ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն (ռուս.՝ Союз композиторов СССР, 1932-1957 թվականին՝ Խորհրդային կոմպոզիտորների միություն), խորհրդային կոմպոզիտորներին և երաժշտագետների միավորող պետական ստեղծագործական կազմակերպություն նախկին Խորհրդային Միությունում։
ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն և ԽՍՀՄ ստեղծագործական միություններ |
Երկիր | ԽՍՀՄ |
Հապավում | СК СССР |
Հիմնադրված | 1932 |
Լուծարված | 1991 |
Պարգևներ |
Ստեղծվել է 1932 թվականին, ՀամԿ(բ)Կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ (հնգամյա պլանի կուլտուրական հեղափոխության վերջին տարվա համար)։
1932-1940 թվականներին ԽՍՀՄ կոմպոզիտորների միության կազմակերպություններ ստեղծվեցին Մոսկվայում և Լենինգրադում, միութենական ու ինքնավար հանրապետությունների մայրաքաղաքներում, մի քանի մարզային կենտրոններում։ 1939 թվականից գործել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության կազմկոմիտեն։ Կոմպոզիտորների I համամիութենական համագումարը 1948 թվականին ընդունել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության կանոնադրությունը և ընտրել վարչության կազմը։ Բարձրագույն մարմինն է եղել համամիութենական համագումարը (II համագումարը՝ 1957 թվականին, 111-ը՝ 1962 թվականին, IV-ը՝ 1968 թվականին, V-ը՝ 1974 թվականին)։ Գործադիր մարմինն է եղել վարչությունը, որ անցկացնում էր պլենումներ և ընտրում քարտուղարություն։ Հետստալինյան ժամանակաշրջանի առաջին հիմնադիր համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ 1960 թվականի ապրիլին, Մոսկվայում, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը միաձայն ընտրվեց գլխավոր քարտուղար[1]։
ԽՍՀՄ փլուզումից հետո միությունը դադարեց գոյություն ունենալուց։ 1992 թվականի ապրիլի 22-ին այն վերածվեց Կոմպոզիտորական կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 547)։ |