Մասնակից:AshYegh/ԱվազարկղԱլֆրեդ Ռոզենբերգ

Ալֆրեդ Էռնստ Ռոզենբերգ (1893 հունվարի 12` Հին տոմարով 1892 դեկտեմբերի 31]-1946 հոկտեմբերի 16), մերձբալթյան գերմանացի[1], նացիստական տեսաբան և գաղափարախոս: Նացիստական կառավարությունում տարբեր կարևոր պաշտոններ զբաղեցրած Ռոզենբերգն Ադոլֆ Հիտլերին առաջին անգամ ներկայացվել է Դիտրիխ Էքարտի կողմից: Ռոզենբերգը ղեկավարել է Գերմանական նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցություն արտաքին գործերի գրասենյակը Գերմանիայում նացիստական իշխանության ողջ ընթացքում (1933-1945): 1934-1945 թվականներին ղեկավարել է մշակութային քաղաքականությունը և հսկողության պաշտոնական նացիստական մարմին Էյ էմ թի Ռոզենբերգ Ռոզենբերգի բյուրո:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռոզենբերգը ղեկավարել է Արևելյան գրավյալ տարածքների ռեյխնախարարությունը (1941–1945): 1946 թվականին, պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունում դատապարտվել է խաղաղության դեմ ուղղված հանցագործությունների, նվաճողական պատերազմներ պլանավորելու, նախաձեռնելու և իրականացնելու, ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար: Նա դատապարտվել է մահվան և մահապատժի ենթարկվել 1946 թվականի հոկտեմբերի 16-ին: Հեղինակել է նացիզմի գաղափարախոսության կարևորագույն աշխատությունը՝ «Քսաներորդ դարի առասպելը» (1930), համարվում է նացիստական գաղափարական հիմնական դավանանքների, այդ թվում՝ ռասայական տեսության, հրեաների հալածանքների, Լիբենցղամի, Վերսալի պայմանագիրը չեղարկելու և «այլասերված» համարվող ժամանակակից արվեստին ընդդիմանալու հիմնական հեղինակներից մեկը: Նա հայտնի է քրիստոնեության հանդեպ մերժողականությամբ և ատելությամբ[2][3], որ կարևոր դեր է խաղացել Գերմանական ազգայնական դրական քրիստոնեություն կոչվածի զարգացման մեջ[4]:

Վաղ կյանք խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ռոզենբերգը ծնվել է 1893 թվականի հունվարի 12-ին Ռեվելում, ժամանակակից Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, այն ժամանակվա Ռուսական կայսրության Էստլանդական նահանգում: Նրա մայրը՝ Էլֆրիդեն (օրիորդական՝ Սիրե) ֆրանս-գերմանական ծագում ուներ, 1842 թվականին Լիլի (ժամանակակից Լիհուլա, Էստոնիա) մոտ ծնված Լուիզա Ռոզալիի (օրիորդական՝ Ֆաբրիցիուս) և Ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգ քաղաքում 1843 թվականին ծնված երկաթուղային պաշտոնյա Ֆրիդրիխ Ավգուստ Սիրեի դուստրն էր[5][6]: 1868 թվականին նույն քաղաքում ծնված և 1885 թվականին Ռեվելում հաստատված 17-ամյա Էլֆրիդե Սիրեն 1886 թվականին ամուսնացել էր ռևելցի հարուստ վաճառական Վոլդեմար Վիլհելմ Ռոզենբերգի հետ Սանկտ Պետերբուրգի Ս. Պետրոս-Պողոս լյութերական եկեղեցում[6]:

Նրա հայրական պապ Մարտին Ռոզենբերգը, վարպետ կոշկակար էր և իր գիլդիայի ավագը: 1820 թվականին Ռիգայում ծնված, հավանաբար, մասամբ լատվիական ծագմամբ, տեղափոխվել էր Ռեվել 1850-ականներին, որտեղ հանդիպել էր Ջուլիա Էլիզաբեթ Շտրամին, ծնված 1835 թվականին Յորդենում (Էստոնիա)[5][6]: Մի քանի մահ է տեղի ունեցել Ռոզենբերգի ընտանիքում, երբ նա դեռ փոքր էր: 1856 թվականին նրանք ամուսնացել էին Ռեվելի Ս. Նիկոլայ գերմանական ծխական եկեղեցում: Ռոզենբերգի ընտանիքում մի քանի մահեր էին տեղի ունեցել, երբ նա փոքրահասակ էր: Մայրը մահացել էր 24 տարեկանում, նրա ծնվելուց ընդամենը երկու ամիս անց՝ 1893 թվականին, հայրական պապը մահացել էր 1896 թվականին, իսկ հայրը մահացել էր 42 տարեկանում, 1904 թվականին երկարատև հիվանդությունից հետո[7][6]:

Ըստ երևույթին Պրուսիայի (Գերմանիա) Տիլզիտ քաղաքում բնակվող հունգարացի հրեա լրագրող Ֆրանց Զելլը Լատվիայի և Էստոնիայի արխիվներում մեկ տարի ուսումնասիրել է, նախքան 1936 թվականին բաց նամակի հրատարակումը, պատճենները՝ Հերման Գյորինգին, Յոզեֆ Գեբելսին, արտգործնախարար Կոնստանտին ֆոն Նեյրաթին և այլոց, Ռոզենբերգին մեղադրելով երակներում ոչ մի կաթիլ գերմանական արյուն չունենալու մեջ: Զելլը գրում էր. որ Ռոզենբերգի նախնիների թվում եղել են միայն «լատիշներ, հրեաներ, մոնղոլներ և ֆրանսիացիներ»[8]: Իր բաց նամակի հետևանքով Զելլը լիտվական պատասխանատուների կողմից ենթարկվել էր դեպորտացիայի 1936 թվականի սեպտեմբերի 15-ին[9]: Նրա պնդումները կրկնվել էին 1937 թվականի սեպտեմբերի 15-ին Վատիկանի Լոսերվատորե Ռոմանո թերթում[10]: Ալֆրեդ Ռոզենբերգը իսկապես մերձբալթյան գերմանացի, ֆրանսիացի էր, հավանաբար նաև էստոնական և լատվիական ծագում ուներ, սակայն մինչ օրս նրա հրեական ոչ մի ծագում չի հայտնաբերվել[5][6]:

Կրթություն և վաղ կարիերա խմբագրել

Երիտասարդ Ռոզենբերգն ավարտել է Պետրի ռեալական դպրոցը (ներկայումս՝ Տալլինա Ռեալկուլ) և շարունակել է ճարտարապետություն ուսանել Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում և ճարտարագիտություն՝ Մոսկվայի Բարձրագույն տեխնիկական դպրոցում[11][12]՝ ավարտելով ասպիրանտուրան 1917 թվականին:

Ռեվելում տանը գտնվելու ընթացքում նա հաճախել է հայտնի նկարիչ Անտս Լայկմաայի գեղարվեստական արվեստանոցը և չնայած խոստացել էր, բայց առկա չեն նրա երբևէ ցուցադրված լինելու գրանցումներ:

1918 թվականին գերմանական օկուպացիայի ընթացքում Ռոզենբերգը ուսուցչությամբ էր զբաղված Գուստավ Ադոլֆի գիմնազիայում: Նա հրեական մարքսիզմի վերաբերյալ իր առաջին ելույթն ունեցել է նոյեմբերի 30-ին, Սևագլուխների տանը, Էստոնիայի անկախության պատերազմի բռնկումից հետո[13]:

Նահանջող կայսերական բանակի հետ նա արտագաղթել է Գերմանիա, իր և իր գաղափարների դաստիարակ հիշեցնող Մաքս Շյուբներ-Ռիխտերի հետ միասին: Ժամանելով Մյունխեն՝ նա իր ներդրումն է ունեցել Դիտրիխ Էքարտի՝ «Ֆոլկիշեր Բեոբախտերի» (Էթնիկ-ազգայնական դիտորդ) հրատարակությունում: Այդ պահին նա միաժամանակ հակասեմիտ էր, գտնվելով Հյուսթըն Ստյուարտ Չեմբերլենի ռասայական տեսության կարևոր «Տասնիններորդ դարի հիմունքները» նացիստական անդրանիկ գրքերից մեկի ազդեցության ներքո և հակաբոլշևիկ էր[14]:

Ռոզենբերգը Գերմանիայի բանվորական կուսակցությանը, որ հետագայում վերանվանվել է Գերմանական նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցություն, ավելի հայտնի որպես նացիստական կուսակցություն, 1919 թվականի հունվարին ամենավաղ անդամագրվողներից մեկն էր՝ Ադոլֆ Հիտլերի սեպտեմբերյան անդամակցությունից ութ ամիս առաջ: Ըստ որոշ պատմաբանների, Ռոզենբերգը Էքարտի հետ միասին եղել է Թիլի ընկերության անդամ[15], չնայած Նիկոլաս Գուդրիկ-Քլարկը պնդում է, որ նրանք պարզապես հյուրեր են եղել[16][17]: Այն բանից հետո, երբ 1920 թվականի դեկտեմբերին Ֆոլկիշեր Բեոբախտերը դարձել է նացիստական կուսակցության թերթ, Ռոզենբերգը դարձել է դրա խմբագիրը 1923 թվականին[18]: Ռոզենբերգը Աուֆբաու Ֆըայնիգումի, Ռուսաստանի սպիտակ էմիգացիայի կոնսպիրատիվ կազմակերպության՝ Վերակառուցման կազմակերպության առաջատար անդամներից էր, որը վճռական ազդեցություն է ունեցել վաղ նացիստական քաղաքականության վրա[19]:

Նացիստական կուսակցություն խմբագրել

1923 թվականին գարջրային անհաջող խռովությունից հետո դավաճանության համար բանտարկված Հիտլերը Ռոզենբերգին նշանակել էր նացիստական շարժման առաջնորդ, պաշտոն, որը նա զբաղեցրել է մինչ Հիտլերի ազատվելը: Հետագա տարիներին Հիտլերը ոչ հրապարակայնորեն նկատել է, որ Ռոզենբերգի ընտրությունը, որն իր կարծիքով թույլ էր և ծույլ, եղել է ռազմավարական. Հիտլերը չէր ցանկացել, որ նացիստների ժամանակավոր առաջնորդը դառնար շատ սիրված կամ իշխանության քաղց ունենար, քանի որ այդ երկու հատկություններից որևէ մեկն ունեցող անձը կարող էր և չցանկանալ Հիտլերի ազատվելուց հետո զիջել կուսակցության ղեկավարությունը: Այնուամենայնիվ, նշանակման պահին Հիտլերը հիմք չի ունեցել հավատալու, որ իրեն շուտով ազատ են արձակելու, Ռոզենբերգը թույլ չէր թվացել, ուստի Հիտլերի այդ պատմությանն անդրադարձը գուցե հանդիսացել է Ռոզենբերգի կատարած աշխատանքից դժգոհության արտահայտություն[20]:

1929 թվականին Ռոզենբերգը հիմնել է «Գերմանական մշակույթի մարտնչող լիգա»-ն: Ավելի ուշ նա ստեղծել է «Հրեական հարցի ուսումնասիրության ինստիտուտ»-ը, Գերմանիայի նացիստական կուսակցության նախագծած Առաջադեմ դպրոցի առաջին մասնաճյուղը[21][22], որը նվիրված էր գերմանական մշակույթի մեջ հրեական ազդեցության բացահայտմանը, դրա վրա գրոհելուն և հուդայականության պատմությունն արմատական ազգայնական տեսանկյունից գրանցելուն: 1930 թվականին նա դարձել է Ռայխստագի պատգամավոր և հրատարակել իր «Քսաներորդ դարի առասպելը» գիրքը ռասայական տեսության վերաբերյալ, որը վերաբերում էր նացիստական գաղափարախոսության այնպիսի հիմնախնդիրներին, ինչպիսին «հրեական հարց»-ն էր: Ռոզենբերգն իր գիրքը ծրագրել էր իբրև Հյուսթըն Ստյուարտ Չեմբերլենի վերոհիշյալ գրքի շարունակություն: Չնայած մինչ 1945-ը ավելի քան մեկ միլիոն օրինակ վաճառքին, նրա ազդեցությունը նացիզմի մեջ կասկածելի է մնում: Հաճախ է ասվել, որ դա մի գիրք էր, որը պաշտոնական պաշտամունքի էր արժանացել նացիզմի ներսում, բայց քչերից մեկն էր առաջին գլխից այնկողմ կարդացել կամ նույնիսկ հասկանալի համարել[23]: Հիտլերն այն անվանել էր «նյութ, որ ոչ ոք չի կարող հասկանալ»[24] , հավանություն չտալով դրա կեղծ-կրոնական երանգին[14]:

Հիտլերն իր առաջին ելույթներում կենտրոնանում էր Ֆրանսիայից և Բրիտանիայից վրեժ լուծելու վրա[25]. Ռոզենբերգն օգնել է նրան համոզելով, որ համայնավարությունն է լուրջ սպառնալիք Գերմանիայի համար: 1920-ականների սկզբին «Հրեական բոլշևիզմը» գաղափարական թիրախ էր դարձել նացիզմի համար[14]: 1932 թվականին Հռոմում նոյեմբերին Ռոզենբերգը մասնակցել է Եվրոպայի վերաբերյալ Վոլտայի խորհրդաժողովին: Բրիտանացի պատմաբան սըր Չարլզ Պետրին այնտեղ հանդիպել է նրան և մեծ նողկանքով է ընդունել նրան: Պետրին կաթոլիկ էր և կտրականապես դեմ Ռոզենբերգի հակահրեական և հակակաթոլիկ տրամադրություններին[26]: Հաջորդ տարի Հիտլերը կանցլեր է դարձել, Ռոզենբերգը ապրիլին նշանակվել է նացիստական կուսակցության արտաքին քաղաքական գրասենյակի ղեկավար, իսկ 1933 թվականի հունիսի 2-ին նա ռայխսլայթեր է անվանակոչվել, որը նացիստական կուսակցության երկրորդ բարձրագույն քաղաքական կոչումն էր[27]: 1933 թվականի մեկ այլ իրադարձություն էր Ռոզենբերգի այցը Բրիտանիա, որի նպատակն էր ստեղծել տպավորություն, որ նացիստները սպառնալիք չեն հանդիսանալու և խրախուսվելու են կապերը նոր ռեժիմի և Բրիտանական կայսրության միջև: Դա ուշագրավ ձախողում էր: Երբ Ռոզենբերգը սվաստիկա կրող ծաղկեպսակ է դրել Սենաթոֆի մոտ, լեյբորիստական կուսակցության թեկնածուն այն կտրատել, այնուհետև նետել է Թեմզան, տուգանվել 40 շիլլինգով Բոու Ստրիթի մագիստրատուրայի դատարանի վճռով դիտավորյալ վնաս պատճառելու համար[28][29]: 1934 թվականի հունվարին Հիտլերը Ռոզենբերգին շնորհել է պատասխանատվություն կուսակցության և հարակից բոլոր կազմակերպությունների հոգևոր և փիլիսոփայական կրթության համար[փա՞ստ]

Ռասայական տեսություններ խմբագրել

Հանդիսանալով նացիստական կուսակցության գլխավոր ռասայական տեսաբան, Ռոզենբերգը վերահսկում էր Հիտլերի ռասայական և էթնիկ քաղաքականությունն արդարացնող մարդկային ռասայական «սանդուղքի» կառուցումը: Ռոզենբերգը կառուցն ստեղծել է Արթուր դե Գոբինոյի, Հյուսթըն Ստյուարտ Չեմբերլենի, Մեդիսոն Գրանտի և Քլանսման Լոթրոպ Սթոդարդի ստեղծագործությունների, ինչպես նաև Հիտլերի հավատալիքների վրա: Ռոզենբերգը սևամորթներին և հրեաներին տեղադրել է սանդուղքի ամենաստորին մասում, մինչդեռ բարձրակետում կանգրեցրել է «արիական» ռասսային: Ռոզենբերգը շեշտում էր հյուսիսային ռասայական տեսությունը, որը հյուսիսային ռասան համարում էր «տիրապետող ցեղ»,[նշում1][30] է բոլոր մյուսներին գերազանցող, ներառյալ մյուս արիներին (հնդեվրոպացիներին): Ռոզենբերգը կրել է նաև կաթոլիկ հակահեղափոխական ավանդույթի կողմից նախապատվություն ստացած հուդայա-մասոնական դավադրության տեսության ազդեցությունը, ինչն օրինակ դրսևորվել էր Ռոջեր Գուժենո դե Մուսոյի «Հրեան, հուդայականությունը և քրիստոնյա ժողովուրդների հուդայացումը» (1869) գրքում, որը նա թարգմանել է գերմաներեն վերնագրելով՝ «Հավերժական հրեան»[31]:

Ռոզենբերգը ունթեմենշ (գերմաներեն՝ ենթամարդկային) ռասայական տերմինը վերցրել է Սթոդարդի 1922 թվականի «Ապստամբություն քաղաքակրթության դեմ. Ստորադասի սպառնալիքը» գրքի վերնագրից, որը նացիստները որդեգրել էին այդ գրքի գերմաներեն «Մշակութային տապալում. Ենթամարդկային սպառնալիք» տարբերակից[32]

Ռոզենբերգը տարիների ընթացքում վերափոխել է նացիստական ռասայական քաղաքականությունը, բայց այն միշտ պարունակել է արիական գերակայություն, ծայրահեղ գերմանական ազգայնականություն և կատաղի հակահրեականություն: Ռոզենբերգը նաև բացահայտորեն հակադրվել է համասեռամոլությանը, մասնավորապես իր «Դե զոմբֆ» («Ճահիճ», 1927) պարսավագրում: Նա դիտում էր համասեռամոլությունը որպես հյուսիսային ռասայի ընդլայնման խոչընդոտ:

Ռոզենբերգի վերաբերմունքը սլավոնական ժողովուրդների նկատմամբ նկատմամբ ճկուն էր և կախված ներգրավված ազգությունից[նշում 2][նշում 3]: Դեպի արևելք տարածման (գերմաներեն՝ Դռայն նախ օսթեն) գաղափարախոսության արդյունքում Ռոզենբերգն իր առաքելությունը տեսել է իբրև սլավոնական արևելքը նվաճում և գաղութացում[33][34]:«20-րդ դարի առասպելը» գրքում Ռոզենբերգը սլավոն ռուսներին նկարագրում էր իբրև բոլշևիզմի կողմից ճնշվածների[նշում 4]: Ինչ վերաբերվում էր ուկրաինացիներին, արտոնվում էր ստեղծել բուֆերային պետություն Գերմանիայի արևելյան սահմաննեի վրա ճնշումը մեղմելու համար, միևնույն ժամանակ հավանություն է տվել էր ի շահ Գերմանիայի Ռուսաստանի շահագործման գաղափարին[35]: Պատերազմի տարիներին Ռոզենբերգը կողմ էր բոլշևիզմի դեմ արևելյան սլավոնների հետ համագործակցելուն և նրանց ազգային անկախություն առաջարկելուն, ի տարբերություն այլ նացիստների, ինչպիսիք էին Հիտլերը և Հիմլերը, որոնք մերժում էին այդպիսի գաղափարները [36][37]:

Կրոնական տեսություններ խմբագրել

Ռոզենբերգը փաստում էր նոր «արյան դավանանքը» հիմնված հյուսիսային ռասայի հոգու ենթադրյալ բնածին արդյունքների վեհ բնույթի ռասայական և մշակութային այլասերումներից պաշտպանելու վրա[38]: Նա հավատացած էր, որ դա մարմնավորվել է վաղ հնդեվրոպական կրոններում, մասնավորապես հին եվրոպական (կելտական, գերմանական, հունական, հռոմեական) հեթանոսության, զրադաշտականության և վեդայական հինդուիզմի մեջ:[փա՞ստ]Ռոզենբերգն իր «Անբարոյականությունը Թալմուդում» 1920 թվականի գրքում նույնացրել է հրեաներին հակաքրիստոսի հետ:[նշում 5] Նա մերժել է քրիստոնեությունն իր համակողմանիության համար, իր իսկ մեղքի ուսմունքի (գոնե գերմանացիների համար, որոնց նա մի առիթով հայտարարել էր ազնվածին) և հոգու անմահության վերաբերյալ իր դասերի համար[39], ասելով. «իսկապես, կլանող քրիստոնեությունը ժողովրդին տկարացրել է»[40]:

Ռոզենբերգը հրապարակայնորեն ափսոսանք է հայտնել, որ քրիստոնեությունը այլասերվել է հրեական ազդեցությամբ[41]: Չեմբեռլենի գաղափարներին հետևելով նա դատապարտել է այն, ինչ նա կոչում էր «բացասական քրիստոնեություն» (բողոքական և կաթոլիկ եկեղեցիների ուղղափառ հավատալիքները), փոխարենը ջատագովելով այսպես կոչված «դրական» քրիստոնեությունը [նշում 6] [նշում 7]: Դա հիմնավորվում էր Չեմբեռլենի այն փաստարկով, որ, Հիսուսը հուդայականության դեմ պայքարող հնդեվրոպական, հյուսիսային ռասայի անկլավի անդամ, հին Գալիլեայի բնակիչ էր, ով պայքարում էր հուդայականության դեմ:[նշում 8][նշում 9]

Հատկանշական է, որ Ռոզենբերգը նացիստական ինտելեկտուալ հավատալիքների համակարգը բացատրող իր աշխատության մեջ՝ Քսաներորդ դարի առասպելը, գաղտնագրորեն ակնարկում և գովերգում է վաղ քրիստոնեական հերձվածող Մարկիոնին (որը մերժել է Հին կտակարանը, ինչպես նաև Քրիստոսը հրեաների մեսիան է հասկացությունը) և մանիքեականությամբ ներշնչված «արիաիրանական» կատարներին, իբրև քրիստոնեության ավելի հավաստի մեկնաբանողներ, ընդդեմ պատմականորեն գերակշռող հուդայական քրիստոնեության:[նշում 10] Ավելին, այդ հին, արտաքուստ քրիստոնեական մետաֆիզիկական ձևերն «օրգանապես ավելի համատեղելի էին հյուսիսային ռասայի հոգևոր և արյունահոգի իմաստի հետ:»

Ռոզենբերգի համար հակամտավորական, կրոնական ուսմունքն անբաժան էր [նշում 11] հյուսիսային ռասայի շահերը սպասարկելուց կապելով անհատին նրա ռասայական էության հետ: [նշում 12] Ռոզենբերգը հայտատրարել է, որ «հռոմեական և բողոքական եկեղեցիների գաղափարները բացասական քրիստոնեություն են և, հետեւաբար, չեն համապատասխանում մեր (գերմանական) հոգուն»[42]: [նշում 13] Նրա աջակցությունը Լյութերին, որպես գերմանական մեծ գործչի, միշտ երկիմաստ էր[43]:[նշում 14][նշում 15][նշում 16]

1934 թվականի հունվարին Հիտլերը Ռոզենբերգին նշանակել է ռայխի մշակույթի և կրթության առաջնորդ[44][45]: Հռոմի հավատքի վարդապետության խորհուրդն առաջարկել էր Ռոզենբերգի «Քսաներորդ դարի առասպելը» դնել կաթոլիկների համար առանց կարդալու թույլտվության արգելված գրքերի ցուցակում «Կաթոլիկ եկեղեցու բոլոր դոգմաները, իրապես քրիստոնեության բուն հիմունքները» նախատելու և մերժելու համար:[46] Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռոզենբերգը ուրվագծել է Հիտլերի իշխանության կողմից ռայխի կրոնի, գերմանական եկեղեցիների ենթադրյալ ապագայի երեսուն կետանոց ծրագիր: Իր հոդվածների շարքում են՝ • Գերմանական ռայխի ազգային եկեղեցին հավակնում է բացառիկ վերահսկողության իրականացմանը բոլոր եկեղեցիների նկատմամբ • աստվածաշնչի հրատարակումը կդադարեցվի • խաչելությունները, Աստվածաշնչերը և սրբերը պետք է հանվեին զոհասեղաններից • «Իմ պայքարը»- ը զոհասեղաններին կտեղադրվեր որպես «գերմանացի ազգի և, ուրեմն, Աստծու համար ամենասուրբ գիրքը»: • քրիստոնեական խաչը հանվելու է բոլոր եկեղեցիներից և փոխարինվելու սվաստիկայով[44]:

Պատերազմական եռանդ խմբագրել

1940 թվականին Ռոզենբերգը կարգվել է Հոե Շուլեի (բառացիորեն« ավագ դպրոց», սակայն գերմաներեն արտահայտությունը վերաբերում է է քոլեջին)՝ Ազգային սոցիալիստական գաղափարախոսական և կրթական հետազոտությունների կենտրոնի գլուխ, որից ստեղծվել է արվեստի և մշակութային բարիքների կողոպուտ իրականացրած Այնզացշտաբ ռայխսլայտեր Ռոզենբերգը՝(Ռայխսլայտեր Ռոզենբերգի օպերատիվ խումբ): Այն հատկապես ակտիվ էր հայտնի հրեական ընտանիքներից, ինչպիսիք էին Ռոթշիլդներինը և Պոլ Ռոզենբերգինը, արվեստի գողացված գործերը Փարիզում թալանելով: Հերման Գյորինգն այդ կառույցն օգտագործել է իր անձնական հաճույքի համար արվեստի գործեր հավաքելու համար[47]: Նա ստեղծել է «Երաժշտության հատուկ օպերատիվ խումբ» (Զոնդերշտաբ մուզիկ)՝ հավաքելու համար լավագույն երաժշտական գործիքներն ու պարտիտուրաները՝ Հիտլերի հայրենի ավստրիական Լինց քաղաքում կառուցվելիք համալսարանում օգտագործելու համար: Զոնդերշտաբ մուզիկ-ին պատվիրված էր թալանել հրեական ողջ գույքը Գերմանիայում և գերմանական բանակի կողմից վերցված ցանկացած երկրում: Յուրաքանչյուր երաժշտական գործիք կամ պարտիտուրա պետք է անհապաղ ուղարկվեր Բեռլին[48]:

Արևելյան գրավյալ տարածքների ռայխմինիստր խմբագրել

ԽՍՀՄ ներխուժելուց հետո, 1941 թվականի հուլիսի 17-ին Ռոզենբերգը նշանակվել է ռայխի Գրավյալ արևելյան տարածքների նախարարության (Ռայխսմինիսթեղիում ֆու դի բիզեթսըն օսգեբիթըն) ղեկավար: Ալֆրեդ Մեյերը նրա տեղակալն էր և ներկայացրել է նրան Վանզեեի կոնֆերանսում: Ռոզենբերգի պատվերով նախարարության մեկ այլ պաշտոնյա՝ Գեորգ Լեյբրանդտը, նույնպես մասնակցել է այդ խորհրդաժողովին: Ռոզենբերգը Հիտլերին էր ներկայացրել նվաճված արևելյան տարածքների կազմակերպման իր ծրագիրը`առաջարկելով ստեղծել նոր վարչական շրջաններ, նախկինում խորհրդային վերահսկողության տակ գտնվող տարածքները փոխարինել նոր ռայխկոմիսարիատներով: Դրանք էին՝

