Արաքսի Սարյան
Արաքսի Արծրունու Սարյան (Հարությունյան)[1] (օգոստոսի 17, 1937, Լենինական - սեպտեմբերի 26, 2013, Երևան[2]), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ[3]։
Արաքսի Սարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 17, 1937 Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 26, 2013 (76 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երաժշտագետ, արվեստագետ և երաժիշտ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Արաքսի Սարյանը ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի), դերասան, Լենինականի դրամատիկական թատրոնի տնօրեն Արծրունի Հարությունյանի ընտանիքում։ Սովորել է Լենինականի Ա. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում (ավարտել՝ մեդալով) և Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում (գերազանց դիպլոմով)։ 1955 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ։ Գերազանց թվանշաններով երկրորդ կուրս փոխադրվելուց հետո թողել է ինստիտուտը և 1956 թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատմա-տեսական բաժին։ 1961 թ. կոնսերվատորիան ավարտելուց հետո դարձել է ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, Ռոբերտ Աթայանի ղեկավարությամբ։ 1965 թվականին ավարտելով ասպիրանտական կրթությունը՝ որպես կրտսեր գիտաշխատող աշխատանքի է անցել նույն ինստիտուտում (1965-1968 թթ.)։ 1969 թվականին պաշտպանել է «Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը» (19-20-րդ դարեր) թեմայով ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական կոչում։ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին միաժամանակ աշխատել է Երևանի Տիգրան Չուխաջյանի և Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցներում որպես տեսական առարկաների ուսուցչուհի, ինչպես նաև պետական ռադիոկոմիտեում որպես երաժշտական խմբագիր։ 1968 թվականից մինչև կյանքի վերջ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Վարել է երաժշտության պատմությանը վերաբերող տարբեր դասընթացներ։ 1995 թվականից եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչ։ 1966 թվականից դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։ Մինչ կյանքից հեռանալը եղել է միության երաժշտագիտական սեկցիայի նախագահ։ 2004 թվականից եղել է ՀՀ պետական մրցանակների երաժշտության ոլորտի նախագահ։
Գործունեություն խմբագրել
- գիտական՝ աշխատություններ, մենագրություններ, գրքերի հեղինակ, խմբագիր և թարգմանիչ
- զեկուցումներ գիտաժողովներում
- համերգների ներածական խոսք, մեկնաբանություն
- ռադիո-հեռուստահաղորդումներ
- հոդվածներ, գրախոսություններ՝ միութենական և հանրապետական մամուլում, ամսագրերում, թերթերում
Մենագրություններ խմբագրել
- Հայ քաղաքային ժողովրդական երգարվեստը (XIX-XX դդ.), Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1973,
- Մեդեա Աբրահամյան (համահեղինակությամբ՝ Ա. Բարսամյանի), Երևան, «Արճեշ» հրատ., 2000, 79 էջ,
- Սիրվարդ Գարամանուկ։ Երաժշտությամբ իմաստավորված կյանք, Երևան