էքսպո 2005, մարդանման երկոտանի ռոբոտ ASIMO (2000)
Քառոտանի ռազմական ռոբոտ «Cheetah», «BigDog»-ի էվոլյուցիան, համարվել է աշխարհի ամենաարագ ռոբոտը 2012 թվականին, գերազանցելով 1989 թվականին «MIT» երկոտանի ռոբոտի ռեկորդը [1]

Ռոբոտ, համակարգչով ծրագրավորվող մեքենա, որն ընդունակ է ավտոմատ կերպով կատարել բարդ գործողությունների հաջորդականություն։ Ռոբոտները կարող են կառավարվել արտաքին կամ ներդրված կառավարման սարքերով [2]։ Ռոբոտները կարող են լինել մարդանման (հումանոիդ), բայց դրանց մեծ մասը նախատեսված է որևէ գործողություն կատարելու համար՝ առանց ուշադրություն դարձնելու արտաքին տեսքին։

Ռոբոտները ըստ կառավարման լինում են ավտոմատ կամ կիսաավտոմատ, ըստ արտաքին տեսքի և նշանակության՝ մարդանման (օր․՝ ճապոնական Հոնդա ընկերության քայլող ASIMO և TOSY ընկերության պինգ պոնգ խաղացող ռոբոտները (TOPIO)), արդյունաբերական, բժշկական, հիվանդների օժանդակ, շների թերապիայի, համատեղ ծրագրավորված կոլեկտիվ ռոբոտներ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կամ դրոններ (General Atomics MQ-1 Predator), և նույնիսկ շատ փոքր նանո ռոբոտներ։ Նմանակելով մարդու իրական արտաքին տեսքը և շարժումները ռոբոտները կարող են հաղորդակցվել[3]։ Սպասվում է, որ առաջիկա տասնամյակում ավտոմատացումը մեծ տարածում կգտնի։ Կստեղծվեն տնային օգնական ռոբոտներ, մեքենաներ առանց վարորդների և այլն[4]։

Տեխնիկայի այն բնագավառը, որը զբաղվում է ռոբոտների նախագծմամբ, պատրաստմամբ և կիրառմամբ, ինչպես նաև դրանց կառավարման կոմպյուտերային համակարգերի, տվիչային հետադարձ կապի և ինֆորմացիայի մշակմամբ անվանում են ռոբոտատեխնիկա[5]։ Այն գործ ունի ավտոմատ մեքենաների հետ, որոնք կարող են փոխարինել մարդկանց վտանգավոր միջավայրերում աշխատելիս, արտադրական գործընթացներում, նմանակել մարդկանց տեսքը, վարքը և խոսքը։ Ժամանակակից շատ ռոբոտների նախագծերի հիմքում ընկած են կենդանի օրգանիզմները։ Արդյունքում ձևավորվեց ռոբոտատեխնիկայի նոր ճյուղ՝ այսպես կոչված «փափուկ» ռոբոտներ։

Դեռ հին քաղաքակրթությունների ժամանակաշրջանից կան կարգավորվող ավտոմատ սարքերի մասին հիշատակություններ և նույնիսկ կենդանիների կամ մարդու նմանությամբ սարքեր՝ նախատեսված հիմնականում զվարճանքի համար։ Արդի զարգացած արդյունաբերական դարաշրջանում առաջացան ավելի գործնական կիրառություններ՝ ավտոմատ մեքենաներ, անլար կամ լարային հեռակառավարմամբ ռոբոտներ։

Տերմինը վերցվել է չեխերեն robota`«հարկադիր աշխատող» բառից, որն առաջին անգամ օգտագործել է չեխ գրող Կարել Չապեկը «R. U .R. (Rossum's Universal Robots)» (Ռոսսումի Ունիվերսալ Ռոբոտները) պիեսում (1920 թվական), բայց բառի իսկական հեղինակը նրա եղբայրն է՝ Ժոսեֆ Չապեկը[6][7][8]։ Վիլյամ Գրեյ Ուոլտերի (Բրիստոլ, Անգլիա 1948 թվական), Ջոն Թ․ Փարսոնսի և Ֆրենկ Լ․ Ստուլենի (համակարգչային թվային կառավարման միջոցներ (CNC)) ստեղծած առաջին էլեկտրոնային ռոբոտների ի հայտ գալուց հետո Էլեկտրոնիկան վերածվեց տեխնիկայի զարգացման շարժիչ ուժի։ Առաջին կոմերցիոն, թվային և ծրագրավորվող ռոբոտը պատրաստել է Ջորջ Դեվոլը 1954 թվականին և անվանվել է Unimate։ Այն վաճառվել է General Motors-ին 1961 թվականին, որտեղ այն օգտագործվեց բարձրացնելու համար մետաղի տաք ձուլակտորներ (Inland Fisher Guide Plant ընկերություն, արևմտյան Տրենտոն, Էվինգ ավան, Նյու Ջերսի)[9]։

Ռոբոտները փոխարինում են մարդկանց[10] կրկնվող և վտանգավոր գործողություններ կատարելիս, որոնք մարդիկ նախընտրում են չանել կամ ի վիճակի չեն անելու՝ չափերի սահմանափակումների պատճառով կամ որոնք պետք է կատարվեն էքստրեմալ միջավայրերում՝ տիեզերք, ծովի հատակ և այլն։ Կան մտահոգություններ կապված ռոբոտների կիրառման աճող տեմպերի և հասարակությունում դրանց դերի հետ[11]։ Ռոբոտներին մեղադրում են տեխնոլոգիական գործազրկության աճի համար, քանի որ դրանք փոխարինում են աշխատողներին ֆունկցիոնալության բարձրացման նպատակով։