Օստլանդը (Բալթյան երկրներ և Բելառուս) • Ուկրաինան (Ուկրաինա և մերձակա տարածքներ) • Քաուքազըսը (Կովկասի տարածք) • Մոսկաուն (Մոսկվայի մայրաքաղաքային տարածք և մնացած մերձակա ռուսական եվրոպական տարածքներ) Չնայած Ռոզենբերգը սովետական ժողովուրդներին համարում էր ենթամարդիկ իրենց կոմունիստական համոզմունքների համար[49], այդպիսի առաջարկները նպատակ ունեին խրախուսել որոշակի ոչ-ռուսական ազգայնականությանը և խթանել գերմանական շահերը ի շահ ապագա արիական սերունդների՝ համաձայն աշխարհաքաղաքական «Լիբենսռաում իմ օսթեն»- ի՝ բնակավայր արևելքում պլանների: Դրանք ապահովելու էին բուֆերային տարածք խորհրդային ընդլայնման դեմ, կոմունիզմի և բոլշևիզմի իսպառ ոչնչացումը վճռական կանխարգելիչ ռազմական գործողությամբ նախապատրաստելու համար:

Իրագործելու համար վերոհիշյալը, երբ վերմախտի ուժերը ներխուժել են խորհրդային վերահսկողության տակ գտնվող տարածք, անմիջապես կազմակերպել են Օստլանդի և Ուկրաինայի ռայխսկոմիսարիատները, համապատասխանաբար Հինրիխ Լոզեի և Էրիխ Կոխի ղեկավարությամբ: Այս վարչական տարածքների կազմակերպումը հանգեցրել է Ռոզենբերգի և ԷսԷս-ի միջև բախմանը գերմանական օկուպացիայի ներքո գտնվող սլավոնների նկատմամբ վերաբերմունքի պատճառով: Իբրև նացիստական Գերմանիայի ռասայական գլխավոր տեսաբան, Ռոզենբերգը սլավոններին, չնայած գերմանացիներից ցածր, արիական էր համարում: Ռոզենբերգը հաճախ բողոքել է Հիտլերին և Հիմլերին նվաճված ոչ հրեա ժողովուրդների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ[50], առաջարկելով բուֆերային արբանյակ պետություններ ստեղծել որոնք կազմված էին լինելու Մեծ Ֆինլանդիայից, Բալթիկայից, Ուկրաինայից և Կովկասից[35] 1941 թվականի նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում, խոսելով հրեական հարցի մասին, նա ասել է.

Մոտ վեց միլիոն հրեաներ դեռ ապրում են Արևելքում, և այս հարցը կարող է լուծվել միայն Եվրոպայի բոլոր հրեաների կենսաբանական ոչնչացման միջոցով: Հրեական հարցը Գերմանիայի համար միայն կլուծվի, երբ վերջին հրեան կլքի գերմանական տարածքը և Եվրոպայի համար, երբ ոչ մի հրեա չմնա եվրոպական մայրցամաքում այնքան հեռու, որքան Ուրալը ... Եվ այս նպատակով անհրաժեշտ է վռնդելել նրանց Ուրալից այնկողմ կամ այլ կերպ՝ նրանց ոչնչացնել[51]:

Նյուրնբերգյան դատավարություններում նա ասել է, որ անտեղյակ է Ողջակիզմանը, չնայած այն հանգամանքին, որ Լեյբրանդտը և Մեյերը ներկա էին եղել Վանզեեի համաժողովին[52]:

Պատերազմական շրջանի քարոզչության ջանքեր խմբագրել

Խորհրդային Միություն ներխուժման պահից ի վեր նպատակը Նոր կարգի պարտադրումն էր և դա ըստ էության նվաճողական պատերազմ էր: Ռուսների կարծիքն իրենց կողմը գրավելու գերմանական քարոզչական ջանքերը լավագույն դեպքում մտացածին և անհամապատասխան էին: Ալֆրեդ Ռոզենբերգը նացիստական հիերարխիայում այն եզակիներից էր, ով պաշտպանում էր գրավյալ տարածքների բնակչության շրջանում հակակոմունիստական կարծիքը խրախուսելու քաղաքականությունը: Այստեղ նրա հետաքրքրությունը հիմնականում ոչ ռուսական տարածքներն էին, ինչպիսիք են Ուկրաինան և Բալթյան երկրները: Այնուամենայնիվ Ռուսական ազատագրական բանակի կողմնակիցները որոշ չափով կարողացել էին նրան աջակցել[53]:

Ի միջի այլոց, Ռոզենբերգը թողարկել է մի շարք պաստառներ, որոնք ազդարարում էին խորհրդային կոլեկտիվ տնտեսությունների (կոլխոզներ) ավարտը: 1942 թվականի փետրվարին նա նաև հրապարակել է Ագրարային օրենք, որով չեղյալ էր հայտարարվում ամբողջ խորհրդային օրենսդրությունը հողօգտագործման և ովքեր ցանկանում էին համագործակցել զավթիչների հետ՝ նրանց ընտանեկան տնտեսությունների վերականգնման մասին: Բայց ապակոլեկտիվացումը հակասում էր պատերազմի ժամանակ սննդի արտադրության ավելի լայն պահանջներին և Հերման Գյորինգը պահանջել է անվանափոխմամբ պահպանել կոլտնտեսությունները: Հիտլերն ինքը հողի վերաբաշխումը դատապարտել է հայտարարելով՝ «հիմարություն»[54]:

Գոյություն ունեին Վերմախտի՝ գերմանական զինված ուժերի բազմաթիվ պաստառներ, որոնք խնդրում էին օգնել Բանդենկրիգում, խորհրդային պարտիզանների դեմ պատերազմում, չնայած, ևս մեկ անգամ, գերմանական քաղաքականությունն ավելացնում էր սեփական խնդիրները: «Կամավորական» աշխատանքի «Պատերազմը կարճացնելու համար եկեք մեզ հետ աշխատելու» պաստառները թաքցնում էին սարսափելի իրողությունները, որոնց բախվում էին ռուս աշխատողները Գերմանիայում: Շատերն էին միացել պարտիզաններին, դեպի արևմուտք անհայտ ճակատագրի ուղարկվելու ռիսկի չդիմելով:[փա՞ստ] Ռոզենբերգի մեկ այլ նախաձեռնություն՝ «Ազատ Կովկաս» քարոզարշավը, շատ ավելի հաջող էր, ներգրավելով տարբեր ազգությունների, այսպես կոչված, «Արևելյան լեգեոն»-ում («Օստլեգիոնեն»), թեև դա ի վերջո մեծ ազդեցություն չունեցավ Արևելյան ճակատում մղված պատերազմի արդյունքի վրա:

Դատավարություն և մահապատիժ խմբագրել

Ռոզենբերգը գերի է ընկել դաշնակիցների զորքերին 1945 թվականի մայիսի 19-ին Ֆլենսբուրգ-Մյուրվիկում[55]: Նա դատվել է Նյուրնբերգում և մեղավոր ճանաչվել հետևյալ չորս հանցանքներից յուրաքանչյուրում՝ խաղաղության դեմ հանցագործություններ կատարելու դավադրություն, ագրեսիվ պատերազմների պլանավորում, նախաձեռնում և վարում, ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ: Կայացված վերջնական դատավճռով նա անվանվել է դեպի Նորվեգիա և Խորհրդային Միություն արշավանքներ գլխավոր պլանավորողներից մեկը:

Նա նաև ուղղակիորեն պատասխանատու է համարվել Եվրոպայի գրավյալ երկրների համակարգված կողոպուտի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում տիրող վայրագ պայմանների համար[56]: Դատավարության ընթացքում նա գրել է հուշեր, որոնք Սերժ Լանգը և Էռնստ ֆոն Շենքը տպագրել են հետմահու՝ վերլուծական մեկնաբանություններով[57]:

Նա դատապարտվել է մահվան և մահապատժի ենթարկվել այլ դատապարտված մեղադրյալների հետ հետ Նյուրնբերգի բանտում 1946 թվականի հոկտեմբերի 16-ի առավոտյան[58]: Նրա մարմինը, ինչպես մնացած ինը մահապատժի ենթարկվածների և Հերման Գյորինգի մարմինը, դիակիզվել է Օստֆրիդհոֆում (Մյունխեն), իսկ մոխիրը ցրվել Իսար գետում[59][60][61]:

Դատավարության ողջ ընթացքում համաձայնեցվել էր, որ Ռոզենբերգը որոշիչ դեր է ունեցել նացիստական փիլիսոփայության և գաղափարախոսության ձևավորման գործում: Նշված օրինակներ են 1930 թվականին լույս տեսած «20-րդ դարի առասպելը», ուր ատելություն է հրահրումը «ազատական իմպերիալիզմի» և «բոլշևիկյան մարքսիզմի» դեմ,պատերազմի ընթացքում լիբենսrաումի գաղափարի խթանումը Գերմանիայում, մասնավորապես հեշտացնելով քրիստոնեական եկեղեցիների և հրեաների հալածանքները, հակադրվելը Վերսալյան պայմանագրին[62][63]:

