Ջուդի Բլում (անգլ.՝ Judy Blume, փետրվարի 12, 1938(1938-02-12)[2][3], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի գրող, հայտնի` երեխաների և դեռահասների համար իր գրած գրքերով։ Դեռահասների համար նախատեսված գրականության առաջին հեղինակներից մեկը, որն իր վեպերում շոշափում է տաբուացված թեմաներ՝ ձեռնաշարժությունից և դաշտանից մինչև դեռահասների սեքս և հակաբեղմնավորում։ Ոմանք հավանություն են տալիս նրան այն բանի համար, որ նա դիմում է այն թեմաներին, որոնք հուզում են իր լսարանին, մյուսները քննադատում դրա համար և փորձում արգելել[32] նրա գրքերը։ Բլումն ասում է․ «Ես ուզում եմ լինել ազնիվ, ես զգում եմ, որ (երբ ես երեխա էի) ոչ մի չափահաս ազնիվ չէր ինձ հետ։ Նախկինում մենք չգիտեինք, թե ինչ արժե իմանալ»[33]։

Ջուդի Բլում
անգլ.՝ Judy Blume
Ծննդյան անունանգլ.՝ Judith Sussman[1]
Ծնվել էփետրվարի 12, 1938(1938-02-12)[2][3] (86 տարեկան)
ԾննդավայրԷլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
ԿրթությունՆյու Յորքի համալսարան[1], Մշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց, Նյու Յորքի համալսարան (1961) և Battin High School?
Ժանրերսիրավեպ
Ուշագրավ աշխատանքներTiger Eyes?, Դու այստե՞ղ ես, Աստված։ Այդ ես եմ՝ Մարգարեթը (վեպ), The One in the Middle Is the Green Kangaroo?[5], Iggie's House?[6], Then Again, Maybe I Won't?[7], Freckle Juice?[8], It's Not the End of the World?[9], Otherwise Known as Sheila the Great?[10], Deenie?[11], The Pain and the Great One?[12], Blubber?[13], Forever...?[14], Starring Sally J. Freedman as Herself?[15], Wifey?[16], Superfudge?[17], The Judy Blume Diary?[18], Smart Women?[19], Letters to Judy: What Kids Wish They Could Tell You?[20], Just as Long as We're Together?[21], Fudge-a-Mania?[22], Here's to You, Rachel Robinson?[23], Summer Sisters?[24], Places I Never Meant to Be?[25], Double Fudge?[26] և In The Unlikely Event?[27]
Պարգևներ
Կայքjudyblume.com
 Judy Blume Վիքիպահեստում

Չնայած քննադատությանը՝ Բլումի գրքերի ընդհանուր տպաքանակը գերազանցում է 82 միլիոնը, և դրանք թարգմանվել են 32 լեզվով[34]։ Իր վեպերի համար Բլումն ստացել է ավելի քան 90 գրական պարգև, այդ թվում՝ «Մարգարետ Էդվարդսի պարգևը»՝ դեռահասության գրականության մեջ ներդրած ավանդի համար[32]։ Նրա ամենահայտնի գրքերից են «Դու այստե՞ղ ես, Աստված։ Դա ես եմ, Մարգարետը» և «Դենի»-ն։

Վաղ տարիներ խմբագրել

Բլումը ծնվել և մեծացել է Նյու Ջերսիի Էլիզաբեթ քաղաքում։ Մայրը տնային տնտեսուհի էր, իսկ հայրը՝ ատամնաբույժ[32]։ Ջուդին ունի իրենից հինգ տարով մեծ եղբայր։ Բլումի խոսքով «ինքն իր մանկության մեծ մասն անցկացրել է գլխում պատմություններ հորինելով»։ Դպրոցն ավարտելուց հետո Ջուդին ընդունվել է Բոստոնի համալսարան։ Առաջին կուրսում սովորելու ժամանակ նրա մոտ ախտորոշել են ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, ինչի պատճառով նա ստիպված է եղել ակադեմիական արձակուրդ վերցնել[35]։ 1961 թվականին նա ստացել է բակալավրի աստիճան[34][35]։

1951 և 1952 թվականներին իր հայրենի քաղաքում երեք ինքնաթիռ է կործանվել։ Արդյունքում մահացել է 118 մարդ և Ջուդիի հայրը օգնել է նույնականացնել մնացորդները։ Բլումն ասել է, որ երկար ժամանակով թաղել է այդ հիշողությունները, սակայն 2015 թվականին վերադարձել է նրանց մոտ, երբ սկսել է գրել «In the Unlikely Event» վեպը, որտեղ սյուժեն պտտվում է այդ վթարների շուրջ[36]։

Կարիերա խմբագրել

Բլումը միշտ սիրել է շատ կարդալ և սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակից։ Իր առաջին գիրքը նա հրատարակել է 1969 թվականին։ Հաջորդ տասը տարիների ընթացքում հրատարակել է 13 գիրք, որոնցից շատերը համարվում են նրա ամենահայտնի աշխատանքները։ Նրա մի քանի աշխատանքները հայտնվել են բոլոր ժամանակների մանկական բեսթսելլեր գրքերի ցանկերում։

