Ղազարոս Սարյան

հայ երաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր

Ղազարոս Մարտիրոսի Սարյան (սեպտեմբերի 30, 1920(1920-09-30)[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ - մայիսի 27, 1998(1998-05-27), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, Մարտիրոս Սարյանի որդին։

Ղազարոս Սարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 30, 1920(1920-09-30)[1]
Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի մարզ, ՌԽՖՍՀ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմայիսի 27, 1998(1998-05-27) (77 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի կենտրոնական գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության դասախոս
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1]
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1938)[1], Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1950)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ պետական մրցանակ
 Ghazaros Saryan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ղազարոս (Լազար) Սարյանը ծնվել է 1920 թվականին սեպտեմբերի 30-ին՝ Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան քաղաքում, մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ընտանիքում։ Փոքր տարիքից ապագա կոմպոզիտորը լսել է հայկական ժողովրդական երգեր իր մոր՝ Լուսիկ Աղայան-Սարյանի և քեռու Մուշեղ Աղայանի կատարմամբ, ապա երեք տարեկանից միացել նրանց երգեցողությանը։

Իր նախնական երաժշտական կրթությունը կոմպոզիտորը ստացել է Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների խմբում: Նրա համադասարանցիներն են եղել Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը։ Դպրոցական տարիքից սկսված նրանց ընկերությունը շարունակվել է ողջ կյանքում, դառնալով «Հայկական Հզոր խմբակի» պատմություն։ Իր կրթությունը Ղազարոս Սարյանը շարունակել է Երևանի կոնսերվատորիայում կոմպոզիտորներ Վարդգես Տալյանի և Սարգիս Բարխուդարյանի ղեկավարությամբ, ապա 1934-1938 թվականներին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, Վ. Շեբոլինի դասարանում։

1939 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ, 1941–1945 թվականներին դարձել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Այստեղ էլ որպես հրետանա-գնդացրային № 7 զորագնդի լեյտենանտ նրան անվանել են Լազար՝ իր անվան ռուսերեն տարբերակով։ Արժանացել է «Մարտական վասակների համար» և «Մարտական Կարմիր դրոշ» մեդալների և Կարմիր աստղ շքանշանի։ Նաև ղեկավարել է զորագնդի ինքնագործունեությունը, բայան նվագել, գրել երգել։

Պատերազմի ավարտից հետո Ղ.Սարյանն ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, ուր ուսանել է Դմիտրի Կաբալևսկու, Դմիտրի Շոստակովիչի, Ա. Ալեքսանդրովի կոմպոզիցիայի մասնագիտական դասարաններում։ 1950 թվականին, ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան, երիտասարդ կոմպոզիտորը վերադարձել է Հայաստան և նույն թվականից սկզբում դասավանդել Երևանի կոնսերվատորիայում՝ գործիքագիտություն, ապա և մասնագիտական կոմպոզիցիա։

1955-1956 թվականներին Ղազարոս Սարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր, իսկ 1960-1986 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը։ Նրա գործունեությունն առանձնացել է պրոֆեսիոնալիզմի, ազգայինի, համաշխարհային ստեղծագործական նոր հայտնությունների ներդրման սկզբունքներով։ Իսկ 1986 թվից մինչև կյանքի ավարտը՝ 1998, եղել է ստեղծագործական ամբիոնի վարիչ։ Նրա ստեղծագործական դասարանում իրենց մասնագիտական կրթությունն են ստացել այսօր լայն ճանաչում ստացած կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը, Վարդան Աճեմյանը, Արմենուհի Կարապետյանը և այլք։

1963-1967 թվականներին Ղազարոս Սարյանը, ստանձնելով առաջին տնօրենի պաշտոնը, ղեկավարել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կառուցման և առաջին ցուցադրության կազմակերպման աշխատանքները։

Կոչումներ և պարգևներ

խմբագրել
 

Հիմնական ստեղծագործություններ

խմբագրել

Սիմֆոնիկ՝

  • «Թեմա վարիացիաներով» (1947),
  • «Սիմֆոնիկ պոեմ» (1950),
  • «Խաղաղության օրը» վոկալ–սիմֆոնիկ սյուիտը (1953),
  • «Սիմֆոնիկ պատկերներ» (1955),,
  • «Ադաջիո և պար» լարայինների համար (1957),
  • «Հանդիսավոր նախերգանք» (1957),
  • «Սերենադ»(1959),
  • «Հայաստան» սիմֆոնիկ պաննո(1968),
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (1973),
  • Սիմֆոնիա (1980),
  • «Պասսակալյա» սիմֆոնիկ նվագախմբի համար (1997),
  • «Անդանտե և Պրեստո» ջութակի և կամերային նվագախմբի համար (1997)։

Կամերային, գործիքային ստեղծագործություններ՝

  • Թավջութակի և դաշնամուրի սոնատ (1948),
  • 1-ին լարային կվարտետ (1949),
  • Լիրիկական երգեր (1950-ական),
  • «Արիա և տոկատ» ջութակի և դաշնամուրի համար (1965),
  • Դաշնամուրային պիես «Պար» (1955),
  • Դաշնամուրային պիես «Պապիկի ժամացույց» (1970),
  • 2–րդ լարային կվարտետ (1986),
  • Թավջութակի և դաշնամուրի 2–րդ սոնատ (1989)։ Նվիրվում է Մեդեա Աբրահամյանին,
  • Դաշնամուրային 3 պոստլյուդ (1990),

Կինոերաժշտություն, գեղարվեստական ֆիլմեր՝

  • «Մանրուք» (1954),
  • «Հովազաձորի գերիները» (1956),
  • «Նրա երազանքը» (1957),
  • «Առաջին սիրո երգը» (Ա. Բաբաջանյանի համահեղինակությամբ, 1958),
  • «01–99» (1959)։
Կինոերաժշտություն, վավերագրական ֆիլմ՝
  • «Մարտիրոս Սարյան» (1965)։

Ընտանիք

խմբագրել

Հիշատակ

խմբագրել
 
Ղազարոս Սարյանի հուշատախտակը Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը

Ղազարոս Սարյանի անվամբ են կոչվում՝

Գրականություն

խմբագրել
  • Берко М. «Лазарь Сарьян». (Творческий портрет), Е., 1994,
  • «Ղազարոս Սարյանը և նրա ժամանակը» (ժողովածու, կազմել է Ա. Սարյանը), Երևան, «Կոմիտաս», 2013։
  • Հայրապետյան Ս.Ս. Հայոց մեծերը, Տաղանդավոր եղբայրներ, հայր և որդիներ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչոթյուն, 2013
  • Սովետական Հայաստանի երաժշտությունը 1973 թ. Երևան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 238.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազարոս Սարյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազարոս Սարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 238