Անդրեյ Պոպով

ռուս խորհրդային գրող, արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ

Անդրեյ Գելևիչ Պոպով (ռուս.՝ Андрей Гельевич Попов, սեպտեմբերի 25, 1959(1959-09-25), Վորկուտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1996)։ Սերգեյ Եսենինի անվան միջազգային գրական մրցանակի (2015), ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր։ Կոմի հանրապետության վաստակավոր գործիչ (2003)։

Անդրեյ Պոպով
Ծնվել էսեպտեմբերի 25, 1959(1959-09-25) (64 տարեկան)
ԾննդավայրՎորկուտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՍիկտիվկարի պետական համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 25-ին Կոմի ԻԽՍՀ Վորկուտա քաղաքում։ 1977-1982 թվականներին սովորել է Կոմի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ 1982 թվականից միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ է և Վորկուտայի երիտասարդական ստեղծագործական պալատի մեթոդիստ, 2007 թվականից` Կոմի Հանրապետության գրողների միության խորհրդի նախագահի տեղակալ[1][2]։

1996 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ է։ 1977 թվականից Պոպովի առաջին բանաստեղծական գործերը տպագրվել են «Հյուսիսի երիտասարդությունը» թերթում։ Հետագայում Պոպովը գրել է այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են` «Եվ մեզ ամեն ինչ տրված է՝ երիտասարդություն և ուժ» (1993), «Ո՞ւր է հայրենիքի քաղցր ծուխը»։ (1994), «Ո՞վ թունավորեց մեզ կամայականությամբ»։ (1995), «Փշրված սիրտ» (2001), Կոմի գրահրատարակչության կողմից հրատարակվել է «Սիրո և մահվան մասին» և «Ճակատագրի հպարտ աշխարհում» (2008), «Անձրևի և տերևաթափի իմաստը» (2010), «Անվանականչ» (2013), «Մարդկանց որսացողները» (2014) բանաստեղծությունների ժողովածուները։ 2015 թվականին հրատարակվել է «Նշաններ» տարբեր տարիների բանաստեղծությունների ժողովածուն, «Գետի լռություն» (2017) և «Երկնային ժամանակ» (2018) պոեզիայի ժողովածուները։ Պոպովի ստեղծագործությունները տպագրվել են «Молодая гвардия», «Լիտերատուրնայա գազետա», «Литературная Россия», «Наш современник», «Север», «Московский вестник», «Юность» և «Арион» գրական և արվեստի ամսագրերում, Բելառուսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ղազախստանի արտասահմանյան գրական ալմանախներում[1][2]։

2010 թվականին Պոպովին շնորհվել է Կոմի Հանրապետության վաստակավոր գործչի պատվավոր կոչում[3]։ 2013 թվականին գրական գործունեության մեջ ակնառու նվաճումների համար դարձել է Կոմի Հանրապետության կառավարության մրցանակի դափնեկիր գրականության բնագավառում։ 2015 թվականին «Մարդկանց որսացողները» ժողովածուի համար դարձել է Սերգեյ Եսենինի անվան միջազգային գրական մրցանակի դափնեկիր, իսկ «Մարդկանց որսացողները» բանաստեղծությունների գրքում բանաստեղծական խիզախության համար արժանացել է Հարավուրալյան գրական մրցանակի[2]։

Մատենագիտություն խմբագրել

  • И всё дано нам — молодость и сила / Андрей Попов // Север. №5 - 1993
  • Где сладкий дым отечества? / Андрей Попов // Север. №4 - 1994
  • Кто же нас отравил своеволием? / Андрей Попов // Север. № 1. - 1995
  • Сокрушайся, сердце!: стихи / Андрей Попов. - Сыктывкар : Коми книжное изд-во, 2001 г. — 191 с. (Звуки северной лиры). — ISBN 5-7555-0703-1
  • В гордом мире роковом: стихотворения / Андрей Попов. - Сыктывкар : Анбур, 2008 г. — 255 с. — ISBN 978-5-91669-005-7
  • О любви и смерти: поэтический сборник / А. Г. Попов. - [Б. м.: б. и.], 2008 г. — 22 с. — ISBN 978-5-9905707-1-9
  • Смысл дождя и листопада: стихотворения / Андрей Попов. - Сыктывкар : Союз писателей Респ. Коми, 2010 г. — 142 с. — ISBN 978-5-7934-0373-3
  • Перекличка: литературный молодежный альманах / сост. Попов А. Г. - Сыктывкар : Союз писателей Респ. Коми, 2013
  • Ловцы человеков: стихи / Андрей Попов. - Сыктывкар : Союз писателей Республики Коми, 2014 г. — 190 с. — ISBN 978-5-9905707-1-9
  • Знаки : стихи разных лет / Валерий Вьюхин; А. Г. Попов. – Сыктывкар : Союз писателей Республики Коми, 2015 г. — 318 с. – (Звезды Севера)
  • Молчание реки: переводы из коми поэзии / Андрей Попов. - Сыктывкар : Союз писателей Респ. Коми, 2017 г. — 79 с. — ISBN 978-5-9907289-9-8
  • Небесное время: стихи / Андрей Попов. - Сыктывкар : Коми респ. тип., 2018 г. — 111 с. — ISBN 978-5-7934-0761-8[4]