Ամփոփում խմբագրել

 
KITT մտավոր անտրոպոմորֆ ֆիկտիվ ռոբոտ
 
iCub ֆիզիկապես անտրոպոմորֆ ռոբոտ

«Ռոբոտ» բառը կարող է վերբերվել և ֆիզիկական ռոբոտներին և վիրտուալ ծրագրային ապահովման միջոցներին, բայց վերջիններին հաճախ անվանում են բոտ[12]։ Միանշանակ որոշում չկա, թե որ մեքենաներն են համարվում ռոբոտներ, բայց գոյություն ունի ընդհանուր համաձայնություն մասնագետների և հանրության միջև, որ ռոբոտները, որպես կանոն, պետք է ամբողջովին կամ մասամբ ունենան հետևյալ ֆունկցիաները․ լինեն էլեկտրոնային ծրագրավորվող, ավտոնոմ ռեժիմով կառավարեն ազատության որոշ աստիճաններ, լինեն շարժունակ, կառավարել իրենց մարմնի մասերը կամ ֆիզիկական պրոցեսները, զգալ և կառավարել իրենց միջավայրը, դրսևորել ինտելեկտուալ վարք (վերաբերում է հատկապես մարդկանց և կենդանիներին նմանակող ռոբոտներին)[13][14]։ Ռոբոտ հասկացության հետ սերտորեն կապված է նաև սինթետիկ կամ արհեստական կենսաբանության բնագավառը, որի ուսումնասիրության առարկան հիմնականում կենդանի օրգանիզմներն են, այլ ոչ թե մեքենաները։

Պատմությունը խմբագրել

Ավտոմատացման գաղափարը հանդիպում է աշխարհի շատ մշակույթների դիցաբանություններում։ Դեռևս անտիկ քաղաքակրթությունների, այդ թվում հին Չինաստանի[15], Հունաստանի, Եգիպտոսի[16] ինժեներները և գյուտարարները փորձել են պատրաստել ինքնակառավարվող մեքենաներ, դրանցից որոշները՝ մարդկանց կամ կենդանիների նմանությամբ։ Ավտոմատացման ամենավաղ նկարագրությունները ներառում են Արքիտասի[17] արհեստական աղավնիները, Մոցզիի և Լու Բանի[18] արհեստական թռչունները, Հերոն Ալեքսանդրիացու խոսացող ավտոմատը, Փիլոն Բյուզանդացու ավտոմատ լվացարանը, Լե Ցզիի նկարագրած մարդու ավտոմատացումը[19]։

Առաջին օրինակները խմբագրել

 
Al-Jazari – Երաժշտական խաղալիք։
 
Սու Սոնգի աստղագիտական ժամացույց-աշտարակը։
 
Լեոնարդոյի ռոբոտը և մեխանիզմները։ Նախագծվել է հավանաբար 1495 թվականին։

Շատ անտիկ դիցաբանություններում և շատ ժամանակակից կրոններում կան արհեստական մարդիկ, ինչպիսին են մեխանիկական ծառաները՝ ստեղծված հունական աստված Հեփեստոսի կողմից[20], կավե հսկաները հրեական և հյուսիսի լեգենդներում, Գալատեան՝ Պիգմալիոնի առասպելական արձանը, որն ըստ առասպելի վերակենդանացել է։ Սկսած Ք․ա․ 400 թվականից Կրետեի դիցաբանությունում հանդիպում է Թալոսը՝ բրոնզե մարդը, որը պաշտպանում էր Կրետե կղզին ծովահեններից։

Հին հունաստանում ինժեներ Քտեսիբիուսը (Ք․ա․ 270 թվական) կիրառեց պնևմատիկայի և հիդրավլիկայի իմացությունը շարժական մասերով օրգան-ժամացույցների և ջրային ժամացույցների արտադրւթյան համար[21][22]։ Ք․ա․ 4-րդ դարում հույն մաթեմատիկոս Արքիտասն առաջարկեց գոլորշիով աշխատող մեխանիկական թռչուն, որն անվանեց Պիգեոն։ Հույն մաթեմատիկոս և գյուտարար Հերոն Ալեքսանդրիացին (10-70 մ․ թ․), , ստեղծել է բազմաթիվ կարգավորվող ավտոմատ սարքեր և նկարագրել է օդի ճնշմամբ և գոլորշիով աշխատող մեքենաներ[23]։

11-րդ դարում Լոկապանատին պատմել է այն մասին, թե ինչպես են Բուդդայի մասունքները պաշտպանվել Հռոմից բերված մեխանիկական ռոբոտներով, որոնց այնուհետև զինաթափել է Աշոկա թագավորը։

Հին Չինաստանում Լաո Ցզիի 3-րդ դարի տեքստերում նկարագրվում են ավտոմատ հումանոիդներ, որոնք վեճի առարկա են դառնում Չինական կայսր Մու Չժոուի և ինժեներ մեխանիկ Յան Շիի միջև, ով հպարտորեն ներկայացրեց թագավորին բնական չափերով հումանոիդ՝ պատրաստված կաշվից, փայտից և արհեստական օրգաններից։ Կան նաև թռչող սարքերի մասին հիշատակություններ Հան Ֆեյ Ցզիի և այլոց տեքստերում, որոնք իրենց ազդեցությունն ունեցան են Ք․ա․ 5-րդ դարի մոհիստ փիլիսոփա Մոցզիի և նրա ժամանակակից Լու Բանի արհեստական փայտե թռչունների ստեղծման գործում, որոնք կարող էին հաջողությամբ թռչել։ 1066 թվականին չինացի գյուտարար Սու Սոնգը պատրաստեց աշտարակի տեսքով ջրային ժամացույց։

Ավտոմատացման սկիզբն ասոցացվում է Սու Սոնգի աստղագիտական ժամացույց-աշտարակի հայտնագործման հետ[24][25][26]։ Այն ուներ ծրագրավորվող բռունցքային մեխանիզմով թմբուկ-մեքենա, որոնց բախվում են փոքր լծակներով կառավարվող հարվածային գործիքները։ Փոփոխելով բռունցքների դիրքերը, թմբուկը կարող է կարգաբերվել և նվագել տարբեր ռիթմեր[27]։

