Ռոբերտ Ամիրխանյան
Ռոբերտ Բաբկենի Ամիրխանյան (նոյեմբերի 16, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (1991-2013)։
Ռոբերտ Ամիրխանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1939 (81 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, կոմպոզիտոր և համալսարանի պրոֆեսոր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի հանրային ռադիո |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1969) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և Պատվո շքանշան |
Robert Amirkhanyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում: 1964-1969 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Էդվարդ Միրզոյանի դասարանում: 1969 թվականից դասավանդում է կոնսերվատորիայում, 1981 թվականից` պրոֆեսոր: 1969-1972 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի երաժշտական խմբագիրը։ 1991-2013 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ 1999-2003 թվականներին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ լինելով գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։
Ստեղծագործական գործունեությունԽմբագրել
Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար։ Հեղինակել է հայտնի և սիրված երգերի երաժշտություններ՝ «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն։ Հեղինակել է ավելի քան 300 երգեր, վոկալ շարքեր, օպերետներ։
Գրել է դաշնամուրային կոնցերտ (1969), կվարտետ (1969), օպերետ՝ «Քաղքենին ազնվական» (բեմադրվել է 1979, ԵԵԿԹ), մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմադրվել է 1976, ԵԵԿԹ), «Դինգ-դոնգ» (1979), «Շախ և մատ» (1986), երգաշարեր՝ «Առաջին խոսքն իմ», «Քարը», «Ես այն օրվանից», «Հուշ», կինոերաժշտություն[1]:
ՊարգևներԽմբագրել
- Պատվո շքանշան, 2017[2]
- «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 1998
- ՀՀ պետական մրցանակ[3]
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1986
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-09-21
- ↑ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին