Արվեստագետ
Արտիստ (ֆր.՝ artiste), (լատին․՝ ars-արվեստ), դրամատիկական, օպերային, բալետային ներկայացումներում դերեր, դերերգեր, դերապարեր կատարող, էստրադային համերգի, կրկեսային ներկայացման մասնակից։ Լայն առումով՝ արվեստի որևէ ասպարեզում (թատրոն, երաժշտություն, կերպարվեստ, կինո) ստեղծագործող մարդ՝ նկարիչ, երաժիշտ և այլն։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/97/Georg_Philipp_Schmitt%2C_Sohn_Guido.jpg/220px-Georg_Philipp_Schmitt%2C_Sohn_Guido.jpg)
Արվեստագետի ստեղծագործական պտուղները մարդկության մշակութային ժառանգությունն են։ Այս սահմանման հիմքում ընկած են ստեղծագործական գործունեությամբ զբաղվող մարդու ձեռքբերումները, նրա արվեստի գործերը, որոնք ունակ են ազդել մարդկանց հոգու և մտքի վրա։
Տես նաև
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 148)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արվեստագետ» հոդվածին։ |