերակազմակերպման ընթացքում Մաոն նշանակվում է Առաջին կանոնավոր կրտսեր դպրոցի գլխավոր մասնաշենքի ղեկավար։ Մեծ եկամուտ ստանալով՝ նա 1920 թվականի ձմռանն ամուսնանում է Յանգ Կայհույի հետ[32]։
Կոմունիստական կուսակցության հիմնումը Չինաստանում 1921–22
խմբագրելՉինաստանի կոմունիստական կուսակցությունը հիմնադրվել է Չեն Դուքսյուի և Լի Դազհաոյի կողմից Շանհայի Ֆրանսիական Կոնցեսիոնում 1921 թվականին որպես ուսումնական մաս և ոչ ֆորմալ ցանց։ Մաոն բաժանմունք է ստեղծում Չանշայում, նաև հիմնում է երիտասարդական սոցիալիստական բաժանմունքի մասնաճյուղ։ Գրքերի խանութ բացելով՝ նրա նպատակը եղել է Հունանի ողջ նահանգում հեղափոխական գրքերի տարածումը[33]։ Նա եղել է մասնակիցը Հունանի անկախության շարժման ՝ հույս ունենալով, որ Հունանի սահմանադրությունը կմեծացնի քաղաքացիական ազատությունները և կհեշտացնի իր հեղափոխական գործունեությունը։ Երբ շարժման շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել նահանգային ինքնավարություն նոր զինվորականի տրամադրության տակ, Մաոն մոռացավ իր մասնակցությունը[34]։ 1921 թվականին մարքսիստական խմբեր ստեղծվեցին Շանհայում, Պեկինում, Չանշայում, Վուհանում, Գուանչժոյում և Ցզինանում։ Որոշված էր անցկացնել կենտրոնական հավաք, որը սկսվեց Շանհայում 1921 թվականի հուլիսի 23-ին։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջին ազգային կոնգրեսին մասնակցեց 13 պատգամավոր (ներառյալ Մաոն)։ Հայտնաբերվելուց խուսափելու համար նավով շարժվեցին Հարավային ծով, որը մոտ էր Ցզյասինին (Jiaxing) և գտնվում էր Չժեցյան նահանգում։ Առաջին համագումարը անտեսեց Լենինի խորհուրդը կոմունիստների և բուրժուա-դեմոկրատների միջև ժամանակավոր կապ պահպանելու համար։ Կոմունիստները հանդես էին գալիս հանուն ազգային հեղափոխության, դրա հետ մեկտեղ պահպանում էին ուղղափառ մարքսիստական հավատը այն մասին, որ քաղաքային բանվոր դասակարգը կարող է գլխավորել սոցիալիստական հեղափոխությունը[35]։
Մաոն եղել է Հունանի կուսակցության քարտուղար Չանշայում և կուսակցություն ստեղծելու համար դիմել է բազմազան մարտավարությունների[36] 1920 թվականի օգոստոսին նա հիմնում է ինքնակրթության համալսարան, որի միջոցով ընթերցողները կարող էին օգտվել հեղափոխական գրականությունից օգտվելու հնարավորությունից։ Համալաարանը գտնվում էր Վան ֆուզիի ուսումնական կենտրոնում։ Վան Ֆուզին փիլիսոփա էր ցին դինաստիայից, որը ընդդիմացել էր Մանչուսին[36]։ Նա միանում է զանգվածային կրթության շարժմանը (YMCA)։ Որպեսզի պայքարի անգրագիտության դեմ և խմբագրում է դասագրքեր` արմատական տրամադրություններ ներառելու համար[37], շարունակում է կազմակերպել բանվորական ապստամբություններ ընդդեմ նահանգապետ Զաո Հեգթի[38]։ Այնուամենայնիվ, աշխատանքային հարցերը մնում էին կենտրոնական։ Հաջողությամբ ընթացածա և հայտնի գործադուլներն Անյուանյան ածխահանքերում (ի տարբերություն կոմունիստական պատմաբանների) կախված էին ոչ միայն բանվորների, այլև բուրժուաների ռազմավարություններից։ Լիու Շաոքին, Լի Լիսանը և Մաոն ոչ միայն համախմբում էին ածխահատներին, այլև ձևավորում էին դպրոցներ և կոոպերատիվներ և զբաղվում էին տեղական մտավորականներով, ազնվականությամբ, ռազմական սպաներով, նույնիսկ հոգևորականությամբ [39]
