Նիկոլայ Ակիմով
Նիկոլայ Պավլովիչ Ակիմով (ապրիլի 3 (16), 1901[1], Խարկով, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 6, 1968[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային թատերական ռեժիսոր և նկարիչ, մանկավարժ, բեմանկարիչ, հրապարակախոս։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1960)[5]։
Նիկոլայ Ակիմով ռուս.՝ Акимов Николай Павлович | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3 (16), 1901[1] |
Ծննդավայր | Խարկով, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 6, 1968[2][3][4][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Վխուտեին (1924) |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, նկարիչ, կինոռեժիսոր, բեմանկարիչ, թատերական ուսուցիչ, հրապարակախոս և ռեժիսոր |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Գովելի Շոել Մոշկով Զեյդենբերգ, Մստիսլավ Դոբուժինսկի, Ալեքսանդր Յակովլև և Վասիլի Շուխաև |
Պարգևներ | |
Ամուսին | Նադեժդա Կոշևարովա և Ելենա Յունգեր |
Կենսագրություն
խմբագրելՆիկոլայ Ակիմովը ծնվել է ապրիլի 3(16)-ին, Խարկովում՝ երկաթգծի աշխատակցի ընտանիքում։ 1910 թվականին ընտանիքը սկզբում տեղափոխվում է Ցարսկոե Սելո, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ հայրն աշխատել է Մոսկվա-Վինդավո-Ռիբինսկ երկաթուղում։
1914 թվականից Սանկտ Պետերբուրգի Կերպարվեստի խրախուսման միության նկարչական երեկոյան դասընթացներին սովորել է կերպարվեստ։ 1915 թվականին հաճախել է Գովելի Շոել Մոշկով Զեյդենբերգի մասնավոր ստուդիա, 1916-1918 թվականներին պարապել է Նոր գեղարվեստական արհեստանոցում՝ Մստիսլավ Դոբուժինսկու, Ալեքսանդր Յակովլևի և Վասիլի Շուխաևի գլխավորությամբ[6]։ 1918 թվականին ընդհատելով ուսումը՝ աշխատանքի է անցել Պետրոգրադի Պրոլետկուլտի արհեստանոցում, սակայն շուտով կարիքից դրդված մեկնում է Խարկով[7]։
1919 թվականի գարնանը Խարկովում մասնակցում է Առաջին համատեղ ցուցահանդես-վաճառքին, որտեղ ներկայացված էին պրոֆեսիոնալ նկարիչների (Մարիա Սինյակովա-Ուրեչինա, Վասիլի Երմիլով, Մանե Կաց, Ալեքսեյ Կոկել, Ալեքսանդր Լյուբիմով, Զինաիդա Սերեբրյակովա)և ինքնուս նկարիչների աշխատանքներ։
1920-1922 թվականներին Ակիմովը Խարկովի քաղաքական լուսավորչության աշխատակիցների բարձրագույն դասընթացներին դասավանդել է նկարչություն։
Բեմանկարիչ
խմբագրել1921 թվականին սկսել է աշխատել Առաջին պետական մանկական թատրոնում որպես նկարիչ (ներկայումս՝ Խարկովի երեխաների և պատանիների համար թատրոն)։ Նրա առաջին թատերական աշխատանքն Ալեքսանդր Բելեցկու «Հերկուլեսի սխրանքները» ներկայացման ձևավորումն էր։ Սկսել է աշխատել նաև «Ալի-Նուր» ներկայացման վրա (բեմադրությունը՝ Վսևոլոդ Մեյերխոլդի և Յուրի Բոնդիի՝ ըստ Օսկար Ուայլդի «Աստղային տղան» հեքիաթի), սակայն աշխատանքի թեժ պահին մեկնել է Խարկովից և ներկայացման ձևավորումն ավարտել է Բորիս Կոսարևը[8]։
1922 թվականի աշնանն Ակիմովը վերադառնում է Պետրոգրադ, ընդունվում Վխուտեմաս, ընկերանում դրամատուրգ, ռեժիսոր և տեսաբան Նիկոլայ Եվրեինովի հետ[7]։ Եվրեինովը Ակիմովին ծանոթացնում է ռեժիսոր Գեորգի Կրիժիցկու հետ․ ավանդական հոգեբանական թատրոնի կործանողը երիտասարդ նկարչի մեջ հոգեհարազատ բան է զգում, և 1923/1924 խաղաշրջանում Ակիմովը ձևավորում է Կրիժիցկու բեմադրած «Կրեոլուհին» (Ժակ Օֆենբախ) և Ժ․ Ժիլբերի «Խեղկատակների արքան» ներկայացումները Ժամանակակից սինթետիկ թատրոնում[9]։
Եվրեինովն Ակիմովին ներկայացնում է Նիկոլայ Պետրովին, որն այն ժամանակ «Վոլնայա կոմեդիա»-ի ռեժիսորն էր։ «Բալագանչիկ» գիշերային կաբարեի «Վոլնայա կոմեդիա» մասնաճյուղի բեմին Սեմյոն Տիմոշենկոյի «Ժամանակի խռովություն» էքսցենտրիկ ներկայացման ձևավորմամբ սկիզբ դրվեց Ակիմովի և Պետրովի երկարատև համագործակցությանը։ Նկարչի աշխատանքն այդ ներկայացման մեջ արժանացավ Պետրոգրադի «Տեատր» շաբաթաթերթի հատուկ ուշադրությանը[10]։
Որպես բեմանկարիչ՝ Ակիմովը համագործակցել է «Կրիվոյե զեռկալո» թատրոնի և «Կարուսել» կաբարեի հետ․ 1924-1925 թվականներին աշխատել է Դրամատիկական մեծ թատրոնում (ներկայումս՝ Գեորգի Տովստոնոգովի անվան)։ Թատրոնի հետ համագործակցությունը շարունակվել է մինչև 30-ականների վերջ[11]։
Միևնույն ժամանակ Եվրեինովը Ակիմովին ներկայացնում է «Academia» հրատարակչատան տնօրեն Ալեքսանդր Կրոլենկոյին․ այս հրատարակչատան պատվերներով վերջինս Ժյուլ Ռոմենի, Անրի դե Ռենիեի, Պիեռ Բոստի ստեղծագործությունների համար ստեղծում է կազմեր և պատկերազարդումներ[12]։ «Ակիմովի հնարամտությունը,- գրում է Վ․ Միրոնովան,- խիստ տպավորություն էր թողնում Պետրոգրադի գեղարվեստաթատերական աշխարհի վրա․ «սրամիտ», «հնարամիտ» մակդիրները աներկբա առկա էին նրա ստեղծագործական գործունեության մասին զրույցներում»[13]։ 1927 թվականին «Academia» հրատարակչատունը լույս ընծայեց ոչ մեծ ժողովածու՝ նվիրված Ակիմովին․ նկարիչն այդ ժամանակ ընդամենը 26 տարեկան էր։ Հրատարկվելով «Ժամանակակից թատերական նկարիչներ» շարքում՝ ժողովածուում ընդգրկվել են Նիկիտա Պետրովի, թատերական քննադատ Ադրիան Պիոտրովսկու և արվետագետ Բ․ Բրյուլովի հոդվածները։ Նույն թվականին տեղի է ունենում Ակիմովի առաջին անհատական ցուցահանդեսը[7]։ Նրա աշխատանքները ներկայացվում են Գեղարվեստի ակադեմիայում ընթացող թատերական ձևավորման արվեստի ցուցահանդեսում՝ Լենինգրադի ականավոր նկարիչների աշխատանքների կողքին։ 1926 թվականին Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Կրիվորիլսկի վերջը» ներկայացման մանրատիպարն ուղարկվում է Միլան՝ միջազգային ցուցահանդեսի[7]։
1926 թվականին Նիկոլայ Ակիմովը մասնակցում է Լենինգրադի երգիծաական թատրոնի՝ էստրադային տեսությունների թատրոնի ստեղծմանը՝ Դավիդ Գուտմանի ղեկավարությամբ։
Թատերական ռեժիսոր
խմբագրել1929 թվականից սկսել է աշխատել նաև որպես թատերական ռեժիսոր։ Առաջին ինքնուրույն աշխատանքը Շեքսպիրի «Համլետ»-ն էր, որը բեմադրվեց 1932 թվականին Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնում՝ Դմիտրի Շոստակովիչի երաժշտությամբ, սակայն ողբերգության ռեժիսորական մեկնաբանությունը հավանության չարժանացավ[6]։
1935-1949 թվականներին և 1956 թվականից եղել է Լենինգրադի կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարը (ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգի Ն․ Ակիմովի անվան կոմեդիայի ակադեմիական թատրոն)։ Այստեղ նա հայտնվեց իր տարերքի մեջ․ նուրբ սրամտությունը, ռեժիսորական հարուստ երևակայությունն Ակիմովի ներկայացումների փայլուն ձևավորմամբ՝ թատրոնը գրանցեցին երկրի լավագույն թատրոնների շարքում[6]։ 1940-ական թվականների վերջին կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի ժամանակ[14] Ակիմովին հետապնդումն ավարտվեց թատրոնից նրա հեռանալով (1949 թվականի օգոստոս)[14]։ Պատերազմի ժամանակ թատրոնի հետ տարհանվեց Ստալինաբադ (ներկայումս՝ Դուշանբե)։
1951-1956 թվականներին դառնում է Լենինգրադի Նոր թատրոնի գլխավոր ռեժիսորն ու նկարիչը (1953 թվականից՝ Լենսովետի անվան թատրոն)։
1954 թվականից դասավանդել է Լենինգրադի Ա․ Օստրովսկու անվան թատերական ինստիտուտում (ներկայումս Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ), 1960 թվականից՝ պրոֆեսոր։ Ինստիտուտի գեղարվեստական բեմադրման բաժնի հիմնադիր[5]։
1945-1967 թվականներին ապրել է Լենինգրադում՝ Գոգոլի փողոցի վրա (նեկայումս՝ Մալայա Մորսկայա), № 4 տանը[15]։
Նիկոլայ Ակիմովը մահացել է 1968 թվականի սեպտեմբերի 6-ին սրտամկանի ինֆարկտից Մոսկվայում թատրոնի հյուրախաղերի ժամանակ։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովո գերեզմանատանը (Թատերական գործիչների կենտրոնական հրապարակ)[16]։ Շիրմաքարը կառուցվել է 1974 թվականին (քանդակագործ՝ Գերման Խոնին, ճարտարապետ Վ․ Չերկասկի)։
Ընտանիք
խմբագրելԱռաջին կինը կինոռեժիսոր Նադեժդա Կոշևերովան է, ում հետ ամուսնալուծվել է 1934 թվականին։
Երկրորդ կինը դերասանուհի Ելենա Յունգերն է (1910֊1999)։ Ավագ դուստրը՝ Աննան, ծնվել է 1934 թվականին, կրտսերը՝ Նինան՝ 1945 թվականին։ Վերջինս այժմ Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոնի դերասանուհի է[17]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԱկիմովը կատարել է հաստոցավոր գեղարվեստական և գրաֆիկական աշխատանքներ, թատերական աֆիշաներ, գրքերի պատկերազարդումներ։ Ստեղծել է խորհրդային մշակույթի գործիչների դիմանկարների շարք (Նիկոլայ Չերկասով, Բորիս Տենին, Նիկոլայ Օխլոպկով)։ Լենինգրադում անհատական ցուցահանդեսները կազմակերպվել են 1927, 1933, 1947, 1958, 1963, 1968, 1979, 1987, 1988 թվականներին, իսկ 1965 թվականին՝ Մոսկվայում։ 1956 թվականին Մոսկվայի Արվեստի գործիչների կենտրոնական տանը տեղի է ունեցել Ակիմովի թատերական պաստառների ցուցահանդեսը։ 1958 թվականին Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է արծաթե մեդալի։ Ակիմովի աշակերտներից են Միխայիլ Կուլակովը, Օլեգ Ցելկովը, Եվգենի Միխնով-Վոյտենկոն, Յուրի Դիշլենկոն, Ալեք Ռապոպորտը։
Ռեժիսոր
խմբագրել- Ե․ Վախթանգովի անվան թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
մայիսի 19, 1932 | Ուիլյամ Շեքսպիր | Համլետ |
- Մոսկվայի մյուզիք հոլ
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1935 | Էժեն Լաբիշ | Ամուսնության սրբությունը |
- Լենինգրադի կոմեդիայի թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1936 | Լոպե դե Վեգա | Շունը դեզի վրա |
1937 | Ռիչարդ Բրինսլի Շերիդան | Չարախոսության դպրոցը |
1937 | Յուրի Սվիրին | Տերենտի Իվանովիչ |
1938 | Ուիլյամ Շեքսպիր | Տասներկուերորդ գիշեր |
1939 | Լոպե դե Վեգա | Վալենսիայի այրին |
1939 | Վասիլի Շկվարկին | Ահեղ դատաստան |
1940 | Եվգենի Շվարց | Ստվերը |
1940 | Շ․ Պեյրե-Շապյուի | Վախճանվել է պարոն Փիթը |
1941 | Էժեն Լաբիշ | Մանկիկ Բլանշը |
1941 | Եվգենի Շվարց | Բեռլինի լորենիների տակ |
1941 | Էժեն Լաբիշ | Վոդևիլների երեկո |
1941 | Ալեքսանդր Գլադկով | Փառքի հոգեզավակները |
1941 | Ալեքսանդր Գլադկով | Ժուկով-ժամանակով |
1942 | Ալեքսեյ Ֆայկո | Դերասանուհին |
1942 | Լ․ Վեռնեյլ | Ելենայի առևանգումը |
1943 | Բեռնարդ Շոու | Պիգմալիոն |
1944 | Ալեքսանդր Օստրովսկի | Բանուկ վայրում |
1944 | Եվգենի Շվարց | Վիշապը |
1945 | Դմիտրի Լենսկի, Ալեքսեյ Բոնդի | Լև Գուրիչ Սինիչկին |
1946 | Էժեն Լաբիշ | Պերիշոնի ճանապարհորդությունը |
1946 | Լեոնիդ Մալյուգին | Հին ընկերները |
1947 | Եվգենի Պետրով | Աշխարհի կղզին |
1947 | Միխայիլ Չերվինսկի, Վլադիմիր Մաս | Ընկերների մասին |
1948 | Անտոն Չեխով | Երեք կատակ |
1948 | Պեդրո Կալդերոն դե լա Բարկա | Սիրո հետ չեն կատակում |
1956 | Եվգենի Շվարց | Սովորական հրաշք |
1956 | Ալեքսեյ Ֆայկո | Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր |
1956 | Էդուարդո դե Ֆիլիպո | Երկար ոտքերի վրա սուտը |
1957 | Ալեխանդրո Կասոնա | Ծառերը կանգնածեն մահանում |
1957 | Վասիլի Շկվարկին | Խաղաղ մարդիկ |
1957 | Եվգենի Շվարց | Վիպակ երիտասարդ ամուսինների մասին |
1957 | Դմիտրի Ուգրյումով | Բազկաթոռ № 16 |
1958 | Նիկոլայ Գոգոլ | Ռևիզոր |
1958 | Էդուարդո դե Ֆիլիպո | Ուրվականները |
1958 | Պետեր Կարվաշ | Դիվանագետները |
1959 | Վալենտինա Վոինովա | Երեք րոպեանոց զրույց |
1959 | Ալեքսանդր Տվերսկոյ | Մի աղջկա պատմությունը |
1959 | Անտոն Չեխով | Երփներանգ պատմություններ |
1960 | Վացլավ Բլաժեկ | Երրորդ ցանկությունը |
1960 | Եվգենի Շվարց | Ստվերը |
1961 | Դմիտրի Ուգրյումով | Կպչուն թղթերով ճամպրուկը |
1962 | Եվգենի Շվարց | Վիշապը |
1962 | Ջորջ Բայրոն | Դոն Ժուան |
1962 | Դմիտրի Լենսկի, Ալեքսեյ Բոնդի | Լև Գուրիչ Սինիչկին |
1963 | Պյոտր Տուր | Հեղինակն անհայտ է |
1964 | Ուիլյամ Շեքսպիր | Տասներկուերորդ գիշեր |
