Բորիս Դմիտրիևիչ Գրեկով (ապրիլի 21 (մայիսի 3), 1882, Միրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 9, 1953(1953-09-09)[1][2], Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1]), ռուս խորհրդային պատմաբան և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ։

Բորիս Գրեկով
ուկրաիներեն՝ Борис Дмитрович Греков
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21 (մայիսի 3), 1882
ԾննդավայրՄիրգորոդ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 9, 1953(1953-09-09)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the USSR (1936-1955).svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1934)
Մասնագիտությունպատմաբան, հասարակական գործիչ, տնօրեն, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրGurevich gymnasium?, Imperial Commercial College?, Russian National Library building at Fontanka Embankment?, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, Faculty of History and Philology of the Perm State University?, Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ, Saint-Petersburg Institute of History?, ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ, ՌԳԱ հնագիտության ինստիտուտ և ՌԳԱ սլավոնագիտական ինստիտուտ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Commons-logo.svg Boris Grekov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1901 թվականին ընդունվել է Վարշավայի, 1905 թվականին տեղափոխվել Մոսկվայի համալսարանը և ավարտել 1907 թվականին։ Ուսումնասիրությունները վերաբերում են Նովգորոդի հասարակական-տնտեսական կարգերին, Կիևյան Ռուսիայի պատմությանը, մշակույթին, հարավային և արևմտյան սլավոնների իրավական օրենսգրքերին, ռուս գյուղացիության պատմությանը։

Գրեկովը ցույց է տվել, որ արևելյան սլավոնները նախնադարյան կարգերից անցել են ֆեոդալականին (ժխտել է նաև Հայաստանում ստրկատիրական հասարակարգի առկայությունըյ։ Հերքելով Մ․ Ս․ Գրուշևսկուն՝ ապացուցել է, որ Կիևյան Ռուսիան եղել է ռուս, ուկրաինացի և բելառուս ժողովուրդների օրրանը։ Նա խոշոր ավանդ ունի պատմագրության և աղբյուրագիտության զարգացման մեջ։ Գրեկովը մեծ նշանակություն է տվել մարքսիզմի կլասիկների աշխատությունների հետազոտմանը՝ ռուս, պատմությունը հասկանալու համար։ Եղել է ԽՍՀՄ 3-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական մրցանակակիր է։ Գործուն մասնակցություն է ունեցել Արմֆանը ՀՍՍՀ ԳԱ վերակազմելու համար ԽՍՀՄ ԳԱ Նախագահության ստեղծած կազմկոմիտեի աշխատանքներին։

Սերտ կապերի մեջ է եղել ակադեմիկոս Տ․ Մանանդյանի հետ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Греков Борис Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 208