Հերոն Ալեքսանդրիացի (Ήρων ο Αλεξανδρεύς, մոտ 10[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[2] - մոտ 75[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[2]), հույն ճարտարագետ, մաթեմատիկոս և գիտնական։ Հերոնը համարվում է մարդկության պատմության մեջ հայտնի մեծագույն ճարտարագետներից մեկը։ Հնարել է ինքնաշարժ դռներ, շարժումն ավտոմատ եղանակով տարածության վրա հաղորդելու համակարգեր, որոնք օգտագործվում էին տիկնիկային թատրոններում, շոգետուրբին, ինքնաշարժ բեմազարդանկարներ, ճանապարհների երկարության չափման սարք և այլն։ Առաջինը սկսեց ստեղծել ծրագրավորվող սարքեր։

Հերոն Ալեքսանդրիացի
հին հունարեն՝ Ἥρων ὁ Ἀλεξανδρεύς
Դիմանկար
Ծնվել էմոտ 10[1]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[2]
Մահացել էմոտ 75[1]
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[2]
ՔաղաքացիությունԵգիպտոս (Հռոմեական պրովինցիա)
Մայրենի լեզուհին հունարեն
Երկերaeolipile?, Հերոնի բանաձև և Heron's fountain?
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, mechanical automaton engineer, ճարտարագետ, գյուտարար և գիտնական
 Hero of Alexandria Վիքիպահեստում

Զբաղվել է երկրաչափությամբ, մեխանիկայով, հիդրոստատիկայով, օպտիկայով։ Հնարել է մի սարք, որը հայտնի է «Հերոնի գոլորշագունդ» անունով։

Հերոնի գոլորշագունդ խմբագրել

 
Հերոնի գոլորշագունդ

Բաղկացած էր կրակի վրա տաքացվող, ջրով լի ու կափարիչով ծածկված կաթսայից, որի մեջ մտցված էր խողովակ։ Գոլորշու շիթը կաթսայից հասնում էր դատարկ գնդին, իսկ հետո ելնում երկու խղովակներով, որոնք ունեին տարբեր կողմերի վրա կորացած ծայրեր։ Խողովակները գտնվում էին հակադիր կիսագնդերի վրա։ Գոլորշին կոր խողովակներից դուրս գալով կիսագնդերը հրում էր հակադիր ուղղությամբ ու շարժման մեջ դնում գունդը, որն սկսում էր արագ պտտվել։ Այսպիսով, այստեղ Հերոնը կիրառեց մի սկզբունք, որի վրա է հիմնված շոգետուրբինների կառուցվածքը։

Երկերը խմբագրել

Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ են հասել հտևյալները.

  • Պնևմատիկա (Πνευματικά)
  • Ավտոմատա (Αυτόματα)
  • Մեխանիկա (Μηχανική)
  • Մետրիկա (Μετρική), կիրառական մաթեմատիկայի ձեռնարկ
  • Դիոպտրա (Περὶ διόπτρας)
  • Բելոպոիտիկա (Βελοποιητικά), նկարագրել է ռազմական նետող սարքերը
  • Կատօպտրիկա (κατοπτρικά)

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Հին Հունաստանի պատմություն, Երևան, 1982։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերոն Ալեքսանդրիացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 382