1964 | Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին | Գործը |
1965 | Սեմյոն Լունգին, Իլյա Նուսինով | Սագի փետուր |
1966 | Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին | Կրեչինսկու հարսանիքը |
1967 | Դմիտրի Ուգրյումով | Զանգ դատարկ բնակարանին |
1967 | Միխայիլ Գինդին, Հենրիխ Ռյաբկին | Ոչինչ չի պատահել |
- Մոսկվայի դրամատիկական թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1950 | Սամուիլ Ալյոշին | Տնօրենը |
- Նոր թատրոն/Լենինգրադի Լենսովետի անվան թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1952 | Վիկտոր Գուսև | Գարունը Մոսկվայում |
1952 | Միխայիլ Սալտիկով-Շչեդրին | Ստվերները |
1953 | Ալեքսեյ Արբուզով | Եվրոպական քրոնիկոն |
1954 | Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին | Գործը |
1954 | Կոնստանտին Սիմոնով | Մի սիրո պատմություն |
1955 | Սերգեյ Միխալկով | Որսորդը |
1955 | Վալենտին Կատաև | Դեպք հերոսի հետ |
1956 | Մ․ Սովաժոն | Գիշերային խառնաշփոթ |
- Կոմեդի ֆրանսեզ (Փարիզ)
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1966 | Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին | Կրեչինսկու հարսանիքը |
Բեմանկարիչ
խմբագրել- Ժամանակակից սինթետիկ թատրոն
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում |
---|---|---|---|
1923 | Ժակ Օֆենբախ | Գեորգի Կրիժիցկի | Կրեոլուհին |
1924 | Ժ․ Ժիլբեր | Գեորգի Կրիժիցկի | Խեղկատակների արքան |
- «Ծուռ հայելի» թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1923 | Նիկոլայ Եվրեինով | Տալիս ես Համլետին |
- Երաժշտական կոմեդիայի թատրոն
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում |
---|---|---|---|
1924 | Ֆրանց Լեհար | Գեորգի Կրիժիցկի | Տուտու (Ճպուռների պարը) |
- Մոսկվայի հեղափոխության թատրոն
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում |
---|---|---|---|
1928 | Ալեքսեյ Ֆայկո | Ալեքսեյ Դիկի | Թղթապայուսակով մարդը |
- Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոն
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում |
---|---|---|---|
1924 | Էռնստ Տոլլեր | Կոնստանտին Խոխլով | Կույս անտառը |
1925 | Ալեքսեյ Ֆայկո | Կոնստանտին Խոխլով | Ուսուցիչ Բուբուսը |
1925 | Մարսել Պանյոլ, Պ․ Նիվու | Անդրեյ Լավրենտև | Փառքի վաճառականները |
1927 | Ուիլյամ Շեքսպիր | Պավել Վեյսբրյոմ, Իսահակ Կրոլ | Սըր Ջոն Ֆալստաֆը |
1929 | Կոնստանտին Տրենյով | Կոնստանտին Խոխլով | Կինը |
1929 | Բորիս Լավրենյով | Անդրեյ Լավրենտև | Թշնամիները |
1933 | Վենիամին Կավերին | Սերգեյ Մորշչիխին, Կոնստանտին Տվերսկոյ | Միսթր Ռոբինսոնի սանձահարումը |
1938 | Տիրսո դե Մոլինա | Բարեպաշտ Մարտան | Նիկոլայ Պետրով |
- Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն 2
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1926 | Ալեքսեյ Ֆայկո | Եվգրաֆ՝ արկածներ փնտրողը |