Բհոջայի սանսկրիտյան տրակտատ Samarangana Sutradhara-ն ունի մեխանիկական ռոբոտների պատրաստման վերաբերյալ առանձին գլուխ, որտեղ նկարագրված են մեխանիկական ճանճեր և թռչուններ, մարդկանց և կենդանիների տեսքով շատրվաններ, տղամարդկանց և կանանց տիկնիկներ, որոնք լցնում էին յուղի ճրագները, պարում էին, նվագում էին տարբեր գործիքներ և ներկայացնում հնդկական դիցաբանությունից տեսարաններ[28][29][30]։

Վերածննդի դարաշրջանի Իտալիայում Լեոնարդո դա Վինչին (1452-1519 թվականներ) ստեղծել է հումանոիդ ռոբոտի էսքիզներ հավանաբար 1495 թվականին[31]։ Դա Վինչիի նոթատետրերը, որոնք կրկին հայտնաբերվեցին 1950 ական թվականներին, պարունակում են մեխանիկական ասպետի, այժմ հայտնի որպես «Լեոնարդոի ռոբոտ»-ի մանրամասն գծագրեր։ Այն ընդունակ է նստել, շարժել ձեռքերը, գլուխը և ծնոտը[32]։ Գծագրերը հավանաբար հիմնված են նրա անատոմիական հետազոտությունների վրա, որոնք նկարագրված են «Վիտրուվյան մարդը» աշխատությունում։ Հայտնի չէ, թե արդյոք նա փորձել է պատրաստել ռոբոտը թե ոչ։

Ճապոնիայում բարդ կենդանիների կամ մարդու նմանությամբ ռոբոտներ պատրաստվել են 17-ից 19-րդ դարերում։ Նրանցից շատերը նկարագրված են կարակուրի ցու -ում (նկարազարդ մեքենաներ, 1796 թվական)․ Այսպիսի սարքերից է նինգե կարակուրին (մեքենայացված տիկնիկներ)[33]։ Գոյություն ունեն կարակուրիի տարբեր վարիացիաներ՝ Բութայ, որն օգտագործվել է թատրոնում, Զաշիկի՝ փոքր էին և օգտագործվում էին տանը, Դաշի՝ օգտագործվում էին կրոնական միջոցառումներում և որտեղ տիկնիկներն օգտագործվում էին առասպելների բեմադրման համար։

Ֆրանսիայում 1738-ից 1739 թվականներին, Ժակ դը Վուկանսոնը ներկայացրեց որոշ բնական չափերով ռոբոտներ․ ֆլեյտա նվագող, շեփոր նվագող և բադ։ Մեխանիկական բադը կարող էր բացել-փակել թևերը, ձգել վիզը և կուլ տալ կերը ներկայացնողի ձեռքից և ստեղծել կերի մարսման իլյուզիա՝ արտազատելով նյութ, որը նախօրոք պահվում էր անտեսանելի խցիկում[34]։

Հեռակառավարվող համակարգեր խմբագրել

 
Բրենանի տորպեդ, ամենաառաջին կառավարվող ռակետներից մեկը։

Հեռակառավարվող մեքենաներ ցուցադրվել են 19-րդ դարի վերջերին՝ մի քանի տեսակի հեռակառավարվող տորպեդների տեսքով։ 1870 ականների սկզբներին ի հայտ եկան Ջոն Էրիկսոնի (պնևմատիկ), Ջոն Լուիս Լեյի (էլեկտրական հաղորդալարով) և Վիկտոր ֆոն Շելիհայի (էլեկտրական հաղորդալարով) հեռակառավարվող տորպեդները[35]:

Բրենանի տորպեդը՝ հայտնագործված Լուիս Բրենանի կողմից 1877 թվականին, օժտված էր երկու հակառակ ուղղություններով պտտվող պրոպելերներով, որոնք պտտվում էին` թմբուկներից դուրս քաշելով տորպեդի ներսում փաթաթված լարերը։ Ափի կայանին ամրացված լարերով ապահովվում է տորպեդի փոփոխական արագությունը և թույլ է տալիս նրան ուղղվել դեպի նպատակակետը, դարձնելով այն աշխարհի առաջին գործնականում կառավարվող հրթիռը[36]։ 1897 թվականին բրիտանացի գյուտարար Էռնեստ Վիլսոնը ստացել է ռադիոալիքներով հեռակառավարվող տորպեդի արտոնագիր[37][38]։ 1898 թվականին Նիկոլա Տեսլան հրապարակավ ցուցադրեց անլար կառավարվող տորպեդ, որը նա հույս ուներ վաճառել Միացյալ Նահանգների նավատորմին[39][40]։

Արչիբադ Լոուն, ով առաջին աշխարհամարտի ժամանակ առաջին կառավարվող հրթիռների և ինքնաթիռների հեղինակն է, հայտնի է որպես ռադիոկառավարման համակարգերի հայր։ 1917 թվականին նա ներկայացրեց հեռակառավարվող առաջին ինքնաթիռը անգլիայի թագավորական օդուժին և միևնույն տարում պատրաստեց առաջին լարով կառավարվող հրթիռը։

«Ռոբոտ» տերմինի ծագումը խմբագրել

Տերմինը վերցվել է չեխերեն robota`«հարկադիր աշխատող (ստրուկ)» բառից, որն առաջին անգամ օգտագործել է չեխ գրող Կարել Չապեկը «R. U .R. (Rossum's Universal Robots)» (Ռոսսումի Ունիվերսալ Ռոբոտները) պիեսում (1920 թվական), սակայն բառի իրական հեղինակը նրա եղբայրն է՝ Ժոսեֆ Չապեկը[7][8]։ Ռոբոտ տերմինը ինքնին նոր չէ, այն հանդիպում է Սլավոնական լեզուներում և բնութագրում էր 15-րդ դարի Եվրոպայում լայնորեն տարածված ֆեոդալական կարգերի գյուղացիներին (տես․՝ ռոբոտի արտոնագիրը)[41][42]։

Առաջին ռոբոտները խմբագրել

 
Վ. Հ. Ռիչարդսը "George" ռոբոտի հետ, 1932 թվական։

1928 թվականին Վ․ Հ․ Ռիչարդսի պատրաստած առաջին հումանոիդ ռոբոտ «Eric»-ը ներկայացվել է Լոնդոնի ինժեներ-նախագծողների ամենամյա ցուցադրությունում։ Ռոբոտի հիմնական բաղկացուցիչներն էին ալյումինե կարկասը, 11 էլեկտրամագնիսները և մեկ շարժիչը՝ միացված 12 Վոլտ լարմամբ հոսանքի աղբյուրին։ Ռոբոտը կարող էր շարժել ձեռքերը, գլուխը և հեռակառավարվում էր ձայնային ազդանշանով[43]։ Eric-ը և իր «եղբայր» George-ը շրջել են ամբողջ աշխարհը[44]։

1926 թվականին «Westinghouse» էլեկտրոնային կորպորացիան պատրաստեց Televox-ը, այն իրենից ներկայացնում էր ստվարաթղթե կտրվածք՝ միացված տարբեր սարքերի, որոնք օգտագործողը կարող էր անջատել կամ միացնել։ 1939 թվականին «Electro» անունով հումանոիդ ռոբոտը դեբյուտ ունեցավ Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում[45][46]։ Այն ուներ 2․1 մետր հասակ և 120․2 կգ զանգված, կարող էր քայլել և ղեկավարվել ձայնային հրամաններով, խոսքում օգտագործել մոտ 700 բառ (կիրառելով 78 պտ/ր հաճախությամբ ձայնարկիչ), սիգարետ ծխել, փուչիկ փչել և շարժել ձեռքերն ու գլուխը։ Մարմինը կազմված էր պողպատյա ատամնանվից, բռունցքային մեխանիզմից և կմախքից՝ պատված ալյումինե թաղանթով։ Ճապոնական առաջին ռոբոտը՝ Gakutensoku-ն, նախագծել և պատրաստել է կենսաբան Մակոտո Նիշիմուրան։

Ժամանակակից ավտոնոմ ռոբոտներ խմբագրել

Առաջին բարդ վարքագծով էլեկտրոնային ավտոնոմ ռոբոտները պատրաստել է Վիլյամ Գրեյ Վոլտերը Բուրդենի նեյրոլոգիական ինստիտուտում (Բրստոլ, Անգլիա, 1948 և 1949 թվականներին)։ Նա ուզում էր ապացուցել, որ ուղեղի փոքր բջիջների միջև բազմաթիվ կապերը կարող են հանգեցնել շատ բարդ վարքագծի և թե ինչպես է աշխատում ուղեղը, կախված է նրանից, թե ինչպես է այն միացված։ Նրա առաջին ռոբոտներ Elmer-ը and Elsie-ն նախագծվել են 1948-ից 1949 թվականներին և հաճախ նկարագրվել են որպես կրիաներ՝ շնորհիվ իրենց տեսքի և շարժման փոքր արագության։ Եռանիվ ռոբոտ-կրիաները ֆոտոտաքսիս էին, որի շնորհիվ դրանք կարող էին գտնել դեպի հոսանքի աղբյուր ճանապարհը, երբ մարտկոցներն արդեն կարիք ունեին լիցքավորման։

Վոլտերն ընդգծում էր միայն անալոգային էլեկտրոնիկայի կիրառման կարևորությունը ուղեղում ընթացող պրոցեսների մոդելավորման ժամանակ, մինչդեռ նրա ժամանակակիցներ Ալան Թյուրինգը և Ջոն ֆոն Նեյմանը կողմնակից էին հոգեբանական պրոցեսների նկարագրման թվային մեթոդներին։ Նրա աշխատանքը ներշնչեց ռոբոտատեխնիկայի հետազոտողների ապագա սերունդներին, ինչպիսին են Ռոդնի Բրուքսը, Հանս Մորավեցը և Մարկ Թիլդենը։ Վոլտերի կրիաների ժամանակակից մարմնացումներ կարելի է հանդիպել BEAM ռոբոտատեխնիկայում[47]։

Առաջին թվային կառավարմամբ և ծրագրավորվող ռոբոտը ստեղծել է Ջորջ Դեվոլը 1954 թվականին և անվանվեց Unimate։ Այն հիմք հանդիսացավ ժամանակակից ռոբոտատեխնիկայի համար[48]։ Դեվոլը առաջին Unimate-ը 1960 թվականին վաճառեց General Motors-ին, որն այն օգտագործեց բարձրացնելու համար մետաղի տաք ձուլակտորներ Inland Fisher Guide Plant ընկերությունում (արևմտյան Տրենտոն, Էվինգ ավան, Նյու Ջերսի)[49]: Դեվոլը ստացավ թվային կառավարմամբ ծրագրավորվող ռոբոտ-ձեռքի առաջին արտոնագիրը[50]։

Առաջին փաթեթավորող ռոբոտը ներկայացրեց Fuji Yusoki Kogyo ընկերությունը 1963 թվականին[51]։ 1973 թվականին Գերմանիայում պատենտավորվեց 6 էլեկտրամեխանիկական շարժաբերներով կառավարվող KUKA ռոբոտը[52][53][54]։ Իսկ ծրագրավորվող համապիտանի մանիպուլյատորը ստեղծեց Վիկտոր Շայնմանը 1976 թվականին, որի դիզայնը վաճառվեց Unimation-ին։

