Վերա Ֆեոդորովնա Պանովա (ռուս.՝ Ве́ра Фёдоровна Пано́ва, մարտի 7 (20), 1905[1][2], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - մարտի 3, 1973(1973-03-03)[1][3][4][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։

Վերա Պանովա
ռուս.՝ Ве́ра Фёдоровна Пано́ва
Ծնվել էմարտի 7 (20), 1905[1][2]
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 3, 1973(1973-03-03)[1][3][4][…] (67 տարեկան)
Վախճանի վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, դրամատուրգ, վիպասան, սցենարիստ, գրող և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ժանրերվեպ, Նովել և պիես
Ուշագրավ աշխատանքներՍերյոժա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ և Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ
ԱմուսինBoris Vakhtin? և David Dar?
ԶավակներԲորիս Վախտին և Yuri Vakhtin?
Изображение автографа
 Vera Panova Վիքիպահեստում

1940 թվականից ապրել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1941-1945 թվականներին աշխատել է Պերմում։ Հայտնի է դարձել «Ուղեկիցներ» (1946 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947 թվականին, հայկական հրատարակչության 1948 թվական, կինոնկար՝ «Գթության գնացք», 1964 թվական) վիպակով։ Պենևայի առավել հայտնի ստեղծագործությունները ստեղծվել են ետպատերազմյան տարիներին․ «Կրուժիլիխա» (1947 թվականին, ԽԱՀՄ պետական մրցանակ, 1948 թվականին, հայկական հրատարակչություն 1950 թվական), «Տարվա եղանակները» (1953 թվական, կինոնկար՝ «Նահանջ տարի», 1962 թվական), «Սենտիմենտալ վեպ» (1958 թվական) վեպերը, «Պայծառ ափ» (1949 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950 թվականին, հայկական հրատարակչություն 1951 թվական), «Սերյոժա» (1955 թվական, հայկական հրատարակչություն 1957 թվական), համանուն կինոնկար, 1960 թվական, 12-րդ միջազգային կինոփառատոնի (Կարլովի Վարի) «Բյուրեղապակյա գլոբուս» գլխավոր մրցանակ, 1960 թվական] վիպակները։ Երիտասարդ մարդու դաստիարակության թեմային են նվիրված «Վալյա» և «Վոլոդյա» (1960 թվական, կինոնկար՝ «Մուտք», 1962 թվական), «Երեք տղա դարպասի մոտ» և այլ պատմվածքներ։ Պանևայի ստեղծագործությանը բնորոշ են ճշմարտացիությունը, արդիականության սուր զգացումը, կյանքի բախումների դրամատիզմը վերարտադրելու կարողությունը։ 1960-ական թվականներին Պանևան դիմել է պատմական ժանրին «Ով է մեռնում», 1965 թվականին, «Ասք Օլգայի մասին», 1966 թվականին, «Ասք Թեոդոսիայի մասին», 1966 թվականին, «Տրեդյակովսկին և Վոլինսկին», 1968 թվականին և այլն։ Պանևաի ստեղծագործություններից թարգմանվել են շատ լեզուներով։ Պարգևատրվել է 2 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Պանովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 122