Մաոն հայտարարում է, որ բաց է թողել կոմունիստական կուսակցության 1922 թվականի հուլիսի երկրորդ կոնգրեսը Շանհայում, որովհետև կորցրել է հասցեները։ Ընդունելով Լենինի խորհուրդը՝ պատգամավորները պայմանավորվում են բուրժուա-դեմեոկրատների հետ կապի համար, որպեսզի բանրեհաջող իրականացնեն ազգային հեղափոխությունը։ Կոմունիստական կուսակցության անդամները, հույս ունենալով իրենց քաղաքականությունը տանել դեպի աջ, միավորվում են Գոմինդանի հետ[40]։ Մաոն խանդավառորեն համաձայնվում է այդ որոշման հետ։ Նա հակաիմպերիալիստ էր և խստորեն քննադատում է Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարություններին՝ նրանց կոչելով դահիճներից ամենամահացուն[41]։
Համագործակցություն Գոմինդանի հետ։ 1922–27
խմբագրել1923 թվականի հունիսին Շանհայում Կոմունիստական կուսակցության երրորդ համագումարում պատգամավորները վերաահաստատեցին իրենց հանձնառությունը Գոմինդանի հետ աշխատանքում։ Աջակցելով այդ մարտավարությանը` Մաոն ընտրվում է կուսակցական կոմիտեում, որը տեղակայված էր Շանհայում[42]։ 1924 թվականի սկզբին Գուանչժոուում տեղի ունեցած Գոմինդանի առաջին կոնգրեսում Մաոն ընտրվում է Կենտրոնական գործադիր կոմիտեի այլընտրանքային անդամ և առաջադրում է չորս բանաձև քաղաքային և գյուղական իշխանությունների ապակենտրոնացման համար։ Գոմինդանին նրա խանդավառ աջակցությունը կասկած է առաջ բերում նրա Հունանի ընկերոջ՝ Լի Լի-Սանի մեջ[43]։
1924 թվականի վերջին Մաոն վերադառնում է Շաոշան, հավանաբար հիվանդությունից ապաքինվելու համար։ Նա բացահայտում է, որ գյուղացիությունը գնալով ավելի անհանգիստ է դառնում։ Գյուղացիներից ոմանք խլում են հողերը հարուստներից կոմունաներ ստեղծելու համար[44]։ Դա համոզում է նրան գյուղացիների՝ հեղափոխական ուժ ունենալու մեջ, գաղափար, որից հրաժարվել էին ձախ գոմինդանականները, բայց ոչ կոմունիստները.[45]։ Նա վերադառնում է Գուանչժոու՝ անցկացնելու Գոմինդանի 6-րդ շարժումը 1926 թվականի սեպտեմբերին[46][47]։
[48][49]։
Գյուղացիական շարժման փորձնական ինստիտուտը կադրեր է պատրաստում և նրանց նախապատրաստում ռազմական գործողությունների` անցկացնելով ռազմական ուսուցում, ստիպում նրանց ուսումնասիրել ձախ տեքստերը[50]։
1925 թվականի ձմռանը Մաոն փախչում է Գուանչժոու, որից հետո նրա հեղափոխական գործունեությունը մարզային իշխանությունների ուշադրությունն է գրավում[51]=[51]։
Երբ 1925 թվականի մայիսին մահացավ կուսակցության առաջնորդ Սուն Յաթ-Սենը, նրան փոխարինեց Չան Կայշին[52]։ Մաոն աջակցեց Չիանգի Ազգային հեղափոխական բանակին, որը հանձնառել էր 1926 թվականի Հյուսիսային արշավանքը[53]։ Էքսպեդիցիայից հետո ոտքի կանգնեցին գյուղացիները` յուրացնելու հարուստ հողատերերի հողերը, որոնք շատ դեպքերում սպանվում էին։ Այսպիսի ապստամբությունները մեկուսացնում էին Գոմինդանի բարձրակարգ պաշտոններ զբաղեցնող գործիչներին, որոնք իրենք էին եղել հողատերեր[54]։