Դեռահասների և երեխաների համար նախատեսված գրքերից հետո Բլումն անցել է մեծահասակների համար նախատեսված գրքերին, որոնք վերաբերում են մահվանը և չափահաս կյանքի իրողություններին։ Նրա «Կինը» (Wifey, 1978) և «Խելացի կանայք» (1983) գրքերը, հայտնվել են բեսթսելլերների ցանկի մեջ The New York Times վարկածով։ Մեծահասակների համար նրա երրորդ վեպը՝ «Summer Sisters» (1998), վաճառվել է ավելի քան երեք միլիոն օրինակ տպաքանակով[37]։ Գիրքը հինգ ամիս մնացել է The New York Times-ի վարկածով բեսթսելլերների ցանկում․ կոշտ շապիկով գիրքը հայտնվել է երրորդ[38], իսկ փափուկ շապիկովը՝ առաջին հորիզոնականում[39]։

Բլումի գրքերի ընդհանուր տպաքանակը գերազանցում է 82 միլիոնը, դրանք թարգմանվել են 32 լեզվով[34]։ Ջուդին ավելի քան 90 գրական պարգև է ստացել իր վեպերի համար, այդ թվում «Մարգարետ Էդվարդս» մրցանակը՝ «դեռահասների համար նախատեսված գրականության մեջ ունեցած նշանակալի և երկարատև ներդրման համար» ձևակերպմամբ[32]։ 2000 թվականի ապրիլին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը նրան ընդգրկել է «կենդանի լեգենդների ցուցակի» «գրողներ և նկարիչներ» կատեգորիայում՝ «ամերիկյան մշակութային ժառանգության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար»[40]։

Բլումի «Վագրի աչքերը» գրքի էկրանավորման ռեժիսորն է եղել նրա որդին՝ Լոուրենս Բլումը։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականին։ Ֆիլմում նկարահանվել են Ուիլա Հոլանդը և Էմի Ջոնսոնը[41]։

Իր կարիերայի ընթացքում Բլումն աջակցել է ինտելեկտուալ ազատությունը պաշտպանող կազմակերպություններին։ Նա նաև «Մանկական հիմնադրամ» բարեգործական և կրթական կազմակերպության հիմնադիրն ու հոգաբարձուն է[35]։

2017 թվականի հոկտեմբերին Եյլի համալսարանը ձեռք է բերել Բլումի աշխատանքների արխիվը, որի մեջ են մտնում նրա չհրապարակված վաղ աշխատանքնրը[42]։

Դեռահասների համար իր գրքերում Բլումը բարձրացրել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ռասիզմը (Iggie’s House), դաշտանը (Դու այստե՞ղ ես Աստված։ Այդ ես եմ՝ Մարգարետը), բաժանումը (It’s Not the End of the World, Just as Long as We’re Together), հետապնդումը դպրոցներում (Blubber), ձեռնաշարժությունը (Deenie, Then Again, Maybe I Won’t) մարդու սեռականությունը (Forever) և ընտանեկան խնդիրները(Here’s to You, Rachel Robinson)[43]։

Անձնական կյանք խմբագրել

Ջուդին ամուսնացած էր Ջոն Բլումի հետ, ում հետ ծանոթացել էր համալսարանում սովորելիս։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ դուստր Ռեդլին և որդի Լոուրենսը, ինչպես նաև թոռ՝ Էլիոթը[44]։ Ջուդին և Ջոնը բաժանվել են 1975 թվականին, իսկ պաշտոնապես՝ մեկ տարի անց[45]։ Ավելի ուշ Ջուդին իրենց ամուսնությունն անվանել է «խեղդող»[46][47]։ Ամուսնալուծությունից հետո Ջուդին հանդիպել է ֆիզիկոս Թոմ Քիթչենսին։ Նրանք ամուսնացել են 1976 թվականին, սակայն երկու տարի անց ամուսնալուծվել են[47]։ 1987 թվականից Բլումն ամուսնացած է Ջորջ Քուփերի՝ իր նախկին ուսուցչի և ոչ գեղարվեստական գրքի հեղինակի հետ[48]։ Այս ամուսնությունից ծնվել է Ջուդիի աղջիկը` Ամանդան։ Բլումը խոստովանում է, որ «Fudge» վեպի գլխավոր հերոսի ստեղծման համար նրան ոգեշնչել է որդին` Լոուրենսը։

2012 թվականին Բլումի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ[49]։

Մատենագիտություն խմբագրել

  • The One in the Middle Is the Green Kangaroo (1969)
  • Iggie’s House (1970)
  • Are You There God? It's Me, Margaret. (1970)
  • Then Again, Maybe I Won’t (1971)
  • Freckle Juice (1971)
  • It’s Not the End of the World (1972)
  • Tales of a Fourth Grade Nothing (1972)
  • Otherwise Known as Sheila the Great (1972)
  • Deenie (1973)
  • The Pain and the Great One (1974)
  • Blubber (1974)
  • Forever (1975)
  • Starring Sally J. Freedman as Herself (1977)
  • Wifey (1978)
  • Tiger Eyes (1981)
  • The Judy Blume Diary (1981)
  • Smart Women (1983)
  • Letters to Judy: What Kids Wish They Could Tell You (1986)
  • Just as Long as We’re Together (1987)
  • Fudge-a-Mania (1990)
  • Here’s to You, Rachel Robinson (1993)
  • Summer Sisters (1998)
  • Double Fudge (2002)
  • Soupy Saturdays with the Pain and the Great One (2007)
  • Going, Going, Gone! with the Pain and the Great One (2008)
  • In The Unlikely Event (2015)

Գրականություն խմբագրել

  • Blume, Judy (1990). Authors and Artists for Young Adults (Gale Research), 3: 25-36. Incorporates extensive passages from published interviews with Blume.
  • Lee, Betsy. Judy Blume’s Story, Dillon Pr., 1981. ISBN 0875182097
  • Tracy, Kathleen (2007). Judy Blume: A Biography. New York City: Greenwood. p. 152. ISBN 0313342725.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 108.
  2. 2,0 2,1 jeugdliteratuur.org
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. http://web.archive.org/web/20170323034122/http://jeugdliteratuur.org/auteurs/judy-blume
  5. http://www.worldcat.org/oclc/7196796
  6. http://www.worldcat.org/oclc/78289
  7. http://www.worldcat.org/oclc/211889
  8. http://www.worldcat.org/oclc/215641
  9. http://www.worldcat.org/oclc/447220
  10. http://www.worldcat.org/oclc/466242542
  11. http://www.worldcat.org/oclc/800751
  12. http://www.worldcat.org/oclc/10799491
  13. http://www.worldcat.org/oclc/1131889
  14. http://www.worldcat.org/oclc/1728911
  15. http://www.worldcat.org/oclc/2951936
  16. http://www.worldcat.org/oclc/3843199
  17. http://www.worldcat.org/oclc/5992603
  18. http://www.worldcat.org/oclc/176637278
  19. http://www.worldcat.org/oclc/9783725
  20. http://www.worldcat.org/oclc/13010414
  21. http://www.worldcat.org/oclc/15548961
  22. http://www.worldcat.org/oclc/22115812
  23. http://www.worldcat.org/oclc/28147467
  24. http://www.worldcat.org/oclc/38239320
  25. http://www.worldcat.org/oclc/39625008
  26. http://www.worldcat.org/oclc/49664589
  27. http://www.worldcat.org/oclc/904528759
  28. http://www.ala.org/yalsa/booklistsawards/bookawards/margaretaedwards/maeprevious/previousmargaret
  29. http://clifonline.org/assets/Dorothy-Canfield-Fisher-Award-Winners2.pdf
  30. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/judy-blume/
  31. https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
  32. 32,0 32,1 32,2 32,3 Alison Flood (2014-07-11). «Judy Blume: 'I thought, this is America: we don't ban books. But then we did» (անգլերեն). the Guardian. Վերցված է 2018-04-02-ին.
  33. «Judy Blume and Lena Dunham on What It's Like to be Pioneers in Sexual Frankness» (անգլերեն). article.wn.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  34. 34,0 34,1 34,2 «Judy Blume: Biography, Facts, Books & Banned Books | Study.com». Study.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  35. 35,0 35,1 35,2 «Judy Blume on the Web: Judy's Bio». www.judyblume.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  36. Brown, Helen (2015 թ․ հունիսի 2). «In the Unlikely Event by Judy Blume, review: 'a slice of life'» (անգլերեն). 0307-1235. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  37. «Judy Blume: Mating IQ» (անգլերեն). Psychology Today. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  38. «BEST SELLERS: August 16, 1998». The New York Times (անգլերեն). 1998 թ․ օգոստոսի 16. 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  39. «PAPERBACK BEST SELLERS: May 30, 1999». The New York Times (անգլերեն). 1999 թ․ մայիսի 30. 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  40. «Library of Congress to Honor "Living Legends"». The Library of Congress (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  41. «Judy Blume's 'Tiger Eyes' movie». EW.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  42. «Judy Blume Archive Strengthens Beinecke Young Adult Collections | Beinecke Rare Book & Manuscript Library» (անգլերեն). beinecke.library.yale.edu. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  43. admin (2013 թ․ մարտի 26). «Most frequently challenged authors of the 21st century». Advocacy, Legislation & Issues (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  44. Dominus, Susan (2015 թ․ մայիսի 18). «Judy Blume Knows All Your Secrets». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  45. «Judy Blume». www.nndb.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  46. «Judy Blume on the Web: Smart Women». www.judyblume.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  47. 47,0 47,1 «After Two Divorces, Judy Blume Blossoms as An Unmarried Woman—and Hits the Best-Seller List Again». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  48. «Interview | Judy Blume». januarymagazine.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  49. «Judy Blume Shares Breast Cancer Diagnosis» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդի Բլում» հոդվածին։