Մուշեղ Աղայան
Մուշեղ Ղազարոսի Աղայան (1883, նոյեմբերի 17, Թիֆլիս - 1966, սեպտեմբերի 11, Երևան), հայ երաժշտագետ և կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939)։ ՍՄԿԿ անդամ 1917 թվականից։ Ղազարոս Աղայանի որդին։
Մուշեղ Աղայան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Մուշեղ Ղազարոսի Աղայան |
Ծնվել է | 1883, նոյեմբերի 17, Թիֆլիս Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | 1966, սեպտեմբերի 11, Երևան Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երաժշտագետ կոմպոզիտոր |
Կրթություն | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս), ապա աշակերտել Մակար Եկմալյանին: 1907-1911 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի երաժշտական ուսումնարանում, 1925-1930 թթ.` Մոսկվայի կոնսերվատորիայում: Աշխատել է որպես երաժիշտ-մանկավարժ, եղել է երգիչ (բարիտոն): Համերգներով հանդես է եկել Երևանում, Թիֆլիսում և Մոսկվայում: 1930 թվականին տեղափոխվել է Երևան, Շարա Տալյանի հետ կազմել ու հրատարակել է Սայաթ-Նովայի (1946) և Ջիվանա (1955) երգերի նոտագրած ժողովածուները, կազմել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»-ի 2-րդ գիրքը (1950), խմբագրել Սպիրիդոն Մելիքյանի «Հայ ժողովրդական երգեր ու պարեղանակներ» ժողովածուի 1-ին, 2-րդ հատորները (1949, 1952), Շերամի երգերի ժողովածուն (1959)։ Գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, ձայնագրել և մշակել ժողովրդական և գուսանական երգեր («Ջան յարո ջան», «Կարմիր վարդ», «Ջաղցի դռնով», «Գյուլիզարի բադի բլբուլը» և այլն)։ 1934-1939 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։
ԱղբյուրներԽմբագրել
- Երաժշտական ակնարկներ, Մ., 1927
- Հայ գուսանները և գուսանա-աշուղական արվեստը, Ե., 1959:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 244)։ |