Օրորոցային (վեպ)
«Օրորոցային» (անգլ.՝ Lullaby), Չակ Պալանիկի հանրահայտ վեպերից մեկը։
Օրորոցային անգլ.՝ Lullaby | |
---|---|
Հեղինակ | Չակ Պալանիկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | satirical fiction? և սարսափ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նախորդ | Շնչահեղձություն |
Հաջորդ | Օրագիր |
Կազմի հեղինակ | Ռոդրիգո Կորալ |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Doubleday |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 17, 2002 |
OCLC | 48871773 |
Կայք | penguinrandomhouse.com/books/126184/lullaby-by-chuck-palahniuk/(անգլ.) |
Վիքիքաղվածք | Օրորոցային |
Պատմություն
խմբագրելՎեպը հրատարակվել է 2002 թվականին հեղինակի կյանքում տեղի ունեցած ողբերգական պատահարից հետո․ նրա հայրը և խորթ մայրը սպանվել էին և այրվել, իսկ Պալանիկը մասնակցում էր դատական գործընթացին՝ ամեն գնով փորձելով նպաստել մարդասպանի ցմահ բանտարկությանը։
Սյուժե
խմբագրելԻրադարձությունները սկսվում են այն ժամանակ, երբ լրագրող Կառլ Ստրեյտորը սկսում է հետազոտել երեխաների հանկարծակի մահվան համախտանիշը։ Նրանք մահանում են օրորոցում կամ նույնիսկ իրենց ծնողների ձեռքերում։ Ինչպես հետագայում պարզում է լրագրողը, նրանք մահանում են այն բանից հետո, երբ նրանց համար կարդում են մի հնամյա աֆրիկյան օրորոցային՝ «Բանաստեղծություններ և հեքիաթներ ողջ աշխարհից» գրքից։ Այդ երգը կարդում էին երեխաներին, երբ ցեղը էլ չէր տեղավորվում իր բնակավայրի տարածքում, կարդում էին անհույս հիվանդ և վիրավոր զինվորներին, որպեսզի նրանք առանց ցավերի մահանային։ Երգը գործում է այնքան ժամանակ, մինչև դրանից չեն մահանում լրագրողի խմբագիրը, նրա միշտ աղմկող հարևանը և պարզապես անցորդները, որ խանգարում էին նրան անցնել ճանապարհը։
Մյուս կողմից՝ վեպում գործում է մեկ այլ կերպար՝ ճարպիկ ռիելթոր Էլեն Գուվեր Բոյլը։ Նա նույնպես գիտի այդ անեծքը և արդեն գործածել է։ Ընդհանրապես, նա շատ տարօրինակություններ ունի, ինչպես և Պալանիկի շատ ու շատ հերոսներ։ Օրինակ, նա մասնագիտանում է այնպիսի տներում, որտեղ ուրվականներ են եղել։ Նա բացառիկ իրավունք է ձեռք բերել այդ տները վաճառելու համար։ Դա բավականին շահութաբեր է, որովհետև այդ տների սեփականատերերը փոխվում են ամեն երկու ամիսը մեկ։ Հետո նա գալիս է հնամյա կահույքի վաճառքի խանութներ, որտեղ քանդում է դռների բռնակները և այլ փայլուն մետաղական մասերը, քերծում է լաքապատ մակերևույթները։ Արդյունքում նա գնում է այդ կահույքը դրա «իրական» գնով՝ առանց հաշվի առնելու դրանց տարիքը։
Կոնգրեսի գրադարանից գրքի մի օրինակը գտնում է Ստրեյտորի ծանոթը՝ ոստիկանական բժիշկ Նեշը և օգտվում է անեծքից, որպեսզի հասնի այլասերված հարաբերությունների բազում կանանց հետ։ Ստրեյտորը և Բոյլը՝ կախարդություններով հետաքրքրվող քարտուղարուհի Էլեն Մոնայի, և նրա՝ «Ոստրե» մականվամբ ընկերոջ հետ մեկնում են վերացնելու «Հեքիաթների» մնացած օրինակները։ Արդյունքում՝ նրանք ուզում են գտնել գլխավոր կախարդական գիրքը, որտեղից, որ արտագրվել է «Գրիմուար» օրորոցայինը։ Յուրաքանչյուրն առաջնորդվում է իր նպատակով։ Կառլ Ստրեյտորը ցանկանում է վերացնել Գրիմուարը։ Էլեն Բոյլը երազում է ամենակարող դառնալ և վերակենդանացնել իր որդուն, որ սպանվել է այդ նույն օրորոցայինից։ Իսկ Մոնան և Ոստրեն երազում են դառնալ նոր Ադամը և Եվան մեր մեղավոր աշխարհում։ Գրքի վերջում օտար մարմնի ղեկավարման անեծքի միջոցով Ոստրեն տիրանում է Էլենին և կյանքի հետ անհամատեղելի վնասվածնքներ հասցնում։ Ստրեյտորը կարդում է օրորոցայինը նրա համար և ազատում տանջանքներից։ Մահվանից հետո Էլենի միտքը անեծքի միջոցով տեղափոխվում է իռլանդացի ոստիկանի մեջ, որ պատահաբար հայտնվել էր մոտակայքում։
Զուգահեռաբար նկարագրվում են իրադարձություններ, որ տեղի են ունենում գրքի ավարտից հետո․ Կառլ Ստրեյտորը և իռլանդացի ոստիկանը (Սերժանտ) ընկնում են Մոնայի և Ոստրեի հետևից, որոնք օգտագործում են կախարդությունը սեփական նպատակների համար։
Քննադատների կարծիքները
խմբագրելԱյստեղ գլխավոր բառը «Պատկերացրու»–ն է։ Սա պատմություն չէ, որ գրվել է Պալանիկի կողմից․ վեպի փաստացի բովանդակությունը՝ չորս հերոսների միջև հպումներից մինչև նրանց ճանապարհորդությունը, թվում է ներքին վերաիմաստավորում։ Պատկերացրե՛ք Կառլի մտքերի հաջորդականությունը․ դրանք, կարծես, քայլ են դեպի վիպերգություն։ Սթիվեն Փոուլ[1]։ |
Առեղծվածը, որ դիտարկվում է մահվան էսթետիկայի բուրգի միջոցով, ենթատեքստում փոխարկվում է իրական կյանքի։ Դա անորոշություն, սխալներ և բացթողումներ է ձևավորում։ Նման երևույթի առաջացման պատճառով իրականության վերափոխում է ծագում։ Ինքը հեղինակը ցույց է տալիս այդ դեֆորմացիան․ «Կախարդանքը անհրաժեշտ էներգիայի կոչն է՝ բնական փոփոխություններին հասնելու համար»[2]… Արժեքների և իդեալների վերափոխումը ստիպում է Չակ Պալանիկին ինքն իրենց հարց տալ․ «Մենք սպանում ենք մարդկանց հանուն կյանքեր փրկելու՞։ Մենք այրում ենք գրքրեը, որպեսզի փրկե՞նք գրքերը։»
Է․Ռ․ Չեմեզովա[3] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Steven Poole A rhyme to die for.
- ↑ Չակ Պալանիկ «Օրորոցային»
- ↑ Է․Ռ․ Չեմեզովա Պոստմոդեռնիզմի էսթետիկ կանոնները Պալանիկի արվեստում»
Հղումներ
խմբագրել- «Օրորոցային»ի պաշտոնական էջը (անգլ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրորոցային (վեպ)» հոդվածին։ |