- Ե․ Վախթանգովի անվան թատրոն
Տարի | Հեղինակ | Ռեժիսոր | Ներկայացում |
---|---|---|---|
1927 | Ժյուլ Ռոմեն | Իոսիֆ Տոլչանով | Ազնիվ մարդկանց կուսակցությունը |
1927 | Բորիս Լավրենյով | Անդրեյ Պոպով | Բեկում |
1928 | Սերգեյ Մստիսլավսկի | Ռուբեն Սիմոնով | Արյան վրա |
1929 | Յուրի Օլեշա | Անդրեյ Պոպով | Զգացմունքների զրույց |
1930 | Ֆրիդրիխ Շիլլեր | Պավել Անտոկոլսկի, Օսիպ Բասով, | Սեր և խարդավանք |
1968 | Ալեքսանդր Օստրովսկի | На всякого мудреца довольно простоты |
- Լենինգրադի Ա․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1924 | Ալեքսեյ Ֆայկո | Լյուլ լիճը |
1926 | Բորիս Ռոմաշով | Կրիվորիլսկի վերջը |
1927 | Վսևոլոդ Իվանով | Զրահագնացք 14-69 |
1931 | Ալեքսանդր Աֆինոգենով | Վախ |
- Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1936 | Կոնստանտին Տրենյով | Լյուբով Յարովայա |
1940 | Ռիչարդ Բրինսլի Շերիդան | Չարախոսության դպրոցը |
1945 | Ալեքսանդր Կրոն | Նավատորմի սպան |
- Լենինգրադի կոմեդիայի թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1936 | Լոպե դե Վեգա | Շունը դեզի վրա |
1937 | Ռիչարդ Բրինսլի Շերիդան | Չարախոսության դպրոցը |
1937 | Յուրի Սվիրին | Տերենտի Իվանովիչ |
1937 | Էդնա Ֆարբեր, Ջ․ Կաուֆման | Երկուշաբթի |
1938 | Ուիլյամ Շեքսպիր | Տասներկուերորդ գիշեր |
1939 | Լոպե դե Վեգա | Վալենսիայի այրին |
1939 | Վասիլի Շկվարկին | Ահեղ դատաստան |
1939 | Ջոն Փրիստլի | Վտանգավոր շրջադարձ |
1940 | Եվգենի Շվարց | Ստվերը |
1941 | Ալեքսանդր Գլադկով | Ժուկով ժամանակով |
1942 | Ալեքսեյ Ֆայկո | Դերասանուհին |
1945 | Դմիտրի Լենսկի, Ալեքսեյ Բոնդի | Լև Գուրիչ Սինիչկին |
1945 | Ջոն Փրիստլի | Դուք դա չեք մոռանա |
1946 | Էժեն Լաբիշ | Պերիշոնի ճանապարհորդությունը |
1946 | Լեոնիդ Մալյուգին | Հին ընկերները |
1946 | Ալեքսանդր Օստրովսկի | На всякого мудреца довольно простоты |
1946 | Լեոնիդ Լեոնով | Սովորական մարդը |
1947 | Եվգենի Պետրով | Աշխարհի կղզին |
1947 | Կոնստանտին Սիմոնով | Ռուսական հարց |
1956 | Եվգենի Շվարց | Սովորական հրաշք |
1957 | Դմիտրի Ուգրյումով | Բազկաթոռ № 16 |
1961 | Ջերոմ Քիլթի | Սիրելի խաբեբան |
1962 | Եվգենի Շվարց | Վիշապը |
1962 | Ջորջ Բայրոն | Դոն Ժուան |
1966 | Էդուարդո դե Ֆիլիպո | Կատակերգության արվեստը |
1968 | Էդուարդո դե Ֆիլիպո | Գլանագլխարկ |
- Նոր թատրոն/Լենինգրադի Լենսովետի անվան թատրոն
Տարի | Հեղինակ | Ներկայացում |
---|---|---|
1947 | Վերա Պանովա | Ուղեկիցները |
1949 | Նիկոլայ Գոգոլ | Ամուսնություն |
1952 | Վիկտոր Գուսև | Գարունը Մոսկվայում |
1952 | Միխայիլ Սալտիկով-Շչեդրին | Ստվերները |
1953 | Ալեքսեյ Արբուզով | Եվրոպական քրոնիկոն |
1954 | Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին | Գործը |
1954 | Կոնստանտին Սիմոնով | Մի սիրո պատմություն |
1955 | Սերգեյ Միխալկով | Որսորդը |
