Զինաիդա Սերեբրյակովա (ուկրաիներեն՝ Зінаїда Євгенівна Серебрякова, նոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1884, Նեսկուչնոե, Բելգորոդի շրջան, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 19, 1967(1967-09-19)[1][2][3][…], Փարիզ[1]), ռուս նկարչուհի, ռուսական իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ, ով 1924 թվականից մինչև իր մահը ապրել է Փարիզում։

Զինաիդա Սերեբրյակովա
ռուս.՝ Зинаида Серебрякова
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 28 (դեկտեմբերի 10), 1884
ԾննդավայրՆեսկուչնոե, Բելգորոդի շրջան, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 19, 1967(1967-09-19)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[1]
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ֆրանսիա
ԿրթությունԳրան–Շոմիե ակադեմիա
Ազդվել էԻլյա Ռեպին[4] և Օսիպ Բրազ[4]
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
ԱմուսինBoris Serebryakov?
Ծնողներհայր՝ Եվգենի Լանսերե, մայր՝ Եկատերինա Բենուա-Լանսերե
ԵրեխաներAlexandre Serebriakoff? և Catherine Serebriakoff?
 Zinaida Serebriakova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զինաիդան ծնվել է գեղարվեստի հետ սերտ առնչություններ ունեցող ընտանիքում․ պապը՝ Նիկոլայ Բենուան, ճարտարապետ էր, քեռին՝ Ալեքսանդր Բենուան, նկարիչ, «Արվեստի աշխարհ» («Мир искусства») արտ-խմբի համահիմնադիր։ Զինաիդայի հայրը՝ Եվգենի Ալեքսանդրովիչ Լանսերեն, քանդակագործ էր, եղբայրներից Նիկոլայը՝ հայտնի ճարտարապետ, Եվգենին՝ մոնումենտալ նկարիչ։ Բարեկամների թվում էր նաև հանրաճանաչ դերասան Պիտեր Ուստինովը։ Արվեստի բնագավառում են իրենց դրսևորել նաև նկարչուհու զավակները․

  1. Եվգենի Սերեբրյակովը ճարտարապետ էր, ռեստավրատոր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո մասնակցել է Պետրհոֆի հուշարձանների վերականգնմանը[5]։
  2. Ալեքսանդրը աշխատել է թանգարանների, խանութների, առանձնատների ներքին ձևավորման վրա, ստեղծել դեկորատիվ պաննոներ, մոնումենտալ որմնանկարներ[6]։
  3. Տատյանան թատերական նկարիչ էր, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ[7]։
  4. Եկատերինան (1913—2014)[8] նկարիչ էր, Զինաիդա Սերեբրյակովայի հիմնադրամի հիմնադիր անդամ, ապա նաև պատվավոր նախագահ (Ֆրանսիա)։

1900 թվականին՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Զինաիդան ընդունվել է գեղարվեստի մասնավոր դպրոց, ապա՝ Սանկտ Պետերբուրգի արվեստների ակադեմիայի ուսումնարանը, որտեղ դասավանդում էին նաև անվանի նկարիչներ Իլյա Ռեպինը, Օսիպ Բրազը։ 1902—1903 թթ․ ճանապարհորդել է Իտալիայում, 1905—1906 թթ․ հաճախել Փարիզի Գրանդ Շոմիեր ակադեմիայի պարապմունքներին։ 1905 թվականին Զինաիդա Լանսերեն ամուսնացել է իր զարմիկի՝ Բորիս Սերեբրյակովի հետ, ունեցել չորս զավակ։

1910 թվականին նրա «Ինքնանկար զարդասեղանի մոտ» աշխատանքը, ներկայացվելով «Արվեստի աշխարհ» խմբի ցուցահանդեսում, արժանացել է քննադատների ու արվեստասերների ջերմ ընդունելությանը, անմիջապես գնվել Տրետյակովյան պատկերասրահի կողմից։

1919 թվականին տիֆից մահացել է ամուսինը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրանց ընտանիքը զգալի չափով ունեզրկվել է։ Մի քանի տարի Զինաիդա Սերեբրյակովան աշխատել է նախ՝ Խարկովի հնագիտական թանգարանում, այնուհետև՝ Մոսկվայի Ա․ Պ․ Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում, պաստելով ստեղծել բալետի պարուհի դստեր՝ Տատյանայի դիմանկարների շարքը։ 1924 թվականին, ստանալով նկարների մեծ պատվեր, մեկնել է Փարիզ, երկու կրտսեր զավակների հետ մնացել տարագրության մեջ, մինչդեռ ավագ զավակները այդ նույն ժամանակ Խորհրդային Միությունում էին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Զինաիդա Սերեբրյակովան Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել։ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության նշանավոր՝ քսաներորդ համագումարից հետո նրա ստեղծագործությունները սկսել են ցուցադրել Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում և այլուր, գտել ջերմ ընդունելություն։ Նկարչուհին, թեև արդեն հիվանդ, ուղևորություն է կատարել Խորհրդային Միությունով։

Զինաիդա Սերեբրյակովան մահացել է 1967 թվականին։ Թաղվել է Սենտ Ժենևև դե Բուայի ռուսական գերեզմանատանը։ Նրա գեղարվեստական ժառանգության որոշ մասը փոխանցվել է Խորհրդային Միությանը։

Գրականություն խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Серебрякова Зинаида Евгеньевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Zinaida Evgenevna Serebryakova (նիդերլ.)
  4. 4,0 4,1 https://awarewomenartists.com/en/artiste/zinaida-serebriakova/
  5. «Бенуа Лансере Серебряковы»։ www.bls-collection.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-13-ին։ Վերցված է 2017-07-08 
  6. «Серебряков, Александр Борисович»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-30-ին։ Վերցված է 2019-03-29 
  7. «Серебрякова, Татьяна Борисовна»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-20-ին։ Վերցված է 2019-03-29 
  8. «В Париже скончалась художница Екатерина Серебрякова»։ ТАСС (ռուսերեն)։ Վերցված է 2017-07-08 

Արտաքին հղումներ խմբագրել