Պրովանս-Ալպեր-Լազուր ափ
Պրովանս-Ալպեր-Լազուր ափ (ֆր.՝ Provence-Alpes-Côte d’Azur, օքս.՝ Provença-Aups-Còsta d'Azur), երկրամաս Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Գլխավոր քաղաքն է Մարսելը։ Բնակչությունը՝ 4 916 069 մարդ (3-րդը երկրամասերի շարքում)։
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Ֆրանսիա | ||||
Հիմն | Copa Santa? | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի երկրամասեր | ||||
Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Մարսել | ||||
Ամենաբարձր կետ | Barre des Écrins? | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Provence-Alpes-Côte d'Azur? | ||||
Խորհրդի նախագահ | Միշել Ոզել | ||||
Պրեֆեկտ | Միշել Սապեն | ||||
Բնակչություն (1999) | 4 502 385 (3 տեղ) | ||||
Խտություն | 156 | ||||
Տարածք | 31 400 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | հուլիսի 9, 1972 թ. | ||||
Սահմանակցում է | Պիեմոնտ, Լիգուրիա, Օվրեն-Ռոն-Ալպեր և Օկսիտանիա | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հապավում | PACA | ||||
ISO 3166-2 կոդ | FR-PAC | ||||
Անվանված է | Պրովանս, Ալպեր և Լազուր ափ | ||||
regionpaca.fr |
ԱշխարհագրությունԽմբագրել
Տարածքի մակերեսը կազմում է 31 400 կմ²։ Այստեղով են հոսում Դյուրանս, Վար և Ռոնա գետերը։
Երկրամասը հայտնի է իր Լազուրե ափով, որտեղ գտնվում են հայտնի տուրիստական կենտրոնները Նիսը, Կաննը և Սեն Թրոպեն։ Երկրամասում կան լեռնաին կազմավորումներ Ալպերից, դաշտավայրեր և ծովափնյա շրջաններ ինչպես Նիսը և Մարսելը։ Ընդհանուր այն կազմված է 6 դեպարտամենտից։ Այն ունի Միջերկրածովյան շրջան, որն ամենաբնակեցված շրջանն է։ Արևելքում սահմանակից է Իտալիային, հյուսիսում Ռոն Ալպերեր և արևմուտքում Լանգետոկ-Ռուսիլիոն ֆրանսիական երկրամասերին։
ԺողովրդագրությունԽմբագրել
ԲնակչությունԽմբագրել
Մեծագույն քաղաքը Մարսելն է 850.636 բնակչությամբ։ Քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 1.720.941։ Մարսելը քաղաքային բնակչությամբ երկրորդն է Ֆրանսիայում (զիջում է միայն Փարիզին), ագլոմերացիոն բնակչությամբ երրորդն (զիջում է Փարիզին և Լիոնին)։
Նիսը երկրամասում երկրորդն է՝ 344,875 քաղաքային և 1,005,230 ագլոմերացիոն բնակչությամբ։ Այս տվյալներով Նիսը Ֆրանսիայւմ հինգերորդն է։
ՆերգաղթԽմբագրել
2009 թվականի տվյալներով, 2007 թվականին ծնված նորածիններից 40%ի ծնողներից գոնե մեկը ունեցել է ոչ ֆրանսիական ծագում։ Այս ցուցանիշով Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասը, ֆրանսիական երկրամասերից զիջում է միայն Իլ դը Ֆրանսին (այստեղ ցուցանիշը 56% է)
Վարչական բաժանումԽմբագրել
Երկրամասն իր մեջ է ներառում Վերին Ալպերի Պրովանս, Ծովափնյա Ալպեր, Բուշ դյու Ռոն, Վար, Վերին Ալպեր և Վոքլյուզ դեպարտամենտները։
Արտաքին հղումներԽմբագրել
- «Provence-Alpes-Côte d'Azur» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին։ Վերցված է 2009-05-31
- «Le portail de la région PACA» (ֆրանսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-02-14-ին։ Վերցված է 2009-05-31
- Maison du Tourisme de la Provence d’Azur (ֆր.)
- Provence-Alpes-Côte d’Azur sur Wikivoyage (ֆր.)