Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան

Սանկտ Պետերբուրգի համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Ռուսաստանի հնագույն և խոշորագույն բուհերից։ Հիմնադրվել է 1724 թվականին։

Սանկտ Պետերբուրգի համալսարան
ռուս.՝ Санкт-Петербургский государственный университет
Spb 06-2012 University Embankment 01.jpg
ՀապավումՍՊՀ
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Կարգախոսլատ.՝ Hic tuta perennat
Հիմնադրված էփետրվարի 8, 1724
ՀիմնադրիրՊետրոս I
Անվանված էԱնդրեյ Ժդանով
ՆախագահԼյուդմիլա Բերբիցկայա
ՌեկտորNikolay Kropachev?
ԱնդամակցությունBRICS Universities League?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան[1]
ՏեղագրությունFlag of Russia.svg Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ
Պարգևներ
Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան,
և Ստալինյան մրցանակ
Կայքspbu.ru
Commons-logo.svg Saint Petersburg State University Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

1819 թվականին Պետերբուրգում բացվում են փիլիսոփայական-իրավաբանական, պատմա-բանասիրական և ֆիզմաթ ֆակուլտետները՝ Գլխավոր մանկավարժական ինստիտուտի հիման վրա։ Մեծ դեր է խաղացել Ռուսաստանի հասարակական և հեղափոխական շարժման զարգացման գործում։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում համալսարանում աշխատել են հայտնի գիտնականներ Պ. Չեբիշեը, Ա. Մարկովը, Ա. Պոպովը, Դմիտրի Մենդելեևը, Ի. Սեչենովը, սովորել են Ն. Չեռնիշևսկին, Դ. Պիսարևը, Ի. Պավլովը, Կ. Տիմիրյազևը, Ի. Մեչնիկովը, Ն. Միկլուխո-Մակլայը, Ի. Տուրգենևը, Գ. Ուսպենսկին, Ա. Բլոկը, Դ. Բեդնին, Մ. Գլինկան և ուրիշներ։ 1891 թվականին համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասընթացի էքստեռն քննություն է հանձնել Վ. Ի. Լենինը։ 1948 թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանին շնորհվել է Ա. Ժդանովի անունը։ Ունի (1972-1973) մաթեմատիկամեխանիկական, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանա-հողային, երկրաբանական, աշխարհագրական, փիլիսոփայության տնտեսագիտական, պատմության, իրավաբանական, բանասիրական, կիրառական մաթեմատիկայի, հոգեբանության, ժուռնալիստիկայի, արևելյան լեզուների ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 172 ամբիոն, 9 ԳՀԻ, պրոբլեմային և ճյուղային լաբորատորիաներ, աստղադիտարան, 3 գիտա-ուսումնական կայան, 2 թանգարան, բուսաբանական այգի, գրադարան (ավելի քան 4 միլիոն գիրք), հրատարակչություն։ 1972/1973 ուս. տարում ունեցել է ավելի քան 20 000 ուսանող, մոտ 3 000 դասավանդող և գիտաշխատող։

Հրատարակում է «Վեստնիկ» («Լրաբեր», 1946 թվականից) և «Պրավովեդենիե» («Իրավագիտություն», 1957 թվականից) հանդեսները, գիտա-մեթոդական և ուս. գրականություն։ Պարգևատրվել է Լենինի (1944) և Աշխատանքային կարմիր դրոշի (1969) շքանշաններով[2][3][4]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. «Կառավարության որոշումը»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22 
  3. «Պետերբուրգյան համալսարանի անվանումը»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22 
  4. Նախագահը օրենք է գրել Պետերբուրգյան համալսարանի վերաբերյալ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 559