Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյուտոն

Նյուտոն (նշանակումը՝ Ն), ուժի չափման միավոր Միավորների միջազգային համակարգում։ Ընդունված միջազգային անվանումը - newton (նշանակումը՝ N).

Ելնելով Նյուտոնի երկրորդ օրենքից այն որոշվում է որպես ուժ, որը 1 վ-ի ընթացքում փոխում է 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1 մ/վ-ով այդ ուժի կիրառման ուղղությամբ։ Այսպիսով, 1 Ն = 1 կգ·մ/վ2.

Միավորը այսպես է կոչվել անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի պատվին, որը հայտնաբերել է շարժման օրենքները և կապել է ուժի, զանգվածի և արագացման հասկացությունները։ Իր աշխատություններում, սակայն, Իսահակ Նյուտոնը չէր օգտագործում ուժի չափման միավոր, դիտարկելով այն որպես վերացական երևույթ[1]։ Ուժի չափումը նյուտոններով սկսեցին մեծ գիտնականի մահվանից ավելի քան երկու հարյուր տարի անց, երբ ընդունվեց ՍԻ համակարգը։

Այլ միավորների հետ կապը

խմբագրել

Այլ չափման միավորների հետ նյուտոնը կապում են հետևյալ արտահայտությունները՝

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Նյուտոնի մեխանիկան. Մարիո Լյոցցի». Արխիվացված է օրիգինալից 2010-01-25-ին. Վերցված է 2012-01-25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուտոն (չափման միավոր)» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 329