Հակոբ Մանանդյան
Հակոբ Համազասպի Մանանդյան (նոյեմբերի 10 (22), 1873, Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 4, 1952[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1925), ԽՍՀՄ ԳԱ (1939) և ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։
Հակոբ Մանանդյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10 (22), 1873 |
Ծննդավայր | Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 4, 1952[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Ենայի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և ակադեմիկոս |
Մասնագիտություն | պատմաբան և բանասեր |
Աշխատավայր | Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Ներսիսեան դպրոց, Երևանի պետական համալսարան և Բաքվի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ |
Պարգևներ և մրցանակներ | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Hakob Manandyan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ախալցխայում, անտառապետի ընտանիքում[2][3][4]։ 1880-1983 թվականներին Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Կարապետյան վարժարանում։ 1883-1893 թվականներին սովորել է Թիֆլիսի I գիմնազիայում, 1893-1897 թվականներին՝ Ենայի, Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարաններում և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1898 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների, իսկ 1909 թվականին՝ Դորպատի համալսարանի իրավաբանական ֆակուլտետները։
1900-1905 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1905-1907 թվականներին՝ Թիֆլիսի առաջին և երկրորդ արական գիմնազիաներում, 1906-1907 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում, 1911-1913 թվականներին՝ Բաքվի ժողովրդական համալսարանում և 1915-1919 թվականներին՝ առևտրական դպրոցում։ 1919 թվականի դեկտեմբերին հրավիրվել է ԵՊՀ, նշանակվել պատմալեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, 1921-1922 թվականներին՝ ռեկտոր, 1921-1923 թվականներին՝ արևելագիտության և պատմագրական ֆակուլտետների դեկան, 1921-1925 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925-1931 թթ.՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ ԵՊՀ-ում առաջինն է դասավանդել հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմություն։ 1931 թվականին ընդհատել է մանկավարժական աշխատանքը և զբաղվել միայն գիտական գործունեությամբ։
Գիտական գործունեությունԽմբագրել
Հեղինակ է հայերեն, ռուսերեն և գերմաներեն ավելի քան 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու մշակույթին։ Զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ[5]։ Այս բնագավառում հայագիտական մնայուն արժեք է «Հունաբան դպրոցն և նրա զարգացման շրջանները» (Վիեննա, 1928)[6] ուսումնասիրությունը։ Հայ պատմագիտական մտքի մնայուն գործերից են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերություններին[7][8] նվիրված «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին» (ռուսերեն, Եր., 1930, 1954, 1985), «Ֆեոդալիզմը հին Հայաստանում» (Երևան, 1934,[9] 1981), «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» (Եր., 1930, 1985)[10], «Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը»[11], «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» (Եր., 1936,[12] 1985), «Տիգրան Բ և Հռոմը» (Եր., 1940,[13] 1972[14], 1977, ռուսերեն՝ 1943, ֆրանսերեն՝ 1963), Արմավիրի հունարեն արձանագրությունները[15] և այլ մենագրություններ։
Ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատության ստեղծումը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմությունը (հ. I-III, 1945, 1952, 1957, նաև՝ 1977, 1978), որը, սակայն, մնացել է անավարտ։ Դեռևս 1920-ին, Հրաչյա Աճառյանի աշխատակցությամբ, հրատարակել է XII-XIX դարերի հայկական վկայաբանական գրականության հայտնի բոլոր բնագրերը (հ. I-II), գիտական հրատարակության է պատրաստել հին հունական իմաստասերների (Նոնոս, Էլիաս, Զենոն Ստոիկ, Արիստոտել և այլք) երկերի հայերեն թարգմանությունների բնագրերը։
ԱշխատություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Հովհաննիսյան Պ., Ակադեմիկոս Հակոբ Մանանդյան։ (Ծննդյան 100-ամյակի առթիվ).- «Երևանի համալսարան» (Լրատու), 1973, N 3, էջ 32-37։
- Հովհաննիսյան Պ., Հայաստանում ֆեոդալիզմի ծագման պրոբլեմի ուսումնասիրությունը ակադեմիկոս Հ.Մանանդյանի աշխատություններում.- ԵԳԱ, 1975, N 1, էջ 37-45։
- Մանանդյան Հակոբ Համազասպի.- ՀՍՀ, հատ.7, Երևան, 1981, էջ 212-213։
- Հովհաննիսյան Պ., Ակադեմիկոս Հ. Մանանդյանի նամականիից.- ԼՀԳ, 1989, N 8, էջ 80-89։
- Հովհաննիսյան Պ., Հ.Մանանդյանի նորահայտ հոդվածը բուդդայականության մասին.- ԲԵՀ, 1990, N 2, էջ 115-120։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Манандян Яков Амазаспович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Տիգրան Երկրորդը և Հռոմը», Հակոբ Մանանդյան, 1972, Երևան (վերահրատարակություն), էջ 5․
- ↑ «Выдающийся советский историк Я. А. Манандян», Բորիս Գրեկով, 1956․
- ↑ «Բարեկամություն: Հոդվածներ, ակնարկներ, ուսումնասիրություններ, հիշողություններ, նամակներ: Հայ և ռուս ժողովուրդների գրական և կուլտուրական կապերի մասին», Կազմ.՝ Ա.Մ. Արզումանյան; Խմբ.՝ Գ.Վ. Վիրապյան, 1958, Երևան, էջ 734-752.
- ↑ Հ. Մանանդյան. Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտելի, Տպարան գիտութեանց ճեմարանի կայսերականի։ Ս.-Պետերբուրգ 1911։
- ↑ Յակոբ Մանանդեան. Յունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները: Քննական ուսումնասիրութիւն, Վիեննա: Մխիթարեան տպարան, 1928 (Ազգային մատենադարան, ՃԺԹ)։
- ↑ Հ. Մանանդյան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կյանքի պատմության, Հտ. 1, Արտատպ. ՀՍԽՀ Գիտության և արվեստի ինստիտուտի Տեղեկագրի №2-ից։ Երևան 1927։
- ↑ Հ. Մանանդյան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կյանքի պատմության, Հտ. 2, Արտատպ. ՀՍԽՀ Գիտության և արվեստի ինստիտուտի Տեղեկագրի №4-ից։ Երևան 1927։
- ↑ Հ. Մանանդյան. Ֆեոդալիզմը Հին Հայաստանում։ Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի։ Երևան 1934։
- ↑ Հ. Մանանդյան. Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, Երևան 1930։
- ↑ Հ. Մանանդյան. Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը, Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, Երևան 1934։
- ↑ Հ. Մանանդյան. Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պևտինգերյան քարտեզի, Գիտհրատի տպարան։ Երևան 1936։
- ↑ Հ. Մանանդյան. Տիգրան Բ և Հռոմը, ԱՐՄՖԱՆ–ի հրատարակչություն, Երևան 1940։
- ↑ Հ. Մանանդյան. Տիգրան Երկրորդը և Հռոմը, Երևանի Պետական Համալսարանի հրատարակչություն։ Երևան, 1972։
- ↑ Հ. Մանանդյան. Արմավիրի հունարեն արձանագրությունները նոր լուսաբանությամբ, Պետհամալսարանի Հրատարակչություն, Երևան 1946։
ԱղբյուրներԽմբագրել
- Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 15-16։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 212)։ |