1955 | Վալենտին Կատաև | Դեպք հերոսի հետ |
1955 | Պեդրո Կալդերոն դե լա Բարկա | Թաքցված կաբալիերոն |
1956 | Մ․ Սովաժոն | Գիշերային խառնաշփոթ |
1956 | Նիկոլայ Շունդիկ | Տասներկու ուղեկից |
1956 | Ժան Պոլ Սարտր | Միայն ճշմարտություն |
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրելՏարի | Համատեղությամբ | Ֆիլմ |
---|---|---|
1953 | Նադեժդա Կոշևերովա, Իոսիֆ Խեյֆից | Գարունը Մոսկվայում |
1953 | Նադեժդա Կոշևերովա | Ստվերները |
1955 | Գենադի Կազանսկի | Գործը |
1961 | Մաքսիմ Ռուֆ | Երփներանգ պատմություններ |
Սցենարիստ
խմբագրելՏարի | Համատեղությամբ | Ֆիլմ |
---|---|---|
1956 | Պյոտր Տուր, Լեոնիդ Տուր, Իոսիֆ Շապիրո | Սոֆյա Կովալևսկայա |
Նկարիչ
խմբագրելՏարի | Համատեղությամբ | Ֆիլմ |
---|---|---|
1925 | Ռադիոդետեկտիվ | |
1928 | Երրորդ երիտասարդություն | |
1929 | Հիվանդ նյարդեր | |
1944 | Իվան Նիկիտչենկո, Պյոտր Գալաջև,
Սերգեյ Կոզլովսկի, Ե․ Նեկրասով, |
Անմահ Կաշչեյը |
1947 | Մոխրոտիկը | |
1953 | Սեմյոն Մալկին | Չարախոսության դպրոցը |
1953 | Սեմյոն Մալկին | Գարունը Մոսկվայում |
1953 | Բելլա Մանևիչ-Կապլան | Ստվերները |
1955 | Բելլա Մանևիչ-Կապլան, Իվան Իվանով | Գործը |
Արխիվային կադրեր
խմբագրելՏարի | Փաստագրական ֆիլմ |
---|---|
1991 | Նիկոլայ Ակիմով |
Երկեր
խմբագրել- Մի շարք հոդվածներ թատերական արվեստի վերաբերյալ
- Նկարիչը թատրոնում, «Ժիզն իսկուստվա» ամսագիր, 1928
- Նկարիչը թատրոնում, «Տեատր ի դրամատուրգիա» ամսագիր, 1935
- Ժանրի դժվարություններն ու հեռանկարները, «Օկտյաբր» ամսագիր, 1958
- Թատրոնը ներկայումս և ապագայում, «Տեատր» ամսագիր, 1960
- Թատրոնի մասին, Լենինգրադ-Մոսկվա, 1962
- Ոչ միայն թատրոնի մասին, Մոսկվա, 1966
- Թատերական ժառանգություն, 2 հատորով, Լենինգրադ, 1978, հատոր 1
- Թատերական ժառանգություն, 2 հատորով, Լենինգրադ, 1978, հատոր 2
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939)
- Տաջիկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1944)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1945)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1960)
- Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան (1939, 1961)
- Մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար»
- Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար»
- Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի կապակցությամբ»
Հիշատակ
խմբագրել- 1986 թվականին Նիկոլայ Ակիմովի անունով է կոչվել Լենինգրադի կոմեդիայի թատրոնը։
- Սանկտ Պետերբուրգի Ն․ Գոգոլի փողոցում գտնվող (ներկայումս՝ Մալայա Մորսկայա) № 4 տանը՝ Կիրպիչնի նրբանցքի կողմից, դրված է հուշատախտակ (հեղինակ-ճարտարապետ Ժան Վերժբիցկի) հետևյալ գրությամբ՝ «Այս տանը 1945-1967 թվականներին ապրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նիկոլայ Պավլովիչ Ակիմովը»։
