Վերսալյան պայմանագիր

(Վերահղված է Վերսալի պայմանագիրից)

Վերսալյան հաշտության պայմանագիր, պայմանագիր, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Ստորագրված է 1919 թ-ի հունիսի 28-ին Վերսալյան պալատում, Ֆրանսիա։ Պայմանագիրը ստորագրվել է մի կողմից հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիային, Բրազիլիայի, Կուբայի, Բոլիվիայի, Էկվադորի, Հունաստանի, Գվատեմալայի, Հայիթիի, Հիջազի, Հոնդուրասի, Լիբերիայի, Պանամայի, Պերուի, Նիկարագուայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Խորվաթիայի ու Սլովենիայի թագավորության, Սիամի, Չեխոսլովակիայի և Ուրուգվայի, և մյուս կողմից կապիտուլացված Գերմանիայի միջև։ Անտանտի երկրների (դաշնակից երկրների) և Գերմանիայի դաշնակիցների միջև հաշտության պայմանագրեր կնքվեցին ավելի ուշ. Ավստրիայի հետ 1919 թ. սեպտեմբերի 10-ին Սեն-Ժերմենյան պայմանագիրը, Բուլղարիայի հետ 1919 թ. նոյեմբերի 27-ին Նյոյի պայմանագիրը, Հունգարիայի հետ 1920 թ. հունիսի 4-ին Տրիանոնի պայմանագիրը և վերջապես Օսմանյան կայսրության հետ 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագիրը[1]։ Վերսալի հաշտության պայմանագիրը ուժի մեջ մտավ 1920 թ. հունվարի 10-ին, երբ որ վավերացվեց Գերմանիայի և չորս գլխավոր դաշնակից տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի կողմից։ Խաղաղության պայմանագիրը ստորագրած երկրներից ԱՄՆ, Հիջազը և Էկվադորը հրաժարվեցին վավերացնել պայմանագիրը։ ԱՄՆ չվավերացրեց պայմանագիրը, քանի որ չէր ցանկանում մտնել Ազգերի Լիգայի կազմի մեջ, որը ստեղծվել էր Վերսալի հաշտության պայմանագրով։ Ավելի ուշ՝ 1921 թ. օգոստոսին ԱՄՆ Գերմանայի հետ կնքեց առանձին պայմանագիր, որը համարյա Վերսալի հաշտության պայմանագրի կրկնօրինակն էր, բայց չէր պարունակում Ազգերի Լիգային վերաբերվող հոդվածները։

Վերսալյան պայմանագիր
Treaty of Peace between the Allied and Associated Powers and Germany

Անգլերեն տարբերակի կազմը
Ստորագրվել է
— վայր
1919 թ. հունիսի 28
Վերսալ
Ուժի մեջ է մտել
— Պայմաններ
1920 թ. հունիսի 20
Գերմանիայի և չորս հիմնական դաշնակիցների վավերացումը
Ստորագրել են Գերմանիա Գերմանիա

Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Իտալիա Իտալիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (չեն վավերացրել պայմանագր)
Ֆրանսիա Ֆրանսիա
Ճապոնիա Ճապոնիա

Պահվում է Ֆրանսիա
Լեզուներ ֆրանսերեն, անգլերեն
Վիքիդարան պարունակում է տեքստը.
en:Treaty of Versailles
The Signing of the Peace Treaty of Versailles
Մեծ քառյակը (ձախից աջ)՝ Դեվիդ Լլոյդ Ջորջ, Վիտտորիո Էմանուել Օրլանդո, Ժորժ Կլեմանսո, Վուդրո Վիլսոն

Գերմանիայի փոխհատուցումները և զինված ուժերին վերաբերվող սահմանափակումները

խմբագրել

Պայմանագրով Գերմանական կայսերական բանակը պետք է կրճատվեր և չգերազանցեր 100 հազարը, ընդ որում դա պետք է լիներ միայն ցամաքային զորք։ Պարտադիր զինվորական ծառայությունը Գերմանիայում արգելվում էր։ Գերմանիային արգելվում էր ուենալ նաև սուզանավեր և օդուժ, ինչպես նաև խիստ սահմանափակումներ էին դրվում նոր ռազմական նավերի կառուցման առումով։ Գերմանիան պարտավորվում էր հսկայական փոխհատուցումներ վճարել այն վնասների դիմաց, որ նա ռազմական գործողությունների հետևանքով հասցրել էր դաշնակից երկրների բնակչությանը։ Մինչև 1921 թվականի մայիսի 1-ը Գերմանիան պարտավորվում է վճարել դաշնակիցներին 20 միլլիարդ մարկ ոսկով։ 10 տարվա ընթացքում նա պարտավորվում է տրամադրել Ֆրանսիային 140 միլլիոն տոննա քարածուխ, 80 միլլիոն տոննա՝ Բելգիային, 77 միլլիոն տոննա՝ Իտալիային

Գերմանական գաղութների վերաբաշխումը

խմբագրել

Գերմանիան զրկվեց իր բոլոր գաղութներից, որոնք բաժանվեցին գլխավոր հաղթող տերությունների միջև՝ Ազգերի Լիգայի մանդատների սկզբունքով։ Աֆրիկայում գերմանական գաղութ Տանգանիկան մանդատային ձևով բաժին հասավ Մեծ Բրիտանիային, Ռուանդա-Ուրունդին՝ Բելգիային, Հարավ-Արևելյան Աֆրիկան (Գերմանական Արևելյան Աֆրիկա)՝ Պորտուգալիային, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան բաժանեցին Տոգոն և Կամերունը։ Խաղաղ օվկիանոսում որպես մանդատային տարածք Ճապոնիային անցան հասարակածից հյուսիս ընկած կղզիները, Գերմանական Նոր Գվինեան անցավ Ավստրալիական Միությանը, իսկ Նոր Զելանդիային՝ Արևմտյան Սամոան։ Հաշտության պայմանագրով Գերմանիան հրաժարվեց իր բոլոր իրավունքներից Չինաստանում, Սիամում և Լիբերիայում, ճանաչեց Ֆրանսիայի պրոտեկտորատը Մարրոկոյի նկատմամբ, իսկ Մեծ Բրիտանիայինը՝ Եգիպտոսի։ Գերմանիայի իրավունքները Չինաստանում Ցզյաո-Չժոուի և Շանդունի նկատմամբ ամբողջովին անցան Ճապոնիային։

Տարածքներ, որոնք Վերսալյան պայմանագրով անջատվեցին Գերմանիայից

խմբագրել
 
Հաղոթղ երկրներ Տարածքը, կմ² Բնակչությունը, հազ. մարդ
Լեհաստան 43 600 2950
Ֆրանսիա 14 520 1820
Դանիա 3900 160
Լիտվա 2400 140
Դանցիգ ազատ քաղաք 1966 325
Բելգիա 990 65
Չեխոսլովակիա 320 40
Ընդամենը 67 696 5500

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Treaty of Saint-Germain-en-Laye (1919) with Austria; Treaty of Neuilly-sur-Seine with Bulgaria; Treaty of Trianon with Hungary; Treaty of Sèvres with the Ottoman Empire; Davis, Robert T., ed. (2010). U.S. Foreign Policy and National Security: Chronology and Index for the 20th Century. Vol. 1. Santa Barbara, California: Praeger Security International. էջ 49. ISBN 978-0-313-38385-4.