Ռուբեն Սարգսյան

հայ կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Սուրենի Սարգսյան (նոյեմբերի 22, 1945(1945-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2013(2013-04-06), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր։ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր (2007)[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Ռուբեն Սարգսյան
Ռուբեն Սարգսյան, Երևան, 2008
Հիմնական տվյալներ
Ծնվել է1945 նոյեմբերի 22 Հայաստան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան և  ԽՍՀՄ
Մահացել է2013, ապրիլ 6 Հայաստան
Երևան, Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ԱմուսինԻրինա Զոլոտովա
 Ruben Sargsyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է գիտնական Սուրեն Սերգեյի Սարգսյանի ընտանիքում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Երկրորդ կուրսից ընդուվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին։ 1972 թվականին ավարտել է Ղազարոս Սարյանի կոմպոզիտորական դասարանը։

1973-1985 թվականներին դասավանդել է երաժշտության տեսություն և սոլֆեջիո N 10 երաժշտական դպրոցում։

1987 թվականից մինչ կյանքից հեռանալը Երևանի կոնսերվատորիայում դասավանդել է կոմպոզիցիա և դասախոսություններ կարդացել իր կողմից մշակված «Ժամանակակից երաժշտության տեխնոլոգիա» դասընթացով։

1994 թվականին եղել է «Հայկական երաժշտական ասամբլեա» հասարակական կազմակերպության հիմնադիրներից։ 2002 թ.-ից՝ Ասամբլեայի վարչության անդամ էր։

Ընտանիք խմբագրել

Պարգևներ, ձեռքբերումներ խմբագրել

  • 1978 թ.՝ «Տարվա լավագույն ստեղծագործություն» Հանրապետական մրցանակի դափնեկիր (պարգևատրվել է թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված

N 1 Կոնցերտի համար)

  • 1993 թ.՝ արժանացել է սիմֆոնիկ երաժշտության Հայկական կենտրոնի կողմից անցկացվող լավագույն սիմֆոնիկ ստեղծագործության մրցույթի դափնեկրի կոչման (պարգևատրվել է «Պոեմ» սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործության համար)
  • 2007 թ.՝ արժանացել է ՀՀ Պետական մրցանակի (պարգևատրվել է «Իմ ժամանակակիցը» նվագախմի համար ստեղծագործությունների շարքի համար)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Սարգսյան» հոդվածին։