Ռուզան Սարյան
Ռուզան Ղազարոսի (Լազարի) Սարյան (հունիսի 14, 1959 կամ հուլիսի 14, 1959[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, արվեստաբան, բանասիրական գիտությունների թեկնածու (2014)։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն 2004 թվականից[2]։
Ռուզան Ղազարոսի (Լազարի) Սարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 14, 1959 (65 տարեկան) կամ հուլիսի 14, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | բանասեր |
Աշխատավայր | Արվեստի ինստիտուտ և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
Ամուսին | Ավետիք Իսահակյան |
Ծնողներ | հայր՝ Ղազարոս Սարյան |
Rouzan Saryan Վիքիպահեստում |
Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի թոռնուհին է, կոմպոզիտոր, մանկավարժ Ղազարոս Սարյանի և Գալինա (Լեսնիկովա) Սարյանի դուստրը։
Կենսագրություն
խմբագրելՌուզան Սարյանը ծնվել է 1959 թվականի հունիսի 14-ին Երևանում, Ղազարոս և Գալինա (Լեսնիկովա) Սարյանների ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բաժանմունքը։ 1981-1994 թվականներին և 1999 թվականից մինչ այսօր աշխատում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնում[3]։ 2002 թվականին Մարտիրոս Սարյանի կյանքի և ստեղծագործության մասին դասախոսություններով հանդես է եկել Սորբոնի համալսարանում, 2004 թվականին Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանում (UCLA), 2005 թվականին Լոնդոնի Հայկական ինստիտուտում։ 2003 թվականից աշխատել է Սարյանի տուն-թանգարանում որպես փոխտնօրեն, իսկ 2004 թվականից՝ տնօրեն[4]։ 2006 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
2004-2011 թվականներին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում և արտերկրում կազմակերպել է Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսներ`
- «Դու հավերժող իմ Հայաստան» բնանկարների ցուցահանդեսը, 2004 թվական
- «Մարտիրոս և Ղազարոս Սարյանները և Մեծ Հայրենական պատերազմը», 2005 թվական
- «Սարյանը և Ռուսաստանը», 2005-2006 թվականներին
- «Միշտ նոր Սարյանը», 2006 թվական
- «Մարտիրոս Սարյան կամ Հայաստանի գույներ», 2007 թվական` Իսի-լե-Մուլինո
- «Լուսիկը` Սարյանի մուսան», 2008-2009 թվականներ
- «Մարտիրոս Սարյանի գրքային նկարազարդումների արվեստը», 2009-2010 թվականներ
- «Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունը Մեծ Հայրենական պատերազմի տարիներին», 2010 թվական
- «Կենաց ծառի խորհուրդը Սարյանի արվեստում», 2010 թվական[5]
- «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» 2011 թվական, «Մայրամուտից առաջ», 2012 թվական[6]
- «Երկխոսություն հավերժի հետ» ցուցահանդես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 2013-2015 թվականներ[7]
- «Հայկական ազգային բանակի սարյանական տեսլականը» ցուցահանդես, 2016 թվական
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված ցուցահանդես, 2017 թվական
- «Մարտիրոս Սարյան» ցուցահանդես Տրետյակովյան պետական պատկերասրահում՝ նվիրված ՀՀ և ՌԴ միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին, 2017 թվական
Ռուզան Սարյանը Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների մասնակցությունն է ապահովել Նիդերլանդներում կազմակերպված «Ռուսաստանի անհայտ Արևելքը» 2010 թվական, և Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում «Ծիածանի երկու երանգ` զույգ ազգերի ճակատագիր» 2010 թվականի ցուցահանդեսներում։ Հրապարակել է բազմաթիվ աշխատություններ, գրքեր, կատալոգներ և ալբոմներ։
Մրցանակներ
խմբագրել2009 թվականին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Իսի-լե-Մուլինո քաղաքի պատմության թանգարանում «Մարտիրոս Սարյան կամ Հայաստանի գույներ» ցուցահանդեսի կազմակերպման համար արժանացել է Ֆրանսիայի Հանրապետության Արվեստի և գրականության շքանշանի (ասպետի աստիճան)։ 2013 թվականին «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» ալբոմի համար արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր մրցանակի։
Հրատարակված գրքեր, ժողովածուներ և հոդվածներ
խմբագրել- «Հայ գիրքը և հայ գրականությունը» հոդվածների ժողովածու, «Սարյանի գրքարվեստը», «Գասպրինտ», Երևան, 2013, էջ 143-169
- «Հայ-Ֆրանսիական պատմամշակութային առնչություններ», հոդվածների ժողովածու «Մարտիրոս Սարյանը Փարիզում», Երևան, 2001, էջ 210-226։
- «Մարտիրոս Սարյան։ Նամակներ (1908-1928 թվականներ)», հատոր առաջին, «Նկարչի կյանքը 1908-1928 թվականների նամակներում», «Տիգրան Մեծ», Երևան, 2002, էջ 7-53[8]։
- «Մարտիրոս Սարյան։ Նամակներ (1929-1954 թվականներ)», հատոր երկրորդ, «Նկարչի կյանքը 1929-1954 թվականների նամակներում», «Տիգրան Մեծ», Երևան, 2012, էջ 7-32։
- «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան», ալբոմ, «Տիգրան Մեծ», Երևան, 2007, էջ 4-9։
- «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը», ալբոմ, «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը», «Տիգրան Մեծ», Երևան, 2013, էջ 38-49[9]։
- «Սարյանը և Փարիզը», հուշերի, նամակների և հոդվածների ժողովածու, «Մարտիրոս Սարյանի փարիզյան նամակները», «Տիգրան Մեծ», Երևան, 2007, էջ 67-78։
- "Сарьян и Россия". Воспоминания, письма, статьи. "Сарьян и Россия", "Тигран Мец", Е., 2006, с. 5-47[10]։
- "Sarian et Paris", Entretiens, letters, souvenirs et articles, Les lettres parisienne de Martiros Sarian, "Tigran Mets", E., 2008, pages 60–70.
- «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» ալբոմ։ Ե. «Տիգրան Մեծ», 2013, 218 էջ։
- «Մարտիրոս Սարյանը և Ֆրանսիան» ցուցահանդեսի ալբոմ-կատալոգ ֆրանսերեն լեզվով, Երևան, «Նուշիկյան պրինտ», 2018, 132 էջ։
Պարբերականներ
խմբագրել- «Կենաց ծառը Սարյանի արվեստում», Ե ., «Գարուն», №9-10, 2010 թ., էջ 24-25։
- «Մարտիրոս Սարյան։ Նամակներ սիրո մասին», Ե., «Արվեստ», 1990 թ., N 2, էջ1-4։
- «Մարտիրոս Սարյան։ Նկարչի կյանքը նամակներում» (1929-1953), «Գրականագիտական հանդես», ԺԱ-ԺԲ, 2010-2011 թթ., Ե., 2011 թ., էջ 262-283։
- Մ. Սարյանի անտիպ նամակներից (Ծննդյան 125-ամյակին), «Պատմա-բանասիրական հանդես» N 1, Ե., 2005 թ., էջ 259-274։
- «Մարտիրոս Սարյանի գրական ժառանգությունը», «Արվեստի հարցեր» N 3, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Ե., 2010 թ., էջ 409-418։
- «Մարտիրոս Սարյանը Վենետիկում», «Գրականագիտական հանդես», Ա-Բ, (Թ-ժ), 2008-2009 թթ., Ե., 2009 թ., էջ 311-325։
- «Մի՛ վախեցեք, Աստված մեզ հետ է», Ե ., «Գարուն», 2005 թ., N 2, էջ 17-26։
- Сарьян в Париже. 1926-1928 гг. Несколько писем художника, "Пути и перепутья". Материалы и исследования по отечественному искусству ХХ века. Изд-во Российская академия художеств, М., 1995, с. 192-215.
- "На едине с самим собой. Письма Мартироса Сарьяна", "Литературная Армения", Е., январь-март 2005, с. 168-189.
- "Разгадка тайны Сфинкса", "Литературная Армения", Е., май-июнь 2004, с. 153-159.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ռուզան Սարյան - Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
- ↑ «Zarkfoundation - Ռուզան Սարյան». zarkfoundation.com.
- ↑ Ռուզան Լազարի Սարյան
- ↑ «MinCult - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ ««Կնոջ կերպարը Մ.Սարյանի արվեստում» ցուցահադես` Երեւանում». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Մարտիրոս Սարյանի < Երկխոսություն հավերժության հետ ցուցահանդեսը>> Մատենադարանում». La France en Arménie. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
- ↑ Saryan, Martiros; Saryan, Ṛuzan (2002). Мартирос Сарьян : Письма (ռուսերեն). Տիգրան Մեծ.
- ↑ Saryan, Ṛuzan (2013). Մարտիրոս Սարյանի գրքարվեստը։ ալբոմ. Մարտիրոս Սարյանի Տուն-Տանգարան. ISBN 9789994105212.
- ↑ Saryan, Ṛuzan (2006). Сарьян и Россия (ռուսերեն). Тигран Метс.