Ըստ Ջոզեֆ Քինգսբըրի-Սմիթի, ով լուսաբանում էր միջազգային լրատվական ծառայության համար կատարված մահապատիժները, Ռոզենբերգը միակ դատապարտվածն էր, ով կախաղանի մոտ այն հարցին, թե ասելու վերջին խոսք ունի՞, պատասխանեել է միայն մեկ բառով՝ «Ոչ»[64]:

Նացիստական քաղաքականություն և Ռոզենբերգի տեսակետներ խմբագրել

Հիտլերը դեպի գործնական քաղաքականություն կողմնորոշված առաջնորդ էր, մինչդեռ Ռոզենբերգի համար կրոնը և իմաստասիրությունը առանցքային էին, և նա կուսակցության մեջ մշակութային առումով ամենաազդեցիկն էր[65]: Դեպի ուժային ճառասացությունը նացիստների վերելքից որոշ ժամանակ առաջ Հիտլերը Ռոզենբերգի տեսակետների խոսափողն էր և ակնհայտ էր նրա գործադրած ինտելեկտուալ մեծ ազդեցությունը[66]: Նացիստական կուսակցության ներսում Ռոզենբերգի ազդեցության հարցը հակասական է: Նացիստական մյուս առաջնորդների համեմատությամբ նա ընկալվում էր որպես խարիզմայի և քաղաքական հմտությունների պակասություն ունեցող, մասամբ մեկուսացած: Հիտլերի ելույթներից մի քանիսը կարծես մոտ էին Ռոզենբերգի տեսակետներին՝ ավանդական քրիստոնեության մերժումը որպես հրեական մշակույթի վրա հիմնված կրոն, էթնիկ և մշակութային մաքրությամբ «ռասայի» նախընտրություն, ճակատագիրը որի ենթադրվում էր «նախախնամության» կողմից փոխանցվել էր գերմանացի ժողովրդին: Այլ խոսքով նա հավատարիմ էր նացիստական կուսակցության գծին, «դրական քրիստոնեություն» քարոզին:

Հիտլերն իշխանություն ստանձնելուց հետո քայլ էր արել բողոքական և կաթոլիկ եկեղեցիներին հավաստիացնելու, որ կուսակցությունը մտադիր չէ վերականգնել գերմանների հեթանոսությունը: Նրա դիրքորոշմամբ ինքը Դրական քրիստոնեությունը Խորհրդային Միության աթեիստ աստվածամերժ կոմունիստների ձեռքով բացարձակ կործանումից փրկելու կոչված մարդն է[67]: Սա հատկապես ճշմարիտ էր 1932 թվականի ընտրություններից անմիջապես առաջ և հետո. Հիտլերը ցանկանում էր երևալ քրիստոնեական հիմնական դավանանքներին չսպառնացող և իր իշխանությունն ամրապնդել[փա՞ստ] : Բացի այդ, Հիտլերը կարծում էր, որ կաթոլիկների և բողոքական կռիվները գերմանական պետությունը թուլացնելու և օտարերկրյա ուժերի գերիշխանությունը թույլատրելու հիմնական գործոնն էր:[փա՞ստ]

Նացիստական որոշ առաջնորդներ, ինչպիսին Մարտին Բորմանն էր, հակաքրիստոնեաներ և համակրելի էին Ռոզենբերգի հանդեպ[68]: Իշխանության գլուխ անցնելուց հետո Հիտլերը և նացիստական առաջնորդների մեծ մասը ձգտում էին միավորել քրիստոնեական դավանանքները հօգուտ «դրական քրիստոնեության»: Հիտլերը մասնավոր ձևով դատապարտում էր առեղծվածային և կեղծ կրոնական շահերն իբրև «անհեթեթություն» [69]: Այնուամենայնիվ, նա և Յոզեֆ Գեբելսը համաձայն էին, որ Էնցիգից (վերջնական հաղթանակ) հետո ռայխի եկեղեցին պետք է հետևողականորեն վերածվի գերմանական սոցիալական էվոլյուցիոնիստական կազմակերպության, ցեղի, արյան և պատերազմի պաշտամունքը հռչակող, այլ ոչ թե հնացած և հրեական Փրկության և Մովսեսի տաս պատվիրանների[70]:

Ռոզենբերգի տեսակետներին ամենից մոտ էին Հենրիխ Հիմլերինը և դրանց օտարումը գուցե կապված էր Հիմլերի ընդունակությունների հետ՝ գործադրելու Ռոզենբերգի գրածը: Բացի այդ, Ռոզենբերգը կարծում էր, որ պետք է թույլ տալ քրիստոնեության անհետացումը: Հիմլերն ակտիվորեն ձեռնամուխ է եղել հակահարվածող հեթանոսական ծիսակատարությունների ստեղծմանը[71]:

Փոխգնդապետ Վիլյամ Հարոլդ Դանը (1898–1955) նրա վերաբերյալ բանտում բժշկական և հոգեբուժական զեկույց է գրել՝ գնահատելով նրան որպես ինքնասպանության հակում ունեցող: Տպավորություն էր ստեղծվում, որ ֆանատիկորեն կառչած է իր իսկ տեսություններին անզիջում ձևով և քիչ էր ազդվել դատավարության ընթացքում կուսակցության դաժանության և հանցագործությունների մերկացումից[72]:

Ռոզենբերգի անձնական հայացքների և նացիստական էլիտայի պրագմատիզմի միջև չլուծված հակամարտության ամփոփումը: Նացիստական նպատակների անխնա հետապնդումը նշանակում էր ոչ թե, ինչպես հույս ուներ Ռոզենբերգը, գերմանական կյանք նոր գաղափարախոսության ներթափանցումը, այլ նշանակում էր կուսակցության և պետության համատեղ ռեսուրսների կենտրոնացում տոտալ պատերազմ մղելու համար[73]:

Ընտանեկան կյանք խմբագրել

Ռոզենբերգն ամուսնացել է երկու անգամ: 1915 թվականին նա ամուսնացել է Հիլդա Լիսմանի հետ, որն էթնիկ էստոնուհի էր, ամուսնալուծվել են 1923 թվականին: 1925 թվականին, երկու տարի անց, Ռոզենբերգն ամուսնացել է Հեդվիգ Կրամերի հետ[74], մինչև դաշնակիցների կողմից մահապատժի ենթարկվելը մնացել ամուսնացած: Նա և Կրամերն ունեցել են երկու երեխա, որդի՝ մահացած մանկության տարիներին և դուստր Իրեն, ծնված 1930 թվականին[75]:

Գրվածքներ խմբագրել

  • «Անբարոյականությունը թալմուդում», 1920, Էռնստ Բյոփլեյի Դոյչե Ֆոլկսվերլագ, Մյունխեն
  • «Ազատ մասոնականության հանցագործությունները. Հուդայականություն, եզուիտականություն, գերմանական քրիստոնեություն», 1921
  • «Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության բնույթը, սկզբունքները և նպատակները», 1922, Բյոփլեյի Դոյչե Ֆոլկսվերլագ, Մյունխեն
  • «Ժանտախտ Ռուսաստանում: Բոլշևիզմը, նրա գլխավորները, հենակետերն ու զոհերը», 1922, Էռնստ Բյոփլեյի Դոյչե Ֆոլկսվերլագ, Մյունխեն
  • «Բոլշևիզմ, սով, մահ», 1922, Էռնստ Բյոփլեյի Դոյչե Ֆոլկսվերլագ, Մյունխեն
  • «Սիոնիզմ, պետության թշնամին», 1922
  • «Սիոնի երեցների արձանագրությունները և հրեական աշխարհի քաղաքականությունը», 1923
  • «Հրեական բոլշևիզմ», Բրիթոնզ Փաբ. Սոսայիթի, 1923, Էռնստ Բյոփլեյի հետ
  • «20-րդ դարի առասպելը», 1930
  • «[Դիտրիխ Էքարտ]]. Ժառանգություն», 1935
  • «Մեր ժամանակի արատավորները. Պատասխան 20-րդ դարի առասպելի դեմ ուղղված գրոհներին», 1937
  • «Բողոքական Հռոմի ուխտավորները. Լյութերի դավաճանությունը և «20-րդ դարի առասպելը», 1937
  • «Մարդ հանցագործի դիմանկարը», 1949, Սերժ Լանգի և Էռնստ ֆոն Շենքի վերլուծական մեկնաբանությամբ[57]
  • «Ձևի ուժը», Անհայտ:

Օրագիր խմբագրել

Նյուրնբերգյան դատավարության ընթացքում Ռոզենբերգի ձեռագիր օրագիրը թարգմանել է ամերիկյան դատախազության փաստաթղթավորման ղեկավար Հարրի Ֆիսը[76]: Նյուրնբերգյան դատավարությունների ընթացքում ապացույցներում օգտագործվելուց հետո օրագիրն անհայտացել է, ինչպես նաև այլ նյութերը, որոնք փոխանցվել էին դատախազ Ռոբերտ Քեմփներին (1899–1993)[77]: Այն վերականգնվել է Լյուիսթընում, Նյու Յորք, 2013 թվականի հունիսի 13-ին[78]:

Գրված 425 չամրացված էջերով, որոնք 1936-1944 թվականներին թվագրված գրառումներ են և այժմ այն Միացյալ Նահանգների Վաշինգտոնի Հոլոքոստի հուշահամալիրի (ՅուԷս ԷյչԷմԷմ) սեփականությունն է[77]: Թանգարանի ավագ արխիվարիուս Հենրի Մեյերը, հոլոքոստը վերապրածի որդին, կարողացել է հասնել նյութերին, և չնայած «բավարար ժամանակ չտրվեց կարդալու օրագրի գրառումները սկզբից մինչև վերջ», «տեսնում էր, որ Ռոզենբերգը կենտրոնացել էր որոշակի առարկաների, այդ թվում՝ դաժանությունը հրեաների և այլ էթնիկ խմբերի նկատմամբ, Ռուսաստանի օկուպացված քաղաքացիական բնակչության Գերմանիային ծառայելու հարկադրանքի վրա»[77]:

Մեյերը նշել է նաև, որ Ռոզենբերգի «նացիստական առաջնորդների վերաբերյալ թշնամական մեկնաբանությունները», բնութագրել է իբրև «անթերի»[77]: Մինչ ձեռագրի որոշ մասեր նախկինում տպագրվել էին, մեծամասնությունը կորել էր տասնամյակների ընթացքում: Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ Ռոբերտ Քինգ Վիթմանը, ով օգնել է փնտրել օրագիրը, ասել է. «Օրագրում չկա մի տեղ, որտեղ մենք ունենք Ռոզենբերգ կամ Հիտլեր, որոնք ասել են, որ հրեաները պետք է ոչնչացվեն. այն ամենը, ինչ ասվել էր՝ «նրանց դուրս հանել Եվրոպայից»[79]: Նյու Յորք Թայմս-ը անհայտ կորած ձեռագրի որոնման մասին ասել է, որ «օրագրի խճճված ճանապարհորդությունն ինքնին կարող է հանդիսանալ հեռուստատեսային մինի սերիալի նյութ»[80][81]: 2013 թվականի վերջից ՅուԷս ԷյչԷմԷմ-ը ցուցադրել է տվել 425 էջից բաղկացած փաստաթուղթը (լուսանկարներ և պատճեններ) իր գլխավոր էջում[82]:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sources which refer to Rosenberg as a "Baltic German" or equivalent include:
  2. Evans, Richard J. (2005) The Third Reich in Power New York: Penguin Books. p.238-40. 0-14-303790-0
  3. Hexham, Irving (2007). «Inventing 'Paganists': a Close Reading of Richard Steigmann-Gall's the Holy Reich». Journal of Contemporary History. SAGE Publications. 42 (1): 59–78. doi:10.1177/0022009407071632.
  4. «Alfred Rosenberg». Jewish Virtual Library (American-Israeli Cooperative Enterprise). Վերցված է 7 May 2008-ին.
  5. 5,0 5,1 5,2 Cecil, 1972, էջ 6
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Hiio, 2018
  7. Piper, 2015, էջ 21
  8. Staff (March 2008) "Szell, Franz (fl 1936-1937): correspondence regarding Alfred Rosenberg" (catalog entry) Wiener Library Quote: "Franz Szell, an exiled Hungarian journalist apparently resident in Tilsit, Lithuania spent more than a year in the archives in Latvia and Estonia researching Alfred Rosenberg's family history with a view to publishing the open letter, 936/1."
  9. Staff (5 September 1936) "Lithuania Deports Writer Who Called Nazi Chief 'non-aryan'" Jewish Telegraph Agency
  10. Gugenberger, Edouard (2002) Boten der Apokalypse. Visionäre des Dritten Reichs. Vienna. p.196 3-8000-3840-4
  11. «Der Nürnberger Prozeß, Hauptverhandlungen, Einhundertachter Tag. Montag, 15. April 1946, Nachmittagssitzung». zeno.org. Վերցված է 16 August 2015-ին.
  12. Hasenfratz, H. P. (1989). «Die Religion Alfred Rosenbergs». Numen. 36 (1): 113–126. doi:10.2307/3269855. JSTOR 3269855.
  13. Pekka Erelt Kapo luuras natsijuhi Alfred Rosenbergi järele Eesti Ekspress
  14. 14,0 14,1 14,2 Evans, Richard J (2004). The Coming of the Third Reich. London: Penguin Books. էջեր 178–179. ISBN 0-14-100975-6.
  15. Kershaw, Ian (2000) Hitler, 1889-1936: Hubris, W. W. Norton & Company. pp.138-139. 9780393320350
  16. Goodrick-Clarke 1985, էջեր. 149, 221
  17. Goodrick-Clarke 2003, էջ. 114
  18. Cecil, 1972, էջ 34
  19. Kellogg 227–228
  20. Cecil, 1972, էջեր 42–43
  21. Grimsted, Patricia Kennedy (2005). "Roads to Ratibor: Library and archival plunder by the Einsatzstab Reichsleiter Rosenberg." Holocaust and Genocide Studies, vol. 19, no. 3. pp. 390-458; here: p. 406.
  22. "Institut zur Erforschung der Judenfrage (IEJ)" In: Glossary. Jüdisches Museum Berlin (Jewish Museum Berlin). Retrieved 2015-01-18.
  23. Goldensohn, Leon (2004). Gellately, Robert (ed.). The Nuremberg Interviews. New York: Alfred A. Knopf. էջեր xvii, 73–75, 108–109, 200, 284. ISBN 0-375-41469-X.
  24. Speer, Albert (1970). Inside the Third Reich: Memoirs by Albert Speer. Translated by Richard Winston; Clara Winston. New York: Macmillan. էջ 115.
  25. Kershaw, Ian (2013-03-07). Hitler (անգլերեն). Penguin UK. ISBN 978-0-14-190959-2.
  26. Sir Charles Petrie, A Historian Looks at His World (London, Sidgwick & Jackson, 1972), p. 136.
  27. Orlow, Dietrich (1973) The History of the Nazi Party: 1933-1945 Pittsburgh, Pennsylvania: University of Pittsburg Press. p.74. 0-822-93253-9
  28. "Dr. Rosenberg's Wreath." Times [London, England] 12 May 1933: 11. The Times Digital Archive. Web. 6 February 2014. "There was a further charge against [James Edmond Sears] of wilfully damaging the wreath which was laid on the Cenotaph on Wednesday by Dr Rosenberg on behalf of Herr Hitler".
  29. «Hitler's wreath at the Cenotaph». Great War London. Վերցված է 10 October 2014-ին.
  30. Though Rosenberg does not use the word "master race". He uses the word "Herrenvolk" (i.e. ruling people) twice in his book The Myth, first referring to the Amorites (saying that Sayce described them as fair skinned and blue eyed) and secondly quoting Victor Wallace Germains' description of the English in "The Truth about Kitchener". ("The Myth of the Twentieth Century") - Pages 26, 660 - 1930
  31. Michael, R. (2008). A History of Catholic Antisemitism: The Dark Side of the Church. Springer. էջ 128.
  32. Losurdo, Domenico (2004). Translated by Marella & Jon Morris. «Toward a Critique of the Category of Totalitarianism» (PDF). Historical Materialism. Brill. 12 (2): 25–55, here p. 50. doi:10.1163/1569206041551663. ISSN 1465-4466.
  33. Oświęcim, 1940–1945: przewodnik po muzeum, Kazimierz Smoleń, Państwowe Muzeum w Oświęcimiu, 1978, page 12
  34. Metapolitics: from Wagner and the German Romantics to Hitler, page 221, Peter Viereck, Transaction Publishers 2003
  35. 35,0 35,1 Andreyev, Caterine (1990) Vlasov and the Russian Liberation Movement: Soviet Reality and Émigré Theories London: Cambridge University Press. p.30. 0521389607
  36. Herbert, Ulrich (1997) Hitler's Foreign Workers: Enforced Foreign Labor in Germany Under the Third Reich London: Cambridge University Press. pp.260–261 0521470005
  37. Hertstein, Robert Edwin (1979) The war that Hitler won: Goebbels and the Nazi media campaign, UK: Hamish Hamilton. p.364 0241100917
  38. Cecil, 1972, s. 85
  39. Cecil, 1972, էջեր 84–85
  40. Cecil, 1972, էջ 92
  41. Cecil, 1972, էջ 85
  42. «Churchmen to Hitler». Time. 10 August 1936. Վերցված է 14 August 2008-ին.
  43. Cecil, 1972, էջեր 87–88
  44. 44,0 44,1 Shirer, William L. (1960) The Rise and Fall of the Third Reich London: Secker & Warburg; London. p. 240
  45. The Nazi War Against the Catholic Church; National Catholic Welfare Conference; Washington D.C.; 1942
  46. Bonney, Richard (2009). Confronting the Nazi War on Christianity: The Kulturkampf Newsletters, 1936–1939. Studies in the history of religious and political pluralism. Vol. 4. Bern: Peter Lang AG, International Academic Publishers. էջ 122. ISBN 9783039119042.
  47. Löhr, Hanns Christian (2018): Kunst als Waffe – Der Einsatzstab Reichsleiter Rosenberg, Ideologie und Kunstraub im „Dritten Reich“, Gebr. Mann, p. 38 ff. 978-3-7861-2806-9
  48. Vries, Willem de (2000): Kunstraub im Westen, Alfred Rosenberg und der Sonderstab Musik, S.Fischer Verlag. 3-596-14768-9
  49. Irving, David (1996) Goebbels: Mastermind of the Third Reich, London: Focal Point. p. 769. 1872197132
  50. Kevin P. Spicer, Antisemitism, Christian ambivalence, and the Holocaust, Center for Advanced Holocaust Studies, Indiana University Press, 2007, p. 308
  51. Peter Longerich, Holocaust: The Nazi Persecution and Murder of the Jews, p.289
  52. «Georg Leibbrandt | Jewish Virtual Library». jewishvirtuallibrary.org. Վերցված է 10 October 2014-ին.
  53. Russian Volunteers in the Wehrmacht
  54. Leonid Grenkevich, The Soviet Partisan Movement, 1941–1945: A Critical Historiographical Analysis, Routledge, New York, 1999, pp. 169–171.
  55. «Allies Capture Nazi Pagan Philosopher». Northern Star (Lismore, NSW : 1876–1954). Lismore, NSW: National Library of Australia. 22 May 1945. էջ 4. Վերցված է 30 September 2013-ին.
  56. «The Avalon Project : Judgment : Rosenberg». avalon.law.yale.edu. Վերցված է 16 August 2015-ին.
  57. 57,0 57,1 Rosenberg, Alfred (1949). Memoirs of Alfred Rosenberg, with commentaries. Posselt, Eric, Lang, Serge and von Schenck, Ernst. Chicago: Ziff-Davis Publishing Company. էջ 328. OCLC 871198711.
  58. «International Military Tribunal: The Defendants». ushmm.org. Վերցված է 16 August 2015-ին.
  59. Thomas Darnstädt (2005), «Ein Glücksfall der Geschichte», Der Spiegel, 13 September, no. 14, էջ 128
  60. Manvell, 2011, էջ 393
  61. Overy, 2001, էջ 205
  62. «Alfred Rosenberg Nuremberg Charges». Արխիվացված է օրիգինալից 29 August 2000-ին. Վերցված է 16 August 2015-ին.
  63. Rosenberg case for the defense at Nuremberg trials Արխիվացված 23 Փետրվար 2011 Wayback Machine (Spanish)
  64. Smith, Kingsbury (16 October 1946). «The Execution of Nazi War Criminals». Nuremberg Gaol, Germany. International News Service. Վերցված է 17 November 2019-ին.
  65. Richard Steigmann-Gall (2003). The Holy Reich: Nazi conceptions of Christianity, 1919–1945. Cambridge University Press. էջ 91. ISBN 978-0-521-82371-5.
  66. Cecil, 1972, էջ 45
  67. Kershaw, Ian (2001). The 'Hitler Myth': Image and Reality in the Third Reich. Oxford University Press. էջ 109. ISBN 0-19-280206-2. OCLC 47063365. «Hitler's evident ability to simulate, even to potentially critical Church leaders, an image of a leader keen to uphold and protect Christianity was crucial to the mediation of such an image to the church-going public by influential members of both major denominations. It was the reason why church-going Christians, so often encouraged by their 'opinion-leaders' in the Church hierarchies, were frequently able to exclude Hitler from their condemnation of the anti-Christian Party radicals, continuing to see in him the last hope of protecting Christianity from Bolshevism.»
  68. Stiegmann-Gall, Richard, The Holy Reich, CUP, pp. 243–5
  69. Speer, 1971, էջեր 141,212
  70. Hürten, H. "'Endlösung' für den Katholizismus? Das nationalsozialistische Regime und seine Zukunftspläne gegenüber der Kirche," in: Stimmen der Zeit, 203 (1985) pp. 534–546
  71. Cecil, 1972, էջ 119
  72. Cecil, 1972, էջ 219
  73. Cecil, 1972, էջ 160
  74. Cecil, 1972, էջ 52
  75. Cecil, 1972, էջեր 52–53
  76. Tragakiss, Tamara (23 November 2005). «Morris Resident Was Translator During Nuremberg War Trials». The Litchfield County Times. Hearst Media Services Connecticut. Վերցված է 31 December 2018-ին.
  77. 77,0 77,1 77,2 77,3 Fenyvesi, Charles (14 June 2012). «Mysteries of the Lost (and Found) Nazi Diaries». National Geographic.
  78. Federal Officials Reveal Diary of High-Level Nazi Leader Found in WNY Արխիվացված 15 Հոկտեմբեր 2014 Wayback Machine
  79. Kovaleski, Serge F. (31 March 2016). «Tracking an elusive diary from Hitler's inner circle». The New York Times. էջեր C1–2. Վերցված է 3 April 2016-ին.
  80. Cohen, Patricia (13 June 2013). «Diary of a Hitler Aide Resurfaces After a Hunt That Lasted Years». The New York Times. Վերցված է 15 June 2013-ին.
  81. «Encontrado el diario de un confidente de Hitler» [Found the diary of a confidant of Hitler]. La Vanguardia (Spanish). Barcelona, Spain. Reuters. 10 June 2013. Արխիվացված օրիգինալից 14 October 2013-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  82. «Alfred Rosenberg Diary - United States Holocaust Memorial Museum». collections.ushmm.org. Վերցված է 16 August 2015-ին.

Նշումներ խմբագրել

1.Ռոզենբերգը գրել է. «Եվրոպայում ոչ մի ժողովուրդ ինչպես նաև Գերմանիայում, ռասայական միատարություն չունի: Ըստ վերջին հետազոտության, մենք ընդունում ենք հինգ ռասա, որոնք բոլորն էլ բացահայտում են նկատելիորեն տարբերվող տեսակներ: Սակայն կասկածից վեր է, որ Եվրոպայի առաջին իսկական մշակույթի կրող է հյուսիսային ռասան: Այս արյունից ծնվել են մեծ հերոսներ, արվեստագետներ և պետությունների հիմնադիրներ»: Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 576

2.Ռոզենբերգը գրել է. «Չեխերն իրենց հերթին ռասայով բաժանվել են հյուսիսային ռասա-սլավոնական ազնվականության և ցածրակարգ Դինարական Ալպերի դրոշմով տոհմերի, այդպիսով ցուցադրելով այն տիպը, որ այժմյան չեխն այդքան պարզ է մարմանավորում»: Էջ 108, «Տրոցնովցի միակնանի մոլագար Ժիժկայի Պրահայի ազգային թանգարանում գտնվող գլուխը ցույց է տալիս նրա տեղի արևելյան ասիական տիպին պատկանելը, հանդիսանում թաբորականների շարժման լիակատար կործանարարության առաջին վկայությունը: Չեխերը պետք է շնորհակալություն հայտնեն այդ շարժմանը իրենց մեջ մնացած վերջին գերմանական զորության ոչնչացման, ինչպես նաև այն ամենի ճնշման համար, ինչն իսկապես սլավոնական էր»: Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 109

3.Ռոզենբերգը գրել է. «Ամբողջ արևելքն ամենուրեք զանազանակերպված է. Այստեղ պետք է խոսել ռուսական բնութագրի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լիտվայի գերմանացված ժողովուրդների, այնուհետև նաև Լեհաստանի հստակ ուրվագծված անհատականության դրսևորման մասին»: Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 643

4.Ալֆրեդ Ռոզենբերգ, 20-րդ դարի առասպելը. Մեր ժամանակի հոգևոր և հոգևոր պայքարի գնահատում, Մյունխեն. Հոհենիչեն, 1930, տես էջ. 214: Ռուսը վերջնականապես կազմալուծվել է 1917 թվականինն, երկու մասի տապալվելով: Հյուսիսային ռասայի ռուսական արյունը պայքարը դադարեցրել է, արևելամոնղոլական զորությունն ակտիվորեն աշխուժացել, հրավիրել չինացի և անապատային ժողովուրդներին, հրեաներն ու հայերը առաջ են մղվել դեպի ղեկավարություն և կալմիկ թաթար Լենինը տեր է դարձել: Արյան այս չարքը բնազդաբար ինքն իրեն ուղղել է այն ամենի դեմ, ինչն արտաքուստ դեռևս ազնիվ լինելու տապավորություն էր թողնում, մարդկային և հյուսիսային ռասայի տեսք ուներ, կենդանի նախատինք էր մարդու այն տեսակին, ում Լոթրոպ Սթոդդարդը բնութագրել իբրև «ենթամարդ»:

5.Ռոզենբերգը գրել է. «Առ Հիսուս ատելությունը զուգորդվում է Հիսուսին ըմբռնելու անհասկանալի բացակայության հետ, որը գրեթե անթաքույց երևում է այսօրվա հրեական աշխատություններում և հետ գնալով 2000 տարով գագաթնակետին է հասնում Ռուսաստանում քրիստոնեության հրեա բոլշևիկյան հալածանքներում: Քրիստոսի անձնավորությունը հզորագույն մրրիկ էր հրեական էության դեմ և միայն քրիստոնեական գերհանդուրժողականությունն է հնարավոր համարել կամրջի կկառուցումը: Անհնար է հաշտությունը Քրիստոսի և Հակաքրիստոսի միջև. կարող է միայն հաղթող լինել»: Ռոզենբերգ Ալֆրեդ, (1943)[1920] Անբարոյականությունը Թալմուդում, Ֆրանց Էհեր Վերլագ, էջ 19

6. Ռոզենբերգը գրել է. «Հիսուսի նկարագրից կարելի է տարբեր հատկանիշներ ընտրել: Նրա անձանավորությունը հաճախ փափուկ և կարեկցող է, հետո նորից կտրուկ և կոպիտ: Բայց այն մշտապես ուղեկցվում է ներքին կրակով: Իշխանության ձգտող հռոմեական եկեղեցին շահագռգռված էր ներկայացնելու հնազանդ խոնարհությունն իբրև Քրիստոսի էություն, հնարավորինս շատ ծառաներ ստեղծելու դրդապատճառ հանդիսացող այդ «իդեալի» համար: Այսպիսի ներկայացման շտկումը գերմանական նորացման շարժման անօտարելի պահանջն է: Հիսուսը ներկայանում է մեզ իբրև ինքնաբավ տեր՝ բառի լավագույն և բարձրագույն իմաստով»: Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 643

7. Ռոզենբերգը գրել է. «Այդ պատճառով Հիսուսն, անկախ բոլոր քրիստոնեական եկեղեցիներից, նշանավորում է մեր պատմության առանցքային կետը: Նա դարձել է աստված եվրոպացիների համար, դեռ ավելին՝ ոչ հազվադեպ հայտնվել վանող աղավաղմամբ: Եթե գոթական տաճարներ կառուցող և Ռեմբրանդտի նկարով ներշնչվող կենտրոնացված անհատականության զգացումն ավելի հստակ թափանցեր լայն հասարակության գիտակցության մեջ՝ մշակույթի մի նոր ալիք կսկսվեր: Սակայն դրա նախապայմանը «քրիստոնեական եկեղեցիների» նախկին կանոնական արժեքների հաղթահարումն է» Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 391

8. Ռոզենբերգը մեջբերել է դոկտոր Էմիլ Յունգին, անդրադառնալով սիրիացի քրիստոնյա քարոզիչ Եփրեմի (4-րդ դար) հայտարարություններին. «Հիսուսի մայրը դան (այսինքն` Դանում ծնված որևէ մեկը) ցեղից էր և նրա հայրը լատինացի էր: Եփրեմը դա չի համարում անպատվաբեր և հավելում է. Այսպիսով Հիսուսը ծագում է ամենամեծ և անահայտնի ազգերից, ասինքն մայրական կողմով սիրիացիներից և հայրականով՝ հռոմեացիներից» Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 76

9. Ռոզենբերգը գրել է. «Հերդերը ժամանակին պահանջել է, որ Հիսուսին նվիրված կրոնը դառնա Հիսուսի դավանանք: Հենց դրան էր ձգտում Չեմբեռլենը: Լիովին ազատ մարդ հանդիսանալով, ով ներքուստ տրված էր մեր ժամանակների ամբողջ մշակույթին, ցուցաբերել է խորը զգայունություն Քրիստոսի գերմարդկային պարզության հանդեպ: Նա Հիսուսին ներկայացնում էր որպես այն, ինչպիսին նա թվում էր ժամանակին՝ միջնորդ աստծո և մարդու միջև» Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 623

10. Ռոզենբերգը գրել է. «Հռոմեական քրիստոնեությանը բնորոշ է այն, որ հնարավորության դեպքում վերացնում է այն հիմնադրողի անհատականությունը, որպեսզի նրա տեղում դնի քահանայական իշխանության եկեղեցական կառուցվածքը»: Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ. 160

11. Ռոզենբերգը գրել է. «Աստծո հին գերմանական գաղափարը նույնպես անհնար է պատկերացնել առանց հոգևոր ազատության: Հիսուսը նաև խոսել է մեջ երկնքի արքայության մասին: Հոգևոր որոնման ուժն արդեն իրեն ցույց է տվել հանձինս աշխարհի թափառական Օդինի, տեսանելի է և հավատացյալ Էքհարթի մեջ և մենք տեսնում ենք այն բոլոր մեծերի մեջ, Լյութերից մինչև Լագարդ: Այս հոգին ապրում էր նաև սրբացված Թովմա Աքվինացու և եկեղեցական հայտնի հայրերից ցանկացած մեկի մեջ»: Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 247

12. Ռոզենբերգը գրել է. «Խորաթափանց դիտորդը ճիշտ է նկատել, որ Սիքստինյան տիրամոր երեխա Հիսուսն իր հայացքով և կեցվածքով« անկեղծորեն հերոսական է» (Վիլֆլին): Դա տեղին է արտահայտված, բացառությամբ այն բանի, որ բացակայում է այն հիմնավորումը, թե ինչո՞ւ իբր հրեական ընտանիքը հերոսական հայացքը ունի նկարում: Այստեղ որոշիչ են միայն կոմպոզիցիան և գույնի բաշխումը, ոչ թե «էությունը» և «բարեպաշտությունը»: Սրանք կառուցողական կամքի, ևս մեկ անգամ՝ իդեալական ռասայական գեղեցկության հաջողության նախապայմաններն են: Բաց շագանակագույն, բաց գույնի մաշկ ունեցող երեխա Հիսուսի տեղում տեսնել կապտասև, բրդյա մազերով, շագանակագույն մաշկ ունեցող հրեա տղայի անհնար կլիներ: Հավասարապես, մենք չենք կարող խորհել աստվածհայտնության օրվա հրեա աստվածամոր մասին, նույնիսկ եթե վերջինս ունենար Օֆենբախի կամ Դիզրեյելիի «ազնիվ դեմքը»: Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 297

13. Ռոզենբերգը գրել է. «Հրեական գաղափարը «աստծո ծառայի» վերաբերյալ, որը բռնակալ, ինքնակալ աստծուց ողորմություն է ստանում, փոխանցվել է Հռոմ և Վիտենբերգ, և կարող է վերագրվել Պողոս առաքյալին՝ որպես այս վարդապետության իրական ստեղծողի, որը ասել է, որ մեր եկեղեցիները ոչ թե քրիստոնեական, այլ պողոսական են: Հիսուսն անվիճելիորեն փառաբանվում է որպես աստծո հետ մեկ էություն: Սա էր նրա փրկագնումը, նպատակը: Նա չէր քարոզում ամենազոր էակի կողմից բարեհաճության ողորմություն շնորհելը, որի դիմաց նույնիսկ մարդկային ամենամեծ հոգին զուտ դատարկություն է ներկայացնում: Այս ողորմածության վարդապետությունը, բնականաբար, յուրաքանչյուր եկեղեցու կողմից շատ ողջունելի է: Նման սխալ մեկնաբանությամբ եկեղեցին և նրա առաջնորդները հայտնվում են որպես «աստծո ներկայացուցիչներ»: Այսպիսով, նրանք իշխանություն կարող էին ձեռք բերել իրենց կախարդական ձեռքերով ողորմություն շնորհելու միջոցով: Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 237

14. Ռոզենբերգը գրել է. «Մենք այժմ, անկասկած, կարող ենք նաև ասել, որ Հիսուս Քրիստոսի սերը եղել է սեր հանդեպ նրա, ով իր ազնվականության հոգին և իր ուժեղ անհատականությունը գիտակցում է: Հիսուսը զոհաբերել է իրեն որպես տեր, ոչ որպես ծառա ... Եվ նաև Մարտին Լյութերը շատ լավ էր գիտակցում իր ասելիքը, երբ իր մահից անմիջապես առաջ գրել էր. «Այս երեք բառերը՝ ազատ, քրիստոնյա, գերմանացի, Հռոմի պապի և հռոմեական դատարանի համար ոչ այլ ինչ են, եթե ոչ պարզապես թույն, մահ, սատանա ու դժոխք: Նրանք անկարող են տառապել, տեսնել, լսել: Հաստատ դրանից ոչ մի այլ բան չի ստացվի»: (Սատանայի նվիրած Հռոմի պապականության դեմ, 1645) Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 622

15. Ռոզենբերգը գրել է. «Ասվել է ամենայն լրջությամբ, որ տիեզերական աստված նույնական է Հին կտակարանի կասկածելի հոգևոր գնահատման հետ: Եբրայական բազմաստվածությունը բարձրացվել էր միաստվածության մոդելի և ավելի խորը գիտելիքներ դեպի լյութերական աստվածաբանություն չէին եկել աշխարհի բնօրինակ հոյակապ արիա-պարսկական գաղափարից, աստծո տիեզերական ըմբռնումից: Բացի այդ, հայտնվել է Պողոսի շրջադարձը, բողոքականության ինքնատիպ մեղքը, որի դեմ Լագարդն, ինչպես հայտնի է, ապարդյուն պայքար է մղել, հարձակման ենթարկվելով իր ժամանակի ողջ պաշտոնական աստվածաբանության կողմից»: Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 11

16.Ռոզենբերգը գրել է. «Որքան էլ մեծատաղանդ, հզոր ու ձևով գերազանցող լիներ այն, մինչ այժմ, դեռևս չենք ստեղծել մեզ վայել կրոնական ձև: Ո՛չ Ֆրանցիսկ Ասսիզեցին, Լյութերը, Գյոթեն, ո՛չ էլ Դոստոևսկին մեզ համար կրոնի հիմնադիր չեն»: Քսաներորդ դարի առասպելը (1930) էջ 441

Արտաքին հղումներ խմբագրել