- 2001 թվականին Կոմեդիայի թատրոնի նախասրահում բացվել է Ն․ Ակիմովին նվիրված հուշատախտակ (քանդակագործ՝ Գրիգորի Յաստրեբենեցկի, ճարտարապետ՝ Ալեքսեյ Գավրիչկով)։
- 2011 թվականին Կոմեդիայի թատրոնում բացվել է ռեժիսորի սենյակ-թանգարանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Акимов Николай Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Vanslov V. V. Akimov, Nikolay // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T001371
- ↑ 5,0 5,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- ↑ 6,0 6,1 6,2 Акимов, Николай Павлович // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961. — Т. 1.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Миронова, 2007, էջ 136
- ↑ Советские художники театра и кино. Выпуски 6-7. Советский художник, 1984. Стр. 192.
- ↑ Миронова, 2007, էջ 137—138
- ↑ Миронова, 2007, էջ 138
- ↑ Спектакли театра 1919—1935 гг. Արխիվացված 2009-01-01 Wayback Machine // Официальный сайт Большого драматического театра
- ↑ Миронова, 2007, էջ 137, 139
- ↑ Миронова, 2007, էջ 139
- ↑ 14,0 14,1 Русская литература XX века: 1940-1990-e годы (под ред. Л. П. Кременцова). 3-е изд. Академия, 2005. Стр. 13.
- ↑ История объекта: Кирпичный пер., дом 1
- ↑ Могила Н. П. Акимова на Волковском кладбище
- ↑ «Акимова Нина». Актёры. РАМТ (официальный сайт). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
Գրականություն
խմբագրել- Миронова В. Художник Н. П. Акимов: Начало // Имена. События. Школы: Страницы художественной жизни 1920-х годов / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — СПб.: РИИИ, 2007. — Т. 1. — С. 136—150.
- Бартошевич А. Н. Акимов — художник. — Л., 1947;
- Эткинд М. Акимов — художник, Л., 1960;
- Сыркина Ф. Театральный плакат Н. Акимова. — М., 1963.
- Ленинградский государственный театр Комедии. Сезон 40/41, Л., 1940 / Издание Ленинградского Государственного Театра Комедии, под. ред. В. Б. Боровецкого;
- Янковский М. Ленинградский Театр комедии. — Л., 1968.
- Обсуждение акимовского «Гамлета». ВТО. Кабинет Шекспира. 29 сентября 1943 г. / Публ., вст. текст и примеч. М. В. Заболотней //Документы и факты из истории отечественного театра XX века. Вып. 3 / Ред.-сост. В. В. Иванов. М.: АРТ, 2004. С. 393—425; 603—607.
- Ракитин В. И. Акимов Николай Павлович // Энциклопедия русского авангарда: Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. I: Биографии. А—К. — С. 12—13. — ISBN 978-5-902801-10-8.
- Пригожина Л. Г. На пути к «Тени»: Акимов и Шварц // Театрон [: науч. альманах / Российский государственный институт сценических искусств ]. — СПб.: СПбГАТИ, 2008. — № 1. — С.44-53.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 223)։ |