Պեդրո Կալդերոն դե լա Բարկա
Պեդրո Կալդերոն դե լա Բարկա (իսպ.՝ Pedro Calderón de la Barca, լրիվ անունը՝ Կալդերոն դե լա Բարկա Էնաո դե լա Բարրեդա ի Ռիանո, իսպ.՝ Calderón de la Barca Henao de la Barreda y Riaño, հունվարի 17, 1600[1][2][3][…], Մադրիդ, Hispanic Monarchy[1] - մայիսի 25, 1681[1][2][3][…], Մադրիդ, Hispanic Monarchy[1]), իսպանացի դրամատուրգ։
Պեդրո Կալդերոն դե լա Բարկա իսպ.՝ Pedro Calderón de la Barca | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1600[1][2][3][…] |
Ծննդավայր | Մադրիդ, Hispanic Monarchy[1] |
Վախճանվել է | մայիսի 25, 1681[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Hispanic Monarchy[1] |
Գերեզման | Մադրիդ |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, ռազմական գործիչ, գրող և կաթոլիկ քահանա |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Սալամանկայի համալսարան (1615), Ալկալի համալսարան և Colegio Imperial de Madrid? (1613) |
Ժանրեր | պոեզիա, թատրոն և կատակերգություն |
Գրական ուղղություններ | բարոկկոյի գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Կյանքը երազ է, The Constant Prince?, The Great Theater of the World?, El médico de su honra?, The Mayor of Zalamea?, El mágico prodigioso?, Q16493626?, Q5492719?, The Phantom Lady? և El Pintor? |
Անդամակցություն | Սանտյագոյի շքանշան և Congregation of Secular Priests of Saint Peter the Apostle? |
Զավակներ | Pedro José Calderón de la Barca? |
Պեդրո Կալդերոն դե լա Բարկա Վիքիքաղվածքում | |
Pedro Calderón de la Barca Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1600 թվականին, Մադրիդում։ Վաղ շրջանում Լոպե դե Վեգա Կարպիոյի ազդեցությամբ գրել է «Թիկնոցի ու սուսերի կատակերգություններ»` «Մեր, պատիվ և իշխանություն» (1623), «Սիրո և պատահականության խաղ» (1625) և այլն, ազգային-հայրենասիրական դրամա՝ «Բրեդի պաշարումը» (1625)։ Կալդերոնի ստեղծագործությանը բնորոշ է լայն ընդհանրացումների ձգտումը, փիլիսոփայական և բարոյագիտական խնդիրների առաջադրումը, մի քանի թեմաների առկայությունը մեկ պիեսում («Հաստատակամ իշխանը» (1628-1629), «Կյանքը երազ է» (1631-1632))։ Վերջին շրջանում պիեսներ է գրել երաժշտությամբ, երգեցողությամբ և բալետային համարներով՝ պալատական տոնակատարությունների համար։ Գրել է նաև կալդերոն կրոնական բնույթի դրամաներ՝ «Խաչապաշտություն» (1630-1632, «Սուրբ Պատրիկի քավարանը» (1634)։
Կալդերոնի ստեղծագործություններում հակասականորեն զուգակցվում են Վերածննդի և բարոկկոյի մոտիվները։ Մահացել է 1681 թվականին՝ Մադրիդում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
Գրականություն
խմբագրել- Iberica. Кальдерон и мировая культура. Л., 1986.
- Балашов Н. И. Испанская классическая драма в сравнительно-литературном и текстологическом аспектах. М., 1975.
- Балашов Н. И. Религиозно-философская драма Кальдерона и идейные основы барокко в Испании // XVII век в мировом литературном развитии. М., 1969.
- Педро Кальдерон де ла Барка. Библиографический указатель / Сост. В. Г. Гинько. М., 2006.
- Силюнас В. Стиль жизни и стили искусства (Испанский театр маньеризма и барокко). СПб., 2000.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Կալդերոն դե լա Բարկա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Կալդերոն դե լա Բարկա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 170)։ |