Բացել գլխավոր ցանկը

Ռուբեն Նիկոլայի Սիմոնով (1899, մարտի 20 (ապրիլի 1), Մոսկվա - 1968, դեկտեմբերի 5, Մոսկվա), ռուսահայ ռեժիսոր, բեմադրիչ, դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1946), Ստալինյան (1943, 1947, 1950) և Լենինյան (1967) մրցանակների դափնեկիր։

Ռուբեն Սիմոնով
The Soviet Union 1971 CPA 4064 stamp (Ruben Simonov (Director) and Scene from Cyrano de Bergerac).jpg
Ռուբեն Սիմոնովի պատկերով ԽՍՀՄ նամականիշ
Ծնվել է1899 ապրիլի 1
ԾննդավայրՄոսկվա
Մահացել էդեկտեմբերի 5, 1968(1968-12-05) (տարիքը 69)
Մահվան վայրՄոսկվա
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբեմադրիչ
դերասան
Երեխա(ներ)Եվգենի Սիմոնով
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Ստալինյան մրցանակ, Ստալինյան մրցանակ, Լենինյան մրցանակ, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
IMDbID 0800661

ԿենսագրությունԽմբագրել

Հայրը ծագումով թելավցի էր, մայրը՝ Վլադիկավկազից։ Նախնական կրթությունն ստացել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ապա փոխադրվել Ա․ Ռոստովցևի մասնավոր գիմնազիան, որն ավարտել է 1917 թ.։ 1918 թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1919 թ.՝ փոխադրվել Ֆ․ Շալյապինի դրամատիկական ստուդիան։ 1920 թ. իր Ռ․ Ն․ Սիմոնովը ստեղծագործական կյանքը ընդմիշտ կապել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի Ե․ Վախթանգովի ղեկավարած 3-րդ ստուդիայի, ապա և դրա հիման վրա ստեղծված Վախթանգովի անվան թատրոնի հետ։ Սկզբում եղել է դերասան, 1924 թ.՝ ռեժիսոր, 1939 թ.՝ գլխավոր ռեժիսոր։ Այս թատրոնում են ստեղծվել Սիմոնովի լավագույն դերերն ու բեմադրությունները։ Նրա ստեղծագործական կյանքում վճռական նշանակություն են ունեցել Տրուֆալդինոյի և Պանտալոնեի դերակատարումները (Գոցիի «Արքայադուստր Տուրանդոտ», 1922-1924 թթ.)։

ԳործունեությունԽմբագրել

 
Սիմոնովի գերեզմանը Մոսկվայում

Սիմոնովի բանաստեղծական, երգիծական, վառ ու ինքնատիպ արվեստը մշակվել է Ե․ Վախթանգովի անմիջական ղեկավարությամբ։ Հետագայում Սիմոնովը յուրովի զարգացրել է իր ուսուցչի բեմարվեստի սկզբունքները։ Ստեղծել է խորապես իմաստավորված, տոնական, ժողովրդական թատերախաղերի իմպրովիզացիոն ավանդույթներով համեմված դերեր՝ Փոխարքա (Մերիմեի «Սուրբ նշխարքների կառքը»), Սինիչկին (Լենսկու «Լև Գուրիչ Սինիչ կին», երկուսն էլ՝ 1924 թ.), Ամեդիոտով (Բուլգակովի «Զոյկայի բնակարանը», 1926 թ.) և այլն։ Սիմոնովը նշանակալիորեն խորացնելով դերերի հոգեբանական մշակումը, երաժշտականությունը, պահպանել է բեմական նկարագծերի սրությունը, արտաքին ձևի հղկվածությունը։ Նրա տաղանդի կատակերգական կողմը դրսևորվել է Բենեդիկտի (Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ», 1936 թ.), Խլեստակովի (Գոգոլի «Ռևիզոր», 1939 թ.), Ռ․ Սիմոնովը Խլեստակովի դերում Դոմենիկոյի (Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», 1965 թ.) դերակատարումներում։ Կոստյա-կապիտանի (Պոգոդինի «Արիստոկրատներ», 1935 թ.) կերպարը ողբերգական կոլորիտ է ձեռք բերել Սիմոնովի անձնավորմամբ, իսկ Դոն Կիխոտի (Բուլգակովի «Դոն Կիխոտ», 1941 թ.), Սիրանոյի (Ռոսաանի «Սիրանո դը Բերժըրակ»), Օլեկո Դունդիչի (Ռժեշևսկու և Կացի «Օլեկո Դունդիչ», երկուսն էլ՝ 1942 թ.) դերերի մարմնավորումներն աչքի են ընկել հերոսառոմանսփկական շնչով։

Սիմոնովի ռեժիսորական լավագույն աշխատանքներին (Սլավինի «Ինտերվենցիա» 1933 թվ., Պոգոդինի «Հրացանավոր մարդը» 1937 թ., Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» 1942 թ., Վիրտայի «Մահապարտների դավադրությունը» 1950 թ., «Ֆոմա Գորդեև» ըստ Գորկու 1956 թ., Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ» 1962 թ., «Հեծյալ բանակ» ըստ Բաբելի Մայակովսկու երկերի 1966 թ., Զորինի «Վարշավյան մեղեդիներ» 1967 թ. և այլն) բնորոշ են քաղաքացիական կրքոտ մերկացումները, վախթանգովյան հումորը, նրբագեղ ու տեսարժան Սոֆրոնովի «խոհարարուհին» պիեսի ներկայացումից (1959 թ. ռեժիսոր Ռ․ Սիմոնով) կատարելության հասցված ձևը, գաղափարական հստակ կողմնորոշումը։ Բեմադրել է նաև կատակերգություններ՝ Էրվեի «Մադմուազել Նիտուշ» (1944), Սոֆրոնովի «Խոհարարուհին» (1959)և այլն։ ԽՍՀՄ Մեծ թատրոնում բեմադրել է Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի» (1939), Չայկովսկու «Չերևիչկի» (1941), Բիզեի «Կարմեն» (1945), Գունոյի «Ֆաուստ» (1961) օպերաները։ Սիմոնովը ստեղծագործական վաղ տարիներից կապված է եղել հայ թատրոնին։ 1923 թվականից (ընդհատումներով) ղեկավարել է Մոսկվայի 1-ին, 2-րդ, 3-րդ հայկական դրամատիկական ստուդիաները (բեմադրել է Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» 1924 թ., «Պաղտասար աղբար» 1927 թ., «Ատամնաբույժն արևելյան» Սունդուկյանի «Խաթաբալա», երկուսն էլ՝ 1928 թ., «Քանդած օջախ» 1935 թ., պիեսները և այլն), ինչպես և Ուզբեկստուդիան, 1928—1937 թթ.՝ իր անունը կրող Թատրոն-ստուդիան։ Սիմոնովը մեծապես նպաստել է հայ դերասանական արվեստի պրոֆեսիոնալ առաջընթացին, և մասնավորապես Ա․ Գուլակյանի, Վ․ Աճեմյանի, Թ․ Սարյանի, Ս․ Քոչարյանի և այլոց գեղարվեստական դաստիարակությանը։ Լենինականի և Սունդուկյանի անվան թատրոններում 1929 թ. բեմադրել է Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»-ը, 1956 թ.՝ Սպենդիարյանի անվան թատրոնում Չայկովսկու «Պիկովայա դամա»-ն։

Եղել է 1939 թ. կազմակերպված հայ արվեստի մոսկովյան տասնօրյակի գեղարվեստական ղեկավարը։ Նա Վախթանգովի մեծ արվեստի լավագույն մեկնաբաններից էր։ Դասավանդել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանում (1946 թ.՝ պրոֆեսոր)։ Աշակերտներից են՝ Ն․ Գրիցենկոն, Յու․ Բորիսովան, Մ․ Ուլյանովը, Ցու․ Շակովլևը, Վ․ Լանովոյը։ ԽՍՀՄ պետական (1943, 1947, 1950) և լենինյան (1967) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1933)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1937)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1946)
  • Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ (1943)
  • Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ (1947)[1]
  • Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակ (1950)
  • Լենինյան մրցանակ (1967)
  • Լենինի 3 շքանշան (1939, 1946, 1967)
  • Աշխատանքային Կարմիր դրոշի 2 շքանշան (1946, 1959)
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • «Մոսկվայի 800-ամյա տարելիցի» մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Марков П. А. Театральные портреты. — М.; Л., 1939.
  • Марков П. А. Р. Н. Симонов в «Аристократах» Погодина // Правда театра. — М., 1965.
  • Забозлаева Т. Рубен Симонов // Портреты режиссёров. — Вып. 3. — Л.: Искусство, 1982. — С. 7—28.
  • Лобанов А. М. Документы, статьи, воспоминания. — М.: Искусство, 1980. — 407 с.
  • Симонов Е. Р. Наследники Турандот. — М.: Алгоритм, 2010. — 336 с. — 2000 экз. — ISBN 978-5-9265-0778-9..
  • Симонова-Партан О. Е. «Ты права, Филумена! Вахтанговцы за кулисами театра» — М.: ПРОЗАиК, 2012. — 320 с. — 3000 экз. — ISBN 978-5-91631-168-6

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։