Խաչատուր Ներսիսյան

հայ կոմպոզիտոր

Խաչատուր Ռուբենի Ներսիսյան (դեկտեմբերի 24, 1923(1923-12-24), Արմավիր, Ռուսաստան - նոյեմբերի 12, 2001(2001-11-12), Երևան, Հայաստան), քամանչահար, երգահան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1977

Խաչատուր Ներսիսյան
Խաչատուր Ներսիսյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է1923 դեկտեմբերի 24
Արմավիր, Ռուսաստան
Մահացել էնոյեմբերի 12, 2001(2001-11-12) (տարիքը 77)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունքամանչահար
երգահան
ԿրթությունՆար-Դոսի անվան թիվ 14 դպրոց և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան

ԿենսագրությունԽմբագրել

Խաչատուր Ներսիսյանը ծնվել է 1923 թվականին, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ 1930 թվականին ընտանիքով տեղափոխվել է ծնողների ծննդավայր՝ Եղեգնաձորի շրջանի Մարտիրոս գյուղ, 1933 թվականին՝ Երևան։ Երևանում սովորել է Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցում, հաճախել պիոներ-դպրոցականների պալատի (Շինարարների ակումբ) ժողգործիքների անսամբլի պարապմունքներին (ղեկավար՝ Միքայել Չաղալյան)։ 1937-1941 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, աշակերտել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լևոն Կարախանին, միաժամանակ ուսանել կոնսերվատորիային կից Արևելյան ստուդիայում՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուրգեն Միրզոյանի դասարանում։ 1939 թվականին Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվել է Ռադիոյի ժողգործիքների անսամբլ:

1941-1945 թվականներին մասնակցել է հայրենական մեծ պատերազմին` հայկական 409 հրաձգային դիվիզիայի կազմում, եղել տոպոհետախույզ, ղեկավարել է գնդի ժողգործիքների անսամբլը: Պարգևատրվել է մեդալներով և շքանշաններով:

1945-1952 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի ժողգործիքների անսամբլի մենակատար (ղեկավար` ժողովրդական արտիստ Գուրգեն Միրզոյան), 1952-2001 թվականներին՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մենակատար: 1978 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման: 2004 թվականին թողարկվել են Ներսիսյանի ստեղծագործություններն ընդգրկող 9 ձայնասկավառակներ։ 2005 թվականին լույս է տեսել Վարուժան Պլուզյանի «Խաչատուր Ներսիսյան» մենագրությունը[1]:

Մահացել է 2001 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում[2]:

ՍտեղծագործություններԽմբագրել

1952 թվականից կատարել է ստեղծագործական առաջին քայլերը: Հեղինակ է 200-ից ավելի երգերի՝ գրված Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Մնացական Թարյանի, Սասուն Գրիգորյանի, Վահրամ Հաճյանի բանաստեղծությունների վրա, գործիքային ստեղծագործությունների՝ գրված թառի, քանոնի, դուդուկի, շվիի, քամանչայի և ժողգործիքների անսամբլի համար, պարային մեղեդիների, որոնք բեմադրվել են Հայաստանի պարի պետական, «Բարեկամություն» պարի պետական, Վրաստանի Սուխիշվիլու և Ռամիշվիլու անվան պետական ակադեմիական անսամբլներում, «Կանազ», «Եղեգն» ժողովրդական պարի, ինչպես նաև սփյուռքի պարախմբերում[3]:

Ներսիսյանի երգերը կատարել են ՀՀ ժողովրդական արտիստներ Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Վարդուհի Խաչատրյանը, Հենրիկ Ալավերդյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Նորայր Մնացականյանը, Ռաֆի Հովհաննիսյանը, Ֆլորա Խորենյանը, Արուս Գուլանյանը, երգիչներ Վալյա Սամվելյանը, Պապին Պողոսյանը, Մանիկ Գրիգորյանը, Մարգարիտ Շահինյանը, Ռիմա Սարիբեկյանը, Ելենա Վարդանյանը և ուրիշներ, գործիքային ստեղծագործությունները կատարել են ՀՀ ժողովրդական արտիստներ Սողոմոն Սեյրանյանը, Վաչե Հովսեփյանը, Անժելա Աթաբեկյանը, Գևորգ Դաբաղյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արամ նիկողոսյանը, Խաչիկ Խաչատրյանը, Սերգեյ Կարապետյանը, Հովհաննես Դարբինյանը, հանրահայտ երաժիշտներ՝ դուդուկահար Բենիկ Իգնաթյանը, շվիահար Արարատ Պետրոսյանը, դուդուկահար Արսեն Գրիգորյանը, քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանը և ուրիշներ:

Որպես քամանչահար՝ Ներսիսյանը հայ երաժշտարվեստը ներկայացրել է Տաշքենդում (1975) և Սամարղանդում (1978) կայացած արևելյան երաժշտությանը նվիրված միջազգային գիտաժողովներում, ելույթներ է ունեցել Խորհրդային Միության հանրապետություններում, ինչպես նաև Հունգարիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Հունաստանում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Իրանում։

Նկարահանվել է «Սայաթ-Նովա» ֆիլմում, հնչունավորել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։

Ներսիսյանը ժողգործիքների անսամբլներ է ստեղծել և ղեկավարել Երևանի պետական համալսարանում, Ավտոդողերի գործարանում, «Կանազի» մշակույթի պալատում, Կույրերի միավորման մշակույթի պալատում, Քիմիկո-տեխնոլոգիական տեխնիկումում, «Երարդշին» տրեստի ակումբում, ինչպես նաև Սևանում, Հրազդանում, Աշտարակում, Արտաշատում, Եղվարդում:

Երգեր

  • «Կարոտի երգ»
  • «Սեր չտվիր»
  • «Ելեք հայեր, ելեք քաջեր»
  • «Կռունկները շարան-շարան»
  • «Նախշուն աչեր»
  • «Մայրս է վանքում աղոթել»
  • «Երկիր Հայաստան»
  • «Հովերն առան սար ու դարեր...»
  • «Աշնան պղտոր, պղտոր ամպեն...»
  • «Անուշ յարս եղնիկ է...»
  • «Երանի նրան» և այլն ...

Պարեր

  • «Զանգեզուր»
  • «Եղեգնաձորցիներ»
  • «Արցախի աղջիկներ»
  • «Սպասում»
  • «Վերնաշենի»
  • «Արևիկ»
  • «Վերադարձի»
  • «Ծովինար»
  • «Խնջույքի» և այլն...

Նվագախմբային ստեղծագործություններ

  • «Էքսպրոմտ», «Կոնցերտային սկերցո» , «Գարնանային ղողանջներ» , «Ֆանտազիա Վայք» - քանոնի և ժող. գործիքների նվագախմբի համար
  • «Պոեմ նահատակների հիշատակին», «Սիրո անուրջներ», «Երգիր դուդուկ», «Հովվերգական և պար»- դուդուկի և ժող. գործիքների նվագախմբի համար
  • «Ռապսոդիա Սյունիք», « Վայոց ձորի նվագներ» - շվիի և ժող. գործիքների նվագախմբի համար
  • «Կոնցերտինո», «Լիրիկական մեղեդի», «Խոհեր» - թառի և ժող. գործիքների նվագախմբի համար
  • «Գլաձորի մեղեդի» , «Մտորումներ» ,«Հովվերգական»- քամանչայի համար և այլն...

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • «Սայաթ-Նովա -250» հանրապետական մրցույթի դափնեկիր , 1962 թվական («Գովք Սայաթ-Նովային» երգի համար )
  • «Ավետիք Իսահակյան -100» հանրապետական մրցույթի դափնեկիր , 1975 թվական («Կռունկները շարան-շարան» երգի համար )
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1977 թվական
  • Սայաթ-Նովայի անվան համահայկական մրցույթի դափնեկիր, 2000 թվական («Նախշուն աչեր» երգի համար )

ՀիշատակԽմբագրել

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Արվեստի դպրոցը 2005 թվականին անվանակոչվել է Խաչատուր Ներսիսյանի անունով։

ԳրականությունԽմբագրել

  • Վարուժան Պլուզյան, «Խաչատուր Ներսիսյան» մենագրություն, 2005 թ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Խաչատուր Ներսիսյան | Music of Armenia»։ musicofarmenia.com (հայերեն)։ Վերցված է 2019-01-25 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007:
  3. Խաչատուր Ներսիսյանի կենսագրությունը avproduction.am կայքում

Արտաքին հղումներԽմբագրել