Կոմերցիոն և արդյունաբերական ռոբոտները լայն կիրառություն ունեն՝ կատարելով միևնույն աշխատանքն ավելի էժան, ճշգրիտ և հուսալի, քան մարդիկ։ Նրանք օգտագործվում են նաև այն աշխատանքների համար, որոնք հակահիգենիկ են, վտանգավոր կամ ձանձրալի։ Ռոբոտները լայնորեն կիրառվում են արտադրությունում, հավաքման և փաթեթավորման աշխատանքներում, Երկրի և տիեզերքի հետազոտություններում, վիրաբուժությունում, ռազմական բնագավառում, լաբորատոր հետազոտություններում, սպառողական և արդյունաբերական ապրանքների զանգվածային արտադրությունում[55]։

Ապագա զարգացումը և միտումները խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Atlas, նոր սերունդ

Տարբեր մեթոդներ ի հայտ եկան զարգացնելու ռոբոտների վերաբերյալ գիտությունը։ Մեթոդներից մեկը էվոլյուցիոն ռոբոտատեխնիկան է, որտեղ ռոբոտների մեծ մասը փորձարկվում են։ Այն ռոբոտները, որոնք ավելի լավ են աշխատում, ընտրվում են որպես մոդել ռոբոտների մյուս սերնդի ստեղծման համար։ Մյուսը մեթոդը զարգացման ռոբոտատեխնիկան է, որը հետևում է մեկ ռոբոտի շրջանակներում փոփոխությունները և զարգացումը խնդիրների լուծման և այլ ֆունկցիաների ապահովման գործում։ Վերջերս ի հայտ եկավ ռոբոտի նոր տեսակ (RoboHon)[56], որն աշխատում է և որպես սմարտֆոն և որպես ռոբոտ։

Քանի որ ռոբոտները գնալով զարգանում են, կարող է գոյություն ունենալ համակարգչային ստանդարտ օպերացիոն համակարգ, նախատեսված միայն ռոբոտների համար։ Ռոբոտների օպերացիոն համակարգը (ROS) բաց կոդով ծրագրերի փաթեթ է, մշակված Սթենֆորդի համալսարանում, Մասաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտում, Մյունխենի տեխնիկական համալսարանում և այլուր։ ROS-ն ապահովում է ռոբոտի նավիգացիայի և վերջույթների ծրագրավորման մեթոդներ՝ անկախ կոնկրետ օգտագործվող սարքավորումից։ Այն ապահովում է նաև բարձր մակարդակի հրամաններ, նկարների ճանաչման կամ դռների բացման համար։ Երբ ROS-ը տեղադրվում է ռոբոտի համակարգչում, այն ստանում է ռոբոտների վերջույթների երկարության և արագության վերաբերյալ տվյալներ, որոնք կարող են հաղորդվել ավելի բարձր ալգորիթմներին։ Microsoft-ը նույնպես մշակում է «Windows ռոբոտների համար» համակարգը իր ռոբոտատեխնիկայի զարգացման ստուդիայում (Robotics Developer Studio), որը հասանելի է 2007 թվականից[57]։

Ճապոնիան հույս ունի ունենալ լայնածավալ սպասարկման ռոբոտների առևտրայնացում մինչև 2025 թվականը։ Շատ տեխնոլոգիական հետազոտություններ ճապոնիայում գլխավորում են ճապոնական պետական գործակալությունները, մասնավորապես առևտրի նախարարությունը[58]։

Ռոբոտների շատ կիրառություններ ակնհայտ են թվում մարդկանց, չնայած որ նրանք շատ անգամ գերագնահատում են կանխատեսման պահին ռոբոտների հնարավորությունները[59][60]։ Դեռևս 1982 թվականին մարդիկ համոզված էին, որ երբևէ գոյություն կունենան ռոբոտներ[61], որոնք կներկեն մեքենաները՝ առանց մարդու միջամտության, կդասավորեն իրերը արկղերում, օրինակ՝ շոկոլադները քաղցրավենիքի արկղերում, կպատրաստեն էլեկտրական մալուխային խրձեր, կմշակեն փափուկ ապրանքները, ինչպիսին են շորերը և կոշիկները, կխուզեն ոչխարներին, կծառայեն որպես պրոթեզ, կօգնեն մարդկանց տնային գործերում, կպատրաստեն ուտելիք և կաշխատեն սպասարկման այլ ոլորտներում։

Որպես կանոն այդ կանխատեսումները ժամանակային առումով չափից դուրս լավատեսական են։

Նոր ֆունկցիաներ և նախատիպեր խմբագրել

2008 թվականին Caterpillar կորպորացիան մշակեց ինքնաթափ, որը կարող է կառավարվել առանց մարդ-օպերատորի[62]։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ ինքնավար բեռնատարները ի վերջո կարող են հեղափոխել լոգիստիկան[63]։ Արդեն 2014 թվականին Caterpillar-ն ուներ ինքնավար ինքնաթափ, որն ինչպես սպասվում էր նշանակալիորեն փոփոխեց հանքարդյունաբերության գործընթացը։ Այդ բեռնատարները 2015 թվականին ակտիվորեն կիրառեց Rio Tinto Coal[64][65][66][67] ընկերությունը Ավստրալիայի լեռնաարդյունաբերությունում։ Որոշ վերլուծաբաններ հավատում են, որ մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում բեռնատար ավտոմեքենաների մեծ մասը կլինեն ինքնավար[68]։

«Marge» անունով գրագետ կամ կարդացող ռոբոտն օժտված է ինտելեկտով, որն ապահովում է համակարգչային ծրագրավորումը։ Նա կարող է կարդալ թերթեր, գտնել և ուղղել բառերի սխալներ, սովորել բանկերի մասին, օրինակ՝ Barclays-ի, հասկանալ, որ որոշ ռեստորաններ ավելի լավնեն քան մյուսները և այլն[69]։

2012 թվականին ներկայացվեց նոր ռոբոտ՝ Baxter-ը, որը կարող է սովորել ըստ ցուցումնրի։ Օգտագործողը կարող է սովորեցնել Baxter-ին կատարել գործողությունը, շարժելով ձեռքերը ցանկալի ուղղությամբ և այնուհետև հիշել դա։ Baxter-ի ձեռքի լրացուցիչ ստեղները, կոճակները և կառավարման տարրերն ապահովում են շարժումների ավելի մեծ ճշտությունը և ֆունկցիոնալությունը։ Յուրաքանչյուր սովորական աշխատակից կարող է ծրագրավորել այդ ռոբոտը ընդամենը մի քանի րոպեում, առանց ծրագրավորման ինժեների օգնության, ի տարբերություն սովորական արդյունաբերական ռոբոտների, որոնց օգտագործման համար կարիք կա ընդարձակ ծրագրային ապահովման և կոդավորման։ Սա նշանակում է նաև, որ Baxter-ը կարող է սովորել և կատարել միանգամից մի քանի բարդ առաջադրանքներ։ 2015-ին ավելացվեց Sawyer-ի ծրագրային ապահովումը, փոքր բայց ավելի ճշգրիտ գործողություններ կատարելու համար[70]։

Ստուգաբանություն խմբագրել

 
Տեսարան Կարել Չապեկի 1920 թվականի «Ռոսումի ունիվերսալ ռոբոտները» պիեսի բեմադրությունից, աջ մասում՝ երեք ռոբոտներն են։

«Ռոբոտ» տերմինն, առաջին անգամ օգտագործել է չեխ գրող Կարել Չապեկը իր «R. U .R. (Rossum's Universal Robots)» (Ռոսումի Ունիվերսալ Ռոբոտները) 1920 թվականին տպագրված պիեսում[71], որը սկսում է գործարանում, պրոտոպլազմային փոխարինող քիմիական նյութով, կենդանի, բայց ավելի պարզ մարդկանց (ռոբոտների) արտադրության տեսարանով։ Պիեսում մանրակրկիտ չի նկարագրվում այդ արարածների ստեղծման տեխնոլոգիան, բայց իրենց արտաքինով դրանք հիշեցնում են ժամանակակից անդրոիդներին: Այս զանգվածային արտադրության աշխատողները նկարագրվում են որպես արդյունավետ, բայց անզգա, անընդունակ ինքնատիպ մտածողության և անտարբեր ինքնապահպանությանը արարածներ։ Խոսքը գնում է այն մասին, թե ինչպես են շահագործվում ռոբոտները և մարդու կախվածության հետևանքները նրանցից (հատկապես այն բանից հետո, երբ մի խումբ հատուկ մասնագիտացված ռոբոտներ հասնում են գիտակցական բարձր մակարդակի և խրախուսում են աշխարհի բոլոր ռոբոտներին ապստամբելու մարդկանց դեմ)։

Ինքը՝ Կարել Չապեկը չէ բառի հեղինակը։ Նա կարճ նամակ է գրել Օքսֆորդի անգլերեն բառարանի ստուգաբանությունում, որտեղ նա նշել է որպես այդ բառի հեղինակ իր եղբորը՝ նկարիչ և գրող Ժոզեֆ Չապեկին[72]։

1933 թվականին չեխական Lidové noviny ամսագրում տպագրված հոդվածում նա պարզաբանել է, որ իրականում ինքն ուզում էր անվանել այդ արարածներին laboři («աշխատողներ», լատիներեն labor բառից): Բայց հետո նրան դուր չեկավ այդ բառը և խորհուրդ հարցրեց եղբորից, ով առաջարկեց «roboti»-ն։

«Robota»-ն բառացի նշանակում է «corvée» կամ «բանվորություն», իսկ ավելի պատկերավոր՝ դաժան աշխատանք (չեխերեն)։ Բառի ավելի ընդհանուր նշանակությունը գրեթե բոլոր սլավոնական լեզուներում (բուլղարերեն, ռուսերեն, սերբերեն սլովակերեն, մակեդոներեն, հին չեխերեն, հունգարերեն) նույնն է՝ «աշխատանք»։ Ավանդաբար «robota»-ն (հունգարերեն՝ robot), գյուղացու տարեկան մոտ 6 ամիս տևող աշխատանքն էր, որ նա պետք է կատարեր իր թագավորի համար։ Բառի սկզբնաղբյուրը հին սլավոնական եկեղեցական (հին բուլղարերեն) rabota-ն է, որը նշանակում է ստրկություն («աշխատանք»՝ ժամանակակից բուլղարերենում և ռուսերենում), որն իր հերթին առաջացել է հնդեվրոպական նախալեզվի «orbh» արմատից։ Ռոբոտը կապված է նաև գերմանարեն Arbeit (աշխատանք) արմատի հետ[73][74]։