Պարգևներ խմբագրել

  • Կոմի Հանրապետության վաստակավոր աշխատող (2010[3])

Մրցանակներ խմբագրել

  • Գրականության բնագավառում Կոմի Հանրապետության կառավարության Ի. Ա. Կուրատովի անվան մրցանակի դափնեկիր (2013)
  • Սերգեյ Եսենինի անվան միջազգային գրական մրցանակի դափնեկիր (2015 թվական, «Մեծ մրցանակ» անվանակարգում «Մարդկանց որսացողները» ժողովածուի համար[5])
  • Հարավուրալյան գրական մրցանակի դափնեկիր (2015 թվական՝ «Մարդկանց որսացողները» գրքում դրսևորած բանաստեղծական խիզախության համար[6])
  • Ա. Ե. Վանեևի անվան գրական մրցանակի դափնեկիր (2015[7])
  • «Ռուսական գրող» մրցանակի դափնեկիր «Պոեզիա» անվանակարգում (2015[8])
  • «Լիտերատուրնայա Ռոսիա» շաբաթաթերթի դափնեկիր (2000[7])

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Писатели Коми: биобиблиографический словарь: в 2 т. / Государственное бюджетное учреждение Республики Коми "Национальная библиотека Республики Коми", Библиографический отдел, Федеральное государственное бюджетное учреждение науки "Институт языка, литературы и истории Коми научного центра УрО РАН", Сектор литературоведения ; науч. рук. Т. Л. Кузнецова ; авторы статей: Т. Л. Кузнецова и др. - Сыктывкар : Анбур, Т. 2: М—Я. - 2001. — 510 с. — С.119-122 — ISBN 5-7934-0007-9
  2. 2,0 2,1 2,2 «Попов, Андрей Гельевич». Союз писателей Республики Коми. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  3. 3,0 3,1 «Указ Главы Республики Коми от 12 апреля 2010 г. № 50» (PDF). Глава Республики Коми. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  4. «Попов, Андрей Гельевич». Вита Нова. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  5. «Поэт Андрей Попов — лауреат премии Сергея Есенина». ЦГБ им. А. С. Пушкина. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  6. «Стали известны имена лауреатов IV Южно-Уральской литературной премии». Журнал «Русский язык за рубежом». Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  7. 7,0 7,1 «Попов, Андрей Гельевич». Национальная электронная библиотека Республики Коми. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  8. «Лауреаты «Российского писателя» — 2015». Издательство Союза писателей России. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Писатели Коми: биобиблиографический словарь: в 2 т. / Государственное бюджетное учреждение Республики Коми "Национальная библиотека Республики Коми", Библиографический отдел, Федеральное государственное бюджетное учреждение науки "Институт языка, литературы и истории Коми научного центра УрО РАН", Сектор литературоведения ; науч. рук. Т. Л. Кузнецова ; авторы статей: Т. Л. Кузнецова и др. - Сыктывкар : Анбур, Т. 2: М—Я. - 2001. — 510 с. — С.119-122 — ISBN 5-7934-0007-9
  • Республика Коми : энциклопедия / УрО РАН. Коми науч. центр; [гл. редакция: М. П. Рощевский (гл. ред.) и др.]. — Сыктывкар : Коми кн. изд-во, Т. 2 : И — Р. — 1999 г. — 573 с. — С.89-90 — ISBN 5-7555-0617-5
  • Кто есть кто в Республике Коми: Справочник / Ред.-сост. М. и В. Ильины. - Сыктывкар : Сыктывкар. ун-т, 1994 г. — 259 с. — С.106 — ISBN 5-87237-054-7

Արտաքին հղումներ խմբագրել