Ֆետիշիզմ (ֆր.՝ fetiche - թալիսման, հմայիլ, կուռք), գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագություն։

Ֆետիշի պատկեր Հարավային Աֆրիկայում, Լոնդոնի միսիոներական համայնք, մոտ. 1900 թ.

Ֆետիշիզմի բոլոր վաղ կրոնական ձևերի ու զարգացած կրոնական համակարգերի բաղադրամասը կազմող կրոնական աշխարհընկալման տարրերից է։ Ֆետիշներ կարող են լինել քարերը, փայտերը, ծառերը, բնական կամ ձեռակերտ ցանկացած առարկան։ Ֆետիշների պաշտամունքի ձևերը նույնպես բազմազան են։ Ֆետիշներին մատուցվող զոհաբերություններից մինչև դրանց մեջ գամեր խրել (իբր ոգուն ցավ պատճառելու ու դրանով իսկ նրան ուղղված խնդրանքը կատարել ստիպելու համար)։

Ֆետիշիզմը լայնորեն տարածված է նաև արդի կրոններում, օրինակ՝ «սև քարի» (Մեքքայում) պաշտամունքը մուսուլմանների մեջ, մեռած հոգևորականների աճյուններով պաշտամունքային շինություններինը՝ բուդդայականության մեջ, բազմաթիվ «հրաշագործ» սրբապատկերների ու մասունքների երկրպագությունը՝ քրիստոնեության մեջ։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։