Բացել գլխավոր ցանկը

Յակովլև Ալեքսանդր Սերգեևիչ (1906, Մոսկվա), խորհրդային ավիակոնստրուկտոր։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1976 թ., թղթակից անդամ՝ 1943 թ.), ինժեներ, գեներալ–գնդապետ (1946 թ.), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1940 թ., 1957 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։ Յակովլեվ 1920-ական թվականներին խորհրդային ավիամոդելիզմի, պլաներիզմի և սպորտային ավիացիայի հիմնադիրներից է։ Ավարտել է Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան։

Ալեքսանդր Յակովլև
ռուս.՝ Алекса́ндр Серге́евич Я́ковлев
Александр Сергеевич Яковлев (cropped).jpg
Ծնվել էմարտի 19 (ապրիլի 1), 1906
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 22, 1989(1989-08-22) (83 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունԺուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա
Մասնագիտությունավիատիեզերքային ճարտարագետ, քաղաքական գործիչ, գրող, մեմուարագիր և օդաչու
ԱշխատավայրՅակովլև, Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա և Oskov Aviation Plant № 39?
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Ճապոնիայի դեմ հաղթանակի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Լենինյան մրցանակ Լենինի շքանշան «Մուրճ և մանգաղ» մեդալ Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս «Մուրճ և մանգաղ» մեդալ Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա FAI Gold Air Medal? Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ և Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

ԿենսագրությունԽմբագրել

1932 թվականին նախագծել է ԱԻՐ-6 տեղական կապի սերիական և ԱԻՐ-7 արագընթաց փոստային, 1935-1936 թվականներին՝ ՌԻՏ-2 և ՌԻՏ-1 ուսումնական, 1939 թվականին՝ ԲԲ-22 ռմբակոծիչ, 1940-1943 թվականներին Հայրենական մեծ պատերազմի հիմնական կործանիչ Յակ-1, Յակ-7, Յակ-9 ինքնաթիռները։

Յակովլևը ռեակտիվ ավիացիայի առաջին ստեղծողներից է։ Նրա ղեկավարությամբ մշակվել են սերիական մարտական ինքնաթիռներ Յակովլև-15, Յակովլև 28 (առաջին խորհրդային գերձայնային մարտական ռմբակոծիչ, 1958 թ.), ուղղաձիգ թռիչքի և վայրէջքի առաջին խորհրդային ինքնաթիռը (1967 թ.), Յակվլև 14 դեսանտային պլաները, Յակովլև 24 ուղղաթիռը, Յակովլև 12 բազմանպատակ, Յակվլև 18Պ, Յակովլև 18ՊՄ, Ա, Ս․ Յակովլև Գ․ Բ․ Յակուլով Յակ-50 սպորտային (Յակովլևի կոնստրուկցիայի ինքնաթիռներով սահմանվել են համաշխարհային 45 ռեկորդներ), Ցակ-40, 6ակ-42 ռեակտիվ մարդատար ինքնաթիռները են։ Ցակովլևի ղեկավարությամբ ստեղծվել են 75 տիպի, 66 հզոր ինքնաթիռներ։ ԽՍՀՄ տասնմեկից-ինը գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Լենինյան (1972 թ.), ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941 թ. , 1942 թ., 1943 թ., 1946 թ., 1947 թ. , 1948 թ., 1977 թ.

ՊարգևներԽմբագրել

Պարգևատրվել է Լենինի 8 շքանշանով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Яковлев Александр Сергеевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 107