Ն, ն (անվանում՝ նու), հայկական այբուբենի 22-րդ տառը։ Թվային արժեքը՝ «400»։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները[1][2][3][4]։

Ն, ն
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառՆ
Փոքրատառն
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում22-րդ
Հնչույթնու
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Կիրառությունը խմբագրել

Մեծատառ Ն-ով նշանակվում է ուժի չափման Նյուտոն միավորը։

Կրկնակ բաղաձայններ խմբագրել


Հայերենի կրկնակ ն-ով բառերից են՝

ծննդատուն
սննդակարգ
սննդարարություն
ննջարան
ննջասենյակ
ֆինն
ֆիննախ (ֆինանսների նախարարություն)
շիննորոգում
զննում
քննադատություն
քննություն
իննսուն
իններորդ
ինն (ձայնավորներից առաջ, օրինակ` ինն անգամ, ինն ամսական և այլն)։
ֆիննական
իննամյա
Աննա
Հաննովեր
Կանն
Վիեննա
Հովհաննես
Ավիցեննա
Մադոննա

Ուշագրավ փաստ խմբագրել

  • Հայերենում կա հինգ հատ ն պարունակող գոյական`
նույնանմանություն։

Բրայլով ներկայացումը խմբագրել

 
Dots
1345

Յունիկոդում ներկայացված է`

  • մեծատառ՝ «Ն». U+0546
  • փոքրատառ՝ «ն». U+0576

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
  2. Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
  3. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
  4. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։