- Հեղափոխությունը ճաշկերույթ չէ և ոչ էլ նկար և ասեղնագործություն։ Էսսե չէ, այն չի կարող լինել այնպես չափավոր, անշտապ, քաղաքավարի, զսպված և բարեհամբույր։ Հեղափոխությունը ապստամբություն է, բռնի գործողություն, որի օգնությամբ մի դասակարգը իր տեղը զիջում է մյուսին
|
1927 թվականի մարտին Մաոն հայտնվու է Կենտրոնական գործադիր կոմիտեի պլենումում, որը փորձում էր լքել տալ գեներալ Չանին` առաջնորդ նշանակելով Վաբ Ցզինվեային։ Այնտեղ Մաոն ակտիվ դեր էր խաղում գյուղացիական քննարկումների հարցով` պահպանելով մի շարք կանոններ, որոնք պահպանում են մահապատիժը կամ ձերբակալությունը ցանկացածի համար, ով խոստովանում է, որ հակահեղափոխական գործունեության մեջ է` պնդելով, որ հեղափոխական իրադրության մեջ համաշխարհային մեթոդները չեն կարող բավարար լինել[55][56]։ 1927 թվականի ապրիլին Մաոն նշանակվում է Գոմինդանի կենտրոնական տեղական կոմիտեում` կոչ անելով գյուղացիներին հրաժարվել վարձավճարը տալուց։
Նանչանը և աշնանային բերքահավաքի ապստամբությունը (1927)
խմբագրելՄիայն դաշտային հրամանատարների դեմ հաջող արշավանքից հետո է Չանը ուշադրություն է դարձնում կոմունիստներին, որոնք այդ ժամանակ Չինաստանում հաշվվում էին տասյակ հազարներով։ Չանն անտեսում է ձախ KMT կառավարության հրամանները և անցնում է Շանհայ` քաղաք, որը վերահսկվում էր կոմունիստական զինված ուժերի կողմից։ Երբ կոմունիստները սպասում էին Չանի ժամանելուն, նա Կանաչ բանդայի օգնությամբ ազատագրում է Սպիտակ տերորից` սպանելով 5000 մարդու[56][57]։ Պեկինում 19 աչքի ընկնող կոմունիստներ սպանվում են Չանի կողմից[58][59]։ Նույն տարվա մայիսին տասնյակ հազարներով կոմունիստներ սպանվում են, և CPC-ն կորցնում է 15000-ը իր 25 հազար անդամներից[59]։
Արծիվները ճեղքում են օդը,
Ձկները սահում են պարզ ջրի խորքերը;
Սառցե երկնքի տակ միլիոնավոր մարդիկ պայքարում են ազատության համար։
Խորհելով այդ անընդգրկելի, այդ անսահման հողի մասին` ես հարց եմ տալիս` ո՞վ է կառավարում մարդու ճակատագիրը
CPC-ն շարունակում է աջակցել Ուխանի Գոմինդանին, դիրքորոշում, որը Մաոն սկզբում պաշտպանում էր[59], բայց CPC-ի 5-րդ կոնֆերանսում նա փոխում է կարծիքը և որոշում է հույսը դնել գյուղացիական միլիցիայի վրա[61]։ Հարցը վիճելի է դառնում, երբ Ուխանի կառավարությունը Գոմինդանից վռնդում է բոլոր կոմունիստներին[61]։ Մաոն հիմնադրում է Չինաստանի Բանվորական և գյուղացիական կարմիր բանակ` հայտնի որպես Ազատագրության կարմիր բանակ։ 1927 թվականի օգոստոսի 1-ին գեներալ Չժու Դեի գլխավորությամբ որոշվում է վերցնել Նանչան քաղաքը (հայտնի է որպես Նանչանի ապստամբություն)։ Սկզբում նրանք հասնում են հաջողության, բայց հինգ օր անց ստիպված են լինում նահանջել՝ շարժվելով Շանտոնի հարավ և այդտեղից նրանց տանում դեպի Ֆուցզյանի անապատ[61]։ Մաոն նշանակվում է Կարմիր բանակի գլխավոր հրամանատար և ղեկավարում է չորս գնդերը ընդդեմ Չանշայի (Աշնան բերքահավաքի ապստամբության ժամանակ)` հույս ունենալով բորբոքել գյուղացիական ապստամբություն ամբողջ Խունանում։ Հարձակման նախօրեին Մաոն գրում է բանաստեղծություն, որը սկզբում պահպաանվում էր «Չանշա» անվամբ։ Նա ծրագրել էր հարձակվել KMT-ի վրա երեք ուղղությամբ։ Բայց չորրորդ գունդը անցնում է KMT՝ հարձակվելով երրորդ գնդի վրա։ Մաոյի բանակը հասնում է Չանշա, բայց չի կարողանում քաղաքը վերցնել, պարտվում է և 1000 հոգի կենդանի մնացացածներով շարժվում է դեպի Ջինջենգ լեռներ[60][62]։
Ջունգ Չանը և Ջոն Հելիդեյը պնդում են, որ ապստամբությունը փաստորեն սաբոտաժի է ենթարկել Մաոն, որպեսզի Գոմինդանի զինվորների խմբին թույլ տա անցնել KMT-ի ցանկացած ուրիշ առաջնորդի կողմը[63]։ Չանը և Հելիդեյը հաստատաում են նաև այն, որ Մաոն պայմանավորվել է այլ առաջնորդների հետ (ներառյալ ռուս դիվանագետները և խորհրդային հյուպատոսությունը), որ հարվածն ուղղվի դեպի Չանշա, սակայն հրաժարվել է դրանից։ Չանը և Հելիդեյը հաղորդում են այն մասին, Չանշայի խորհրդային հյուպատոսության քարտուղարը Մոսկվա է ուղարկել կարծիք այն մասին, որ նահանջը եղել է ամենաստոր դավաճանությունն ու վախկոտությունը[63]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Short P. Mao: A Life — Great Britain: Hodder & Stoughton, 1999. — P. 19. — 782 p. — ISBN 978-0-340-60624-7
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 4,0 4,1 4,2 Immanuel C.Y. Hsü The Rise of Modern China — 6 — USA: OUP, 2000. — P. 767. — 1136 p. — ISBN 978-0-19-512504-7
- ↑ 5,0 5,1 5,2 Short P. Mao: A Life — Great Britain: Hodder & Stoughton, 1999. — P. 625–626. — 782 p. — ISBN 978-0-340-60624-7
- ↑ 6,0 6,1 6,2 Zhisui L. The Private Life of Chairman Mao (1996 edition) — 1996. — P. 9. — ISBN 978-0-09-964881-9
- ↑ 7,0 7,1 Spence J. The Search for Modern China — 1 — USA: W. W. Norton & Company, 1991. — P. 531. — ISBN 978-0-393-30780-1
- ↑ 8,0 8,1 8,2 Short P. Mao: A Life — Great Britain: Hodder & Stoughton, 1999. — P. 116. — 782 p. — ISBN 978-0-340-60624-7
- ↑ 9,0 9,1 Zhisui L. The Private Life of Chairman Mao (1996 edition) — 1996. — P. 56. — ISBN 978-0-09-964881-9
- ↑ 10,0 10,1 Short P. Mao: A Life — Great Britain: Hodder & Stoughton, 1999. — P. 635. — 782 p. — ISBN 978-0-340-60624-7
- ↑ .info/2012/11/obshhestvo/5084- Կարմիր բանակի «Մեծ արշավանքը»(չաշխատող հղում)
- ↑ Панцов, 2007, էջ 13
- ↑ Чжан, 2007, էջ 19
- ↑ Schram 1966, էջ. 48 ; Pantsov & Levine 2012, էջեր. 47, 56–57 .
- ↑ Feigon 2002, էջ. 18 ; Pantsov & Levine 2012, էջ. 39 .
- ↑ Schram 1966, էջ. 48 ; Pantsov & Levine 2012, էջ. 59 .
- ↑ Schram 1966, էջ. 47 ; Pantsov & Levine 2012, էջեր. 59–62 .
- ↑ Schram 1966, էջեր. 48–49 ; Pantsov & Levine 2012, էջեր. 62–64 .
- ↑ Schram 1966, էջ. 48 ; Pantsov & Levine 2012, էջեր. 57–58 .
- ↑ Schram 1966, էջ. 48 ; Pantsov & Levine 2012, էջեր. 62, 66 .
