Նիկե
Նիկե (հին հունարեն՝ Νίκη), հին հունական դիցաբանության մեջ հաղթանակի դիցուհի, տիտան Աթենաս Պալլասի և Ստիքսի դուստրը, Կրատոսի (հզորություն), Բիայի (ուժ) և Զելուսի (եռանդ) քույրը։ Ուղեկցել է Զևսին։ Նա միշտ հերոսների կողքին էր և արձանագրում էր նրանց հաղթանակները[1]։ Սովորաբար պատկերվում էր թևերով։

Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Դիցաբանական բառարան, Ե., «Լույս», 1985, էջ 173: