Երևանի պարարվեստի պետական քոլեջ
Երևանի պարարվեստի ուսումնարան, Երևանի պարարվեստի պետական քոլեջ, հիմնադրվել Է 1924 թվականին, Երևանում՝ որպես պարարվեստի պետական ստուդիա։ Հիմնադիրն էր Վ. Արիստակեսյանը։ 1937 թվականից պարարվեստի ուսումնարան (գեղարվեստական ղեկավար՝ Զ. Մուրադյան, 1940-1944 թվականներին՝ Մ. Ֆ. Մոիսեև)։
Երևանի պարարվեստի պետական քոլեջ | |
---|---|
![]() | |
Տեսակ | քոլեջ |
Հիմնադրված է | 1924 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Բայրոնի 5 |
Կայք | balletcollege.am |
ՏվյալներԽմբագրել
Գործում է 10-ամյա հանրակրթական ուսուցմամբ, հայկական ժողովրդական պարերի բաժնով (1957-1960 թվականներին՝ ղեկավար Ա. Ղարիբյան, 1960 թվականից՝ Ն. Խաչատրյան)։ 1939 թվականին և 1956 թվականին ուսումնարանը մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական արվեստի տասնօրյակներին։
1960-ական թթ. դասական պարի ուսուցման գործում մեծ ավանդ են ներդրել ՀՀ վաստակավոր ուսուցիչներ Դ. Գացինան, Ա. Բոգանկովան։ 1985 թվականին պարարավեստի ուսումնարանի սաների ուժերով Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը և հաստատվել օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում։ Ուսումնարանի սաները հաջողությամբ ելույթներ են ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Պերմում, Լեհաստանում, Գերմանիայում, Նիդերլանդներում և այլուր։ Պարարվեստի ուսումնարանը պատրաստում է պարողներ և մասնագետ ղեկավարներ օպերայի և բալետի թատրոնի, պարի, երգի և պարի ու պետական այլ համույթների, ինքնագործ խմբերի համար։ Սովորում են նաև սփյուռքահայ ուսանողներ[1]:
ՇրջանավարտներԽմբագրել
- ՌԴ ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյան (1959-1971 թվականներին՝ ուսումնարանի գեղարվեստական ղեկավար)
- Թերեզա Գրիգորյան (1974 թվականից՝ տնօրեն)
- Ա. Ղարիբյան
- Ա. Մինասյան
- Վ. Գալստյան
- Վանուշ Խանամիրյան
- Սուրեն Չանչուրյան
- Բելա Հովնանյան
- Էլվիրա Մնացականյան
- Հովհաննես Դիվանյան
- Ֆրունզե Ելանյան
- Պ. Բուռնազյան
- Մ. Մուրադյան
- Ջ. Քալանթարյան
- Վ. Ղարիբյան
- Արմեն Մանդակունյան
- Ռուդոլֆ Խառատյան
- Ա. Թոքմաջյան
- Դոնարա Ալեքսանյան
- Ա. Մարիկյան
- Ն. Մեհրաբյան
- Ս. Պետրոսյան
- Զավեն Հարությունյան
- Նադեժդա Դավթյան
- Ա. Բաբանով
- Սոֆի Դևոյան
- Լաուրա Վարդանյան
- Զարեհ Մուրադյան
- Ելենա Պավլիդի
- Վիլեն Գալստյան
- Մարիա Դիվանյան
- Սոնա Առուստամյան
- Ռիմա Պիպոյան
Գեղարվեստական ղեկավարներԽմբագրել
- Ն. Մեհրաբյան
- Մ. Մուրադյան
- Հ. Խաչիկյան
- Հովհաննես Դիվանյան (2007 թ.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003