Դոգմա (խումբ)
(Վերահղված է Դոգմաից)
Դոգմա, ռոք խումբ, ստեղծվել է 2008 թվականին Երևանում։
Դոգմա | |
---|---|
![]() Դոգմա | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Երևան, Հայաստան |
Ժանրեր | ֆոլկ մետալ, Պրոգրեսիվ մետալ և ֆոլկ ռոք |
Գործունեություն | 2008–ներկա |
Կայք | dogma.am |
Անդամներ | |
Զարուհի Գևորգյան Հենրի Գրիգորյան Վարդան Գրիգորյան Դերիկ Վարդումյան |
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրել են երաժիշտներ բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը և կիթառահար Հենրի Գրիգորյանը, որոնք 1994-2007 թվականներին նվագել են MDP խմբի կազմում։ 2007 թվականի դեկտեմբերին Վարդանին և Հենրիին է միացել երգչուհի Զառան, 2008 թվականի հունվարի 3-ին՝ երաժիշտ-թմբկահար Դերենիկ Վարդումյանը (Դերիկ)։ 2008 թվականի հունվարի 5-ին տեղի է ունենցել Դոգմա խմբի առաջին ելույթը Երևանի տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում։ Մեկ տարվա ընթացքում խումբը մասնակցել է (նաև որպես կազմակերպիչ) 7-ից ավելի փառատոնների (երկուսը՝ միջազգային), ունեցել մենահամերգներ, «փակ» համերգներ իր ստուդիայում` ծավալելով ակտիվ հասարակական գործունեություն։ 2009 թվականի դեկտեմբերին խումբը թողարկել է իր առաջին ալբոմը` «Էթնիկ-Մեթնիկ» անվամբ[1]։
ԿազմըԽմբագրել
- Զարուհի Գևորգյան - վոկալ
- Հենրի Գրիգորյան - կիթառ, երգերի հեղինակ
- Վարդան Գրիգորյան - բաս-կիթառ, խմբի պրոդյուսեր
- Դերենիկ Վարդումյան - հարվածայիններ
ՍկավառակագրությունԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ԴՈԳՄԱ – MELANCHOLY»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 29
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2016-12-20 at the Wayback Machine.
- Դոգմա խմբի էջը ՅուԹյուբ վիդեոհոսթինգում