Ստեփան Սարգսի Լուսիկյան (փետրվարի 21, 1956(1956-02-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 24, 2001(2001-02-24), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ (թաղված է Երևանում)), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։

Ստեփան Լուսիկյան
Ծնվել էփետրվարի 21, 1956(1956-02-21)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էփետրվարի 24, 2001(2001-02-24) (45 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀայաստանի մշակույթի նախարարություն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1981) և Հալլե-Վիտենբերգի համալսարան

Կենսագրություն խմբագրել

1981 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և ստեղծագործության բաժինները, դասախոսություններ է կարդացել Մ. Լյութերի անվան համալսարանում (Հալլե, Գերմանիա)։ 1992-1998 թվականներին եղել է ՀՀ մշակույթի փոխնախարար, 1998-2001 թվականներին՝ Հոգևոր երաժշտության կենտրոնի ղեկավար։

Գրել է բալետ՝ «Ճպուռն ու մրջյունը» (բեմ.՝ 1990 թվական, Երևանի օպերայի և բալետի թատրոն), դաշնամուրային կոնցերտներ, կամերային սիմֆոնիա, լարային կվարտետ, վոկալ և գործիքային մանրանվագներ, երգեր (Վահան Տերյանի, Վահան Թեքեյանի, Ռազմիկ Դավոյանի խոսքերով), թատերական երաժշտություն[2]։

2012 թվականին լույս է տեսել Դանիել Երաժիշտի «Ստեփան Լուսիկյան» մենագրությունը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Ճպուռն ու մրջյունը։
  • Սոնատ թավջութակի համար։
  • Սոնատ դաշնամուրի համար։
  • Հայաստան։
  • Ձոն Արցախին։
  • Հայաստան։
  • Կանգնիր, իմ Գյումրի։
  • Զինվորի երգը։
  • Պանդուխտ եմ։
  • Ելեք, հայեր։
  • Բրավո, Հայաստան։
  • Նոր Հայաստան։
  • Երևան[3]։

Պարգևներ խմբագրել

  • Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների (1975-1981 թվականներ, Մոսկվա) դափնեկիր
  • Միջազգային մրցույթի (1996 թվական, Գերմանիա) մրցանակ

Գրականություն խմբագրել

  • Դանիել Երաժիշտ, Ստեփան Լուսիկ­յան, Ե., 2012:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5113
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. http://am.hayazg.info/%D4%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%BF%D5%A5%D6%83%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%AB
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Լուսիկյան» հոդվածին։