Արքիտաս (հուն․՝ Ἀρχύτας ο Ταραντίνος, մոտ մ. թ. ա. 430[1], Տարանտո - մոտ մ. թ. ա. 345[1], Տարանտո[2]), հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ, երաժշտության տեսաբան, պետական գործիչ և ռազմական ստրատեգ։ Նա Պյութագորյան դպրոցի գիտնական էր և հայտնի էր որպես մաթեմատիկական մեխանիկայի հիմնադիր, ինչպես նաև որպես Պլատոնի լավ ընկեր[3]։ Գիտության պատմության մեջ հիշատակվում է որպես խորանարդի կրկնապատկման խնդրի լուծումը հայտնաբերող, ինչպես նաև՝ որպես օպտիկայի ու մեխանիկայի հիմնադիրներից, երաժշտության առաջին տեսաբաններից մեկը, տիեզերքի անվերջության դասական ապացույցի հեղինակ։

Արքիտաս
Ἀρχύτας ὁ Ταραντίνος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 430[1]
Տարանտո
Մահացել էմոտ մ. թ. ա. 345[1]
Տարանտո
ՈւղղությունՊյութագորասականություն և նախասոկրատյան փիլիսոփայություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա, երաժշտագետ, ճարտարագետ և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտմաթեմատիկա և երաժշտություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Հայտնի աշակերտներԵվդոքս
 Archytas of Tarentum Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118645617 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Philippa Lang, Science: Antiquity and its Legacy, Bloomsbury Academic, 2015, p. 154.
  3. Debra Nails, The People of Plato, 1603844031, p. 44
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքիտաս» հոդվածին։