Պրոտոպլազմա
Պրոտոպլազմա (գերմ.՝ Protoplasma, հին հունարեն՝ πρώτοσ` «պրոտո...» և πλάσμα՝ «ծեփված, ձևավորված»), կենդանի բջջի (ներառյալ կորիզը և ցիտոպլազման) պարունակությունը։ Կյանքի նյութական հիմքն է, կենդանի նյութը, որից կազմված են օրգանիզմները։ Ցիտոպլազմայի ընդհանրացված տերմինն է[1]։ Պրոտոպլազման կազմված է միկրոմոլեկուլներից՝ իոններից, ամինաթթուներից, մոնոսախարիդներից և ջրից և մակրոմոլեկուլներից՝ նուկլեինաթթունիեց, սպիտակուցներից, լիպիդներից և պոլիսախարիդներից[2]։ Էուկարիոտների բջջակորիզը շրջափակող պրոտոպլազման անվանվում է ցիտոպլազմա, իսկ կորիզի ներսինը՝ նուկլեոպլազմա։
Առաջին անգամ պրոտոպլազմա բառը առաջին անգամ օգտագործել Հյուգո ֆոն Մոլը բուսական բջիջների հեղուկը նկարագրելու և մյուս օրգանոիդներից առանձնացնելու համար[3]։
Ուսումնասիրման պատմություն
խմբագրելՏերմինն առաջարկել է չեխ գիտնական Պուրկինյեն (1839)։ Բույսերի, կենդանիների, մանրէների բջիջների և միաբջիջ օրգանիզմների պրոտոպլազմայի մասին պատկերացումներն առաջացել և հաստատվել են բջջի կառուցվածքի ու հատկությունների ուսումնասիրության և բջջային տեսության զարգացման հետ կապված։ Նախկինում բջջի հիմնական կառուցվածքը համարվում էր թաղանթը, և միայն 19-րդ դարի կեսերին պարզ դարձավ, որ կյանքի նյութական հիմքը բջջի պարունակությունն է։ 20-րդ դարի 40-50-ական թվականներից կենսաբանության մեջ վերլուծության ֆիզիկաքիմիական մեթոդների կիրառման շնորհիվ բազմաթիվ նոր տվյալներ են ստացվել պրոտոպլազմայի բաղադրության և կառուցվածքի վերաբերյալ։
Մանրամասնորեն ուսումնասիրվել են արդեն հայտնի ներբջջային օրգանոիդները՝ կորիզը, միտոքոնդրիաները, ռիբոսոմները, Գոլջիի համալիրը, էնդոպլազմային ցանցը են։ Պարզաբանվել է կենսաբանական թաղանթների կարգավորիչ և կառուցվածքային կարևորագույն դերը։ Բացահայտվել է, որ բջջի բազմաթիվ ֆերմենտներ ոչ թե անկանոն ձևով են տեղաբաշխված պրոտոպլազմայի մեջ, այլ կապված են տարբեր ներբջջային կառուցվածքների հետ։ Գիտության զարգացման նշված փուլում ձգտում էին պրտոպլազմայի տարբեր կառուցվածքները հետազոտել ֆունկցիայի հետ կապված։ Այդ միասնության ուսումնասիրությունը Պրտոպլազմայի ուլտրակառուցվածքների և դրանք կազմող կենսապոլիմերների մակարդակով հանգեցրել է մոլեկուլային կենսաբանության առաջացմանը և զարգացմանը։ Երբեմն սխալմամբ «Պրոտապլազմա» են անվանում բջջի ոչ կորիզային մասը՝ ցիտոպլազման։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cammack, Richard; Teresa Atwood; Attwood, Teresa K.; Campbell, Peter Scott; Parish, Howard I.; Smith, Tony; Vella, Frank; Stirling, John (2006), Oxford dictionary of biochemistry and molecular biology, Oxford [Oxfordshire]: Oxford University Press, ISBN 0-19-852917-1
{{citation}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Arthur C. Guyton, John E. Hall, Textbook of Medical Physiology, Eleventh Edition, Saunders, «Protoplasm is composed mainly of five basic substances: water, electrolytes, proteins, lipids and carbohydrates.»
- ↑ Protoplasm. Later J. E. Purkinje coined the term for Cytoplasm + Nucleoplasm in animal cell. 1911 Edition of the Encyclopaedia Britannica.
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 448)։ |