- ↑ Schram 1966, էջեր. 50–52 ; Pantsov & Levine 2012, էջ. 66 .
- ↑ Pantsov & Levine 2012, էջեր. 66–67
- ↑ Pantsov & Levine 2012, էջեր. 68–70 .
- ↑ Pantsov & Levine 2012, էջ. 68 .
- ↑ Pantsov & Levine 2012, էջ. 76
- ↑ Schram 1966, էջեր. 53–54 ; Pantsov & Levine 2012, էջեր. 71–76 .
- ↑ Schram 1966, էջ. 55 ; Pantsov & Levine 2012, էջեր. 76–77 .
- ↑ Schram 1966, էջեր. 55–56 ; Pantsov & Levine 2012, էջ. 79 .
- ↑ Pantsov & Levine 2012, էջ. 80 .
- ↑ Pantsov & Levine 2012, էջեր. 81–83
- ↑ Pantsov & Levine 2012, էջ. 84 .
- ↑ Schram 1966, էջեր. 56–57 .
- ↑ Schram 1966, էջ. 63 ; Feigon 2002, էջեր. 23, 28
- ↑ Schram 1966, էջեր. 63–64 ; Feigon 2002, էջեր. 23–24, 28, 30
- ↑ Schram 1966, էջեր. 64–66 .
- ↑ 36,0 36,1 Schram 1966, էջ. 68
- ↑ Schram 1966, էջեր. 68–69
- ↑ Schram 1966, էջ. 69 .
- ↑ Elizabeth J. Perry,"Anyuan: Mining China's Revolutionary Tradition," The Asia-Pacific Journal 11.1 (January 14, 2013), reprinting Ch 2 of Elizabeth J. Perry. Anyuan: Mining China's Revolutionary Tradition. (Berkeley: University of California Press, 2012. 978-0-520-27189-0.
- ↑ Schram 1966, էջեր. 69–70
- ↑ Schram 1966, էջեր. 73–74 ; Feigon 2002, էջ. 33
- ↑ Schram 1966, էջեր. 74–76
- ↑ Schram 1966, էջեր. 76–82
- ↑ Schram 1966, էջ. 78 .
- ↑ Schram 1966, էջ. 78
- ↑ Mao Zedong (1992), Schram, Stuart Reynolds; և այլք: (eds.), National Revolution and Social Revolution, December 1920 – June 1927, Mao's Road to Power, Vol. II, M.E. Sharpe, էջ 465.
- ↑ Liu Xiaoyuan (2004), Frontier Passages: Ethnopolitics and the Rise of Chinese Communism, 1921–1945, Stanford: Stanford University Press, էջ 66, ISBN 978-0-8047-4960-2.
- ↑ Mao Zedong (1992), Schram, Stuart Reynolds; և այլք: (eds.), National Revolution and Social Revolution, December 1920 – June 1927, Mao's Road to Power, Vol. II, M.E. Sharpe, էջ 465.
- ↑ Liu Xiaoyuan (2004), Frontier Passages: Ethnopolitics and the Rise of Chinese Communism, 1921–1945, Stanford: Stanford University Press, էջ 66, ISBN 978-0-8047-4960-2.
- ↑ Schram 1966, էջեր. 82, 90–91
- ↑ 51,0 51,1 Schram 1966, էջ. 83
- ↑ Schram 1966, էջեր. 84, 89
- ↑ Schram 1966, էջեր. 87, 92–93 ; Feigon 2002, էջ. 39
- ↑ Schram 1966, էջ. 95
- ↑ Schram 1966, էջ. 98
- ↑ 56,0 56,1 Feigon 2002, էջ. 42
- ↑ Schram 1966, էջ. 106 ; Carter 1976, էջեր. 61–62
- ↑ Schram 1966, էջեր. 106–09, 112–13
- ↑ 59,0 59,1 59,2 Carter 1976, էջ. 62
- ↑ 60,0 60,1 Carter 1976, էջ. 64
- ↑ 61,0 61,1 61,2 Carter 1976, էջ. 63
- ↑ Schram 1966, էջեր. 122–25 ; Feigon 2002, էջեր. 46–47
- ↑ 63,0 63,1 Chang, Halliday; Mao, Chapt.5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաո Ցզե Դուն» հոդվածին։ |