«Ռոբոտատեխնիկա» տերմինն առաջարկել է գիտաֆանտաստիկ գրող Այզեկ Ազիմով և օգտագործվում է նկարագրելու ռոբոտների մասին գիտությունը[75] was coined by the science fiction writer Isaac Asimov. Asimov created the "Three Laws of Robotics" which are a recurring theme in his books. These have since been used by many others to define laws used in fiction. (The three laws are pure fiction, and no technology yet created has the ability to understand or follow them, and in fact most robots serve military purposes, which run quite contrary to the first law and often the third law. "People think about Asimov's laws, but they were set up to point out how a simple ethical system doesn't work. If you read the short stories, every single one is about a failure, and they are totally impractical," said Dr. Joanna Bryson of the University of Bath.[76]։ Նա ստեղծել է «Ռոբոտատեխնիկայի երեք օրենքները», որոնք անընդհատ կրկնվում են իր գրքերում։ Այնուհետև դրանք օգտագործել են նաև շատ ուրիշները։ «Ռոբոտատեխնիկայի երեք օրենքները» ամբողջովին մտացածին են և ժամանակակից տեխնոլոգիաները թույլ չեն տալիս հասկանալ և կիրառել դրանք։ Իրականում ռոբոտների մեծ մասն ունեն ռազմական կիրառություն, ինչը հակասում է առաջին օրենքին, հաճախ նաև երրորդին։ Ասիմովի օրենքները ցույց էին տալիս, թե ինչպես կարող է չաշխատել պարզ և բարոյական համակարգը։ «Եթե դուք կարդում եք պատմվածքներ, ապա դրանցից յուրաքնչյուրը անհաջողությունների մասին է, ինչը ընդհանրապես պրակտիկ չէ», ասել է Բաֆի համալսարանի դոկտոր Ժոաննա Բրայսոնը։

  1. «Four-legged Robot, 'Cheetah,' Sets New Speed Record». Reuters. 2012-03-06.
  2. Definition of `robot`. Oxford English Dictionary. Retrieved November 27, 2016.
  3. https://www.conres.com/it-products-solutions/news-events/top-10-tech-trends-autonomous-agents-things/ retrieved April 18, 2017
  4. http://www.driverless-future.com/?page_id=384 retrieved April 18, 2017
  5. «robotics». Oxford Dictionaries. Վերցված է 4 February 2011-ին.
  6. Ivan Margolius,'The Robot of Prague', Newsletter, The Friends of Czech Heritage no. 17, Autumn 2017, pp. 3 - 6. https://czechfriends.net/images/RobotsMargoliusJul2017.pdf
  7. 7,0 7,1 Karel Capek – Who did actually invent the word "robot" and what does it mean? at capek.misto.cz(չաշխատող հղում — պատմություն)archive
  8. 8,0 8,1 Kurfess, Thomas R. (1 January 2005). «Robotics and Automation Handbook». Taylor & Francis. Վերցված է 5 July 2016-ին – via Google Books.
  9. Pearce, Jeremy. "George C. Devol, Inventor of Robot Arm, Dies at 99", The New York Times, August 15, 2011. Retrieved February 7, 2012. "In 1961, General Motors put the first Unimate arm on an assembly line at the company's plant in Ewing Township, N.J., a suburb of Trenton. The device was used to lift and stack die-cast metal parts taken hot from their molds."
  10. Akins, Crystal. «5 jobs being replaced by robots». Excelle. Monster. Վերցված է 2013-04-15-ին.
  11. Hoy, Greg (28 May 2014). «Robots could cost Australian economy 5 million jobs, experts warn, as companies look to cut costs». ABC News. Australian Broadcasting Corporation. Վերցված է 29 May 2014-ին.
  12. «Telecom glossary "bot"». Alliance for Telecommunications Solutions. 2001-02-28. Արխիվացված է օրիգինալից 2007-02-02-ին. Վերցված է 2007-09-05-ին.
  13. Polk, Igor (2005-11-16). «RoboNexus 2005 robot exhibition virtual tour». Robonexus Exhibition 2005. Վերցված է 2007-09-10-ին.
  14. Harris, Tom. «How Robots Work». How Stuff Works. Վերցված է 2007-09-10-ին.
  15. Needham, Joseph (1991). Science and Civilisation in China: Volume 2, History of Scientific Thought. Cambridge University Press. ISBN 0-521-05800-7.
  16. Currie, Adam (1999). «The History of Robotics». Արխիվացված է օրիգինալից 18 July 2006-ին. Վերցված է 2007-09-10-ին.
  17. Noct. Att. L. 10
  18. Needham, Volume 2, 54.
  19. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «needham volume 2 532» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. Deborah Levine Gera (2003). Ancient Greek Ideas on Speech, Language, and Civilization. Oxford University Press. ISBN 978-0-19-925616-7.
  21. Mark E. Rosheim (1994). "Robot evolution: the development of anthrobotics". p.2. Wiley-IEEE. 0-471-02622-0
  22. "Robots then and now". BBC.
  23. O'Connor, J.J. and E.F. Robertson. «Heron biography». The MacTutor History of Mathematics archive. Վերցված է 2008-09-05-ին.
  24. Fowler, Charles B. (October 1967). «The Museum of Music: A History of Mechanical Instruments». Music Educators Journal. MENC_ The National Association for Music Education. 54 (2): 45–49. doi:10.2307/3391092. JSTOR 3391092.
  25. «Earliest Clocks». A Walk Through Time. NIST Physics Laboratory. Արխիվացված է օրիգինալից 2008-05-31-ին. Վերցված է 2008-08-11-ին.
  26. New Scientist. IPC Magazines: 32–35. July 6, 2007. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  27. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «NSAJAutomata2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  28. Varadpande, Manohar Laxman (1987). History of Indian Theatre, Volume 1. էջ 68.
  29. Wujastyk, Dominik (2003). The Roots of Ayurveda: Selections from Sanskrit Medical Writings. էջ 222.
  30. Needham, Joseph (1965). Science and Civilisation in China: Volume 4, Physics and Physical Technology Part 2, Mechanical Engineering. էջ 164.
  31. «The da Vinci robot». J. Endourol. 20 (12): 986–90. December 2006. doi:10.1089/end.2006.20.986. PMID 17206888. «... the date of the design and possible construction of this robot was 1495 ... Beginning in the 1950s, investigators at the University of California began to ponder the significance of some of da Vinci's markings on what appeared to be technical drawings ... It is now known that da Vinci's robot would have had the outer appearance of a Germanic knight.»
  32. «Leonardo da Vinci's Robots». Leonardo3.net. Վերցված է 2008-09-25-ին.
  33. Jane Marie Law, Puppets of Nostalgia – The Life, Death and Rebirth of the Japanese Awaji Ningyo Tradition, 1997, Princeton University Press, 978-0-691-02894-1
  34. Wood, Gabby. "Living Dolls: A Magical History Of The Quest For Mechanical Life", The Guardian, 2002-02-16.
  35. Edwyn Gray, Nineteenth-century torpedoes and their inventors, page 18
  36. Gray, Edwyn (2004). Nineteenth-Century Torpedoes and Their Inventors. Naval Institute Press. ISBN 1-59114-341-1.
  37. Marc Seifer Life and Times of Nikola Tesla, page 1893 google books
  38. Benjamin Franklin Miessner, Radiodynamics: The Wireless Control of Torpedoes and Other Mechanisms, D. Van Nostrand Company, 1916, page 83
  39. US 613809 
  40. «Tesla – Master of Lightning». PBS.org. Վերցված է 2008-09-24-ին.
  41. «Merriam-Webster Dictionary: robot». «Origin: Czech, from robota, compulsory labor»
  42. «Science Diction: The Origin Of The Word 'Robot'».
  43. «AH Reffell & Eric Robot (1928)».
  44. «Meet Mr. Robot – Not Forgetting His Master». The Age. 20 September 1935. Վերցված է 7 March 2017-ին.
  45. «Robot Dreams : The Strange Tale Of A Man's Quest To Rebuild His Mechanical Childhood Friend». The Cleveland Free Times. Արխիվացված է օրիգինալից 15 January 2010-ին. Վերցված է 2008-09-25-ին.
  46. Scott Schaut (2006). Robots of Westinghouse: 1924-Today. Mansfield Memorial Museum. ISBN 0-9785844-1-4.
  47. Owen Holland. «The Grey Walter Online Archive». Արխիվացված է օրիգինալից 2008-10-09-ին. Վերցված է 2008-09-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  48. Waurzyniak, Patrick (July 2006). «Masters of Manufacturing: Joseph F. Engelberger». Society of Manufacturing Engineers. 137 (1). Արխիվացված է օրիգինալից 9 November 2011-ին. Վերցված է 2008-09-25-ին.
  49. «Robot Hall of Fame – Unimate». Carnegie Mellon University. Արխիվացված է օրիգինալից 26 September 2011-ին. Վերցված է 2008-08-28-ին.
  50. «National Inventor's Hall of Fame 2011 Inductee». Invent Now. Վերցված է 2011-03-18-ին.
  51. «Company History». Fuji Yusoki Kogyo Co. Արխիվացված է օրիգինալից 4 February 2013-ին. Վերցված է 2008-09-12-ին.
  52. «KUKA Industrial Robot FAMULUS». Արխիվացված է օրիգինալից June 10, 2013-ին. Վերցված է 2008-01-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  53. «History of Industrial Robots» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-12-24-ին. Վերցված է 2012-10-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  54. «History of Industrial Robots». robots.com. Վերցված է 24 August 2015-ին.
  55. «About us». Արխիվացված է օրիգինալից 2014-01-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  56. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015-10-07-ին. Վերցված է 2015-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  57. Robots to get their own operating system, by Mehret Tesfaye Ethipian Review, August 13, 2009.
  58. Research and Development for Next-generation Service Robots in Japan, United Kingdom Foreign Ministry report, by Yumiko Moyen, Science and Innovation Section, British Embassy, Tokyo, Japan, January 2009.
  59. «Robotic Tactile Sensing – Technologies and System». Springer.com. Վերցված է 2014-02-08-ին.
  60. First Name Middle Name Last Name. «IEEE Transaction on Robotics – Special Issue on Robotic Sense of Touch». Ieeexplore.ieee.org. Վերցված է 2014-02-08-ին.
  61. "Robotics in practice: Future capabilities" by Joseph F. Engelberger. in "Electronic Servicing & Technology" magazine 1982 August.
  62. The Caterpillar Self-Driving Dump Truck Արխիվացված 2011-06-07 Wayback Machine, By Tim McKeough, Fast Company, November 25, 2008.
  63. Self-Driving Trucks to Revolutionize Logistics, DHL Says, Richard Weiss, December 9, 2014.
  64. VIDEO: Why Caterpillar’s autonomous mining tech is “completely different from anything” it’s ever done Wayne Grayson | October 16, 2014.
  65. Self-driving dump trucks, automatic shovels coming to Australian mines, KAORI TAKAHASHI, April 23, 2015.
  66. Forget self-driving Google cars, Australia has self-driving trucks, by Matthew Hall, October 20, 2014.
  67. Australian mining giant Rio Tinto is using these huge self-driving trucks to transport iron ore, Charles Clark, Oct. 19, 2015.
  68. Daddy, What Was a Truck Driver? Over the Next Two Decades, the Machines Themselves Will Take Over the Driving, By DENNIS K. BERMAN, July 23, 2013, wsj.com.
  69. «Robot can read, learn like a human». 6 December 2010.
  70. Robots: Brave New World moves a step closer, By James Melik, Reporter, Business Daily, BBC World Service, 3 January 2013.
  71. Zunt, Dominik. «Who did actually invent the word "robot" and what does it mean?». The Karel Čapek website. Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին. Վերցված է 2007-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  72. Zunt, Dominik. «Who did actually invent the word "robot" and what does it mean?». The Karel Čapek website. Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին. Վերցված է 2007-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  73. «Indo-European root ''*orbh-''». Web.archive.org. 2008-05-12. Արխիվացված է օրիգինալից January 24, 2009-ին. Վերցված է 2014-02-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  74. «Online Etymology Dictionary». Վերցված է 2012-06-10-ին.
  75. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «OED2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  76. Ranger, Steve. «Robots of death, robots of love: The reality of android soldiers and why laws for robots are doomed to failure». TechRepublic. Վերցված է 21 January 2017-ին.