Վխուտեմաս (ռուս.՝ Вхутемас, Высшие художественно-технические мастерские, Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ, դասընթացներ), ուսումնական հաստատություն Մոսկվայում, որը ստեղծվել է 1920 թվականին՝ Առաջին և Երկրորդ պետական ազատ արվեստանոցների միավորման արդյունքում (նախկինում ձևավորված Ստրոգանովսկու գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի և Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիայի հիման վրա)։ 1926 թվականին վերակազմավորվել է որպես Վխուտեին (Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտ)։

Վխուտեմասի նախկին շենքը, այժմ՝ Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիա, Մյասնիցկայա փողոց, 2016

Պատմություն

խմբագրել

1918 թվականի աշնանը գեղարվեստական կրթության համակարգի վերակազմավորման ընթացքում Կայսերական Ստրոգանովյան կենտրոնական գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի և Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի հիման վրա ձևավորվել են համապատասխանաբար Առաջին և Երկրորդ պետական ազատ արվեստանոցները (ГСХМ): 1920 թվականի աշնանը Առաջին և Երկրորդ պետական ազատ արվեստանոցները վերածվել են մեկ ուսումնական հաստատության՝ Վխուտեմաս-ի (Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ)։ Նոր ուսումնական հաստատությունում կազմավորվել են ութ ֆակուլտետներ՝ ճարտարապետության, արվեստի (գեղանկար, քանդակ) և արտադրության (տպագրություն, տեքստիլ, կերամիկա, փայտամշակում, մետաղական աշխատանքները)[1]։ Ակադեմիական շենքերը գտնվել են Ռոժդեստվենսկա 11 և Մյասնիցկայա 21 հասցեներում։

Ռեկտորներ

խմբագրել
  • Ե. Վ. Ռավդել (1920-1923)
  • Վ. Ա. Ֆավորսկի (1923-1926)
  • Պ. Ի. Նովիցկի (1926, 1926-1930 թթ. Վխուտեին-ի ռեկտոր)

Գրականություն

խմբագրել
  • Жадова Л. А. ВХУТЕМАС - ВХУТЕИН. Страницы истории // Декоративное искусство СССР. - 1970. - № 11.
  • Хан-Магомедов С. О. ВХУТЕМАС. М.: Ладья, 2000. ISBN 5-7068-0085-5
  • Хан-Магомедов С. О. Сто шедевров советского архитектурного авангарда. - М.: Билингва, Едиториал УРСС, 2005. - 456 с. - ISBN 5-354-00892-1.
  • История промышленного дизайна, ВХУТЕМАС
  • Хан-Магомедов С. О. Архитектура советского авангарда: Книга 1: Проблемы формообразования. Мастера и течения. - М.: Стройиздат, 1996. - 709 с. - ISBN 5-274-02045-3.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել