Մանե Կաց

ֆրանսիացի նկարիչ

Մանե Կաց (ռուս.՝ Ма́не Ле́йзерович (Иммануэль Лазаревич) Кац, Մանե Լեյզերովիչ (Իմմանուել Լազարեվիչ) Կաց, հունիսի 17, 1894(1894-06-17), Կրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8, 1962(1962-09-08)[1][2], Թել Ավիվ, Իսրայել), ռուս, ուկրաինացի և ֆրանսիացի նկարիչ։ Կրակովի Հրեա նկարիչների միության անդամ։

Մանե Կաց
ֆր.՝ Emmanuel Mané-Katz
Ծնվել էհունիսի 17, 1894(1894-06-17)
ԾննդավայրԿրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1962(1962-09-08)[1][2] (68 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Իսրայել
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Կայքmane-katz.com
 Mane Katz Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Մանե Կացը ծնվել է Կրեմենչուգի սինագոգի ծառայողներից մեկի՝ Լեյզեր Կացի և նրա կնոջ՝ Մալկա Ֆաբինովիչի ընտանիքում։ Եղել է ընտանիքի յոթերորդ երեխան։ Սովորել է հրեական տարրական դպրոցում և Վիլնյուսի գեղարվեստի դպրոցում, այնուհետև՝ Կիևի գեղարվեստի ուսումնարանում (1910-1913[3]): 1913 թվականից բնակվել է Փարիզում, սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում՝ Ֆեռնան Կորմոնի մոտ։ 1914-1917 թվականներին բնակվել է Պետրոգրադում, եղել է Մստիսլավ Դոբուժինսկու աշակերտը և մասնակցել է «Արվեստի աշխարհ» ցուցահանդեսին (1916):

1917 թվականից Կրեմենչուգում երեխաներին նկարչություն էր սովորեցնում, այնուհետև դասավանդում է Խարկովի Նրբագեղ արվեստների ակադեմիայում (1918-1919): Իր ստեղծագործությունները ցուցադրել է Դոնի Ռոստովում և Թբիլիսիում[4]։ Նա ընդգրկված էր խարկովյան ավանգարդիստական «Եռյակ» խմբում (Ալեքսանդր Գլադկովի և Վասիլի Երմոլովի հետ համատեղ)։ 1918 թվականին «Եռյակը» մասնակցեց «Յոթ պլյուս երեք» ալբոմի հրատարակմանը «Յոթի միություն» կուբոֆուտուրիստական խմբի հետ համատեղ (Կոսարև, Բոբրիցկի, Ցապոկ, Ցիբիս և այլն)։ 1920 թվականին Կացի աշխատանքներից Վելիմիր Խլեբնիկովի դիմանկարով էր զարդարված ռոստովյան «Պոետների նկուղը», որտեղ «Թատերական արվեստանոցը» ներկայացնում է խլեբնիկովյան «Մահվան սխալը» պիեսի պրեմիերան[5]։ 1921 թվականին մեկնում է Բեռլին, իսկ 1922 թվականից Փարիզում էր, որտեղ էլ 1923 թվականին կազմակերպում է առաջին ցուցահանդեսը (Պերսե պատկերասրահ)։

1927 թվականին ստացավ ֆրանսիական քաղաքացիություն և մասնակցում էր փարիզյան ցուցահանդեսներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Ռուանում գերի ընկավ, բայց կարողացավ փախչել։ 1940-1945 թվականներին բնակվել է Նյու Յորքում (ԱՄՆ1945 թվականից հետո նորից բնակվում էր Փարիզում, մասնակցում ցուցահանդեսների արտասահմանում, ամեն տարի Ամերիկայում (1938-1954): Գալիս էր Իսրայել, լինում Հայֆայում, որտեղ արվեստանոց ուներ, որը հետագայում համաշխարհային ճանաչում ունեցող թանգարան դարձավ[6][7], որտեղ փոխանցվեցին վարպետի նկարները, ինչպես նաև ցուցադրվում էին այլ վարպետների կտավներ[8]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Մտածողը» (1923)
  • «Թալմուդի դասը» (1925)
  • «Բադհան» (1932)
  • «Հրաշագործ ռաբբինի մոտ» (1934)
  • «Ծեր հրեան» (1934)
  • «Ջութակահարը» (1945)
  • «Դիմադրություն։ Ապստամբություն Վարշավյան գետտոյում» (1946)
  • «Աղոթող հրեան» (1947)

Պարգևներ

խմբագրել
  • Ոսկե մեդալ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում (1937) «Լացի պատի մոտ» նկարի համար

Գրականություն

խմբագրել
  • Художественная культура русского зарубежья, 1917—1939. Сборник статей. Москва, 2008. ISBN 978-5-91674-012-7. С. 151-152.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Mané-Katz (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. Государственный архив города Киева. - Фонд 93. - Опись 1. - Дело 2130. - Лист 1.
  4. «Мане-Кац Мане (Иммануэль) Лазаревич (Лейзерович) | Персоны | АртРу.инфо». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  5. Березарк И. Встречи с Хлебниковым // Звезда. 1965. - № 12. - С. 173-176.
  6. «Дом-музей Мане Каца». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  7. Mane-Katz museum
  8. «מאנה 3ץ מקים מוזיאו!בחיפה». jpress.org.il. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանե Կաց» հոդվածին։