Լայպցիգի համալսարան
Լայպցիգի համալսարան (գերմաներեն՝ Universität Leipzig), Գերմանիայի երկրորդ հնագույն համալսարանը։ Համալսարանը հիմնադրվել է 1409 թվականին և 1951 թվականին վերանվանվել է Լայպցիգի Կառլ Մարքսի անվան համալսարան մինչև 1990 թվականը, երբ Արևմտյան Գերմանիան և Արևելյան Գերմանիան միացվել են։ 2009 թվականին մեծ շուքով նշվել է համալսարանի 600-ամյակը։
Լայպցիգի համալսարան գերմ.՝ Universität Leipzig – Alma Mater Lipsiensis | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, լրիվ համալսարան և կիրառական գիտությունների համալսարան |
Կարգախոս | Aus Tradition Grenzen überschreiten |
Հիմնադրված է | դեկտեմբերի 2, 1409 |
Հիմնադրիր | William II, Margrave of Meissen? |
Տիպ | հասարակական |
Ռեկտոր | Eva Inés Obergfell? |
Ուսանողներ | 28 125 (ձմեռ 2011/2012) |
Ընդհանուր անձնակազմ | 5300 մարդ (2018)[1] |
Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, Գերմանիայի հետազոտական ցանց[2], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[3], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], Franco-German University?[7] և German National Research Data Infrastructure?[8] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լայպցիգ |
Կայք | uni-leipzig.de(գերմ.)(անգլ.) |
![]() ![]() Լայպցիգի համալսարան, Գերմանիա | |
![]() |
2007-2008 թվականների ուստարում ուսանողների թիվը կազմել է 26 978 մարդ։
Ֆակուլտետներ Խմբագրել
Նշանավոր ուսանողներ Խմբագրել
Վեցհարյուրամյա պատմության ընթացքում համալսարանը տվել է բազմաթիվ նշանավոր ուսանողներ, ինչպես օրինակ՝
Համալսարանի հայազգի ուսանողներ Խմբագրել
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբում Լայպցիգի համալսարանում են սովորել բազմաթիվ հայ ուսանողներ։ Նրանցից մեծ մասն ուսանել է բժշկություն, փիլիսոփայություն, իրավաբանություն և այլն։
Առավել հայտնի են.
- Ավետիք Իսահակյանը
- Գարեգին Ա Հովսեփյանը
- Հայկ Գյուլիքեվխյան
- Գևորգ Զ Չորեքչյանը
- Արշակ Տեր-Միքելյանը
- Երվանդ Տեր-Մինասյանը
- Կարապետ Տեր-Մկրտչյանը
- Մանուկ Աբեղյանը
- Լևոն Շանթը
- Տիգրան Ռաշմաճյանը
- Պապա Քալանթարյանը
- Կոնստանտին Աբովյանը՝ քիմիկոս, դասախոս, Խաչատուր Աբովյանի թոռը
2009 թվականի դրությամբ Լայպցիգի համալսարանում ուսանող հայերի թիվը հասնում է մոտ երկու տասնյակի։ Նրանք ուսանում են տարբեր բաժիններում՝ փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, տնտեսագիտություն, իրավաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, արվեստի պատմություն, արևելագիտություն, երաժշտություն։
Նրանց ջանքերով 2003 թվականի ապրիլին ստեղծվել է Հայ ուսանողների միություն, որն ակտիվ գործունեություն է ծավալում ներհամալսարանական կյանքում և Հալլեի հայ ուսանողների հետ միասին աջակցում Հայ համայնքի մշակութային, եկեղեցական կյանքի ակտիվացմանը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.uni-leipzig.de/universitaet/profil/zahlen-und-fakten/
- ↑ https://www.dfn.de/verein/mv/mitglieder/
- ↑ https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/
- ↑ https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution232
- ↑ https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk
- ↑ https://www.nfdi.de/verein/#mitglieder
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
Աղբյուրներ Խմբագրել
- «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության», գիրք Զ. կազմեց Ս. Բեհբուդյանը, Երան, 1999։
- Mitteilungen und Berichte für die Angehörigen und Freunde der Universität Leipzig, Leipzig, 1999
- Hacik Gazer "Die Armenische Kirche in Sowjetarmenien zwischen den Weltkriegen: Anatomie einer Vernichtung", Halle, 2001
Արտաքին հղումներ Խմբագրել
- Լայպցիգի համալսարանի պաշտոնական կայք Archived 2009-07-21 at the Wayback Machine.
- Լայպցիգի համալսարան 600
- Լայպցիգի Հայ ուսանողական միություն Archived 2008-02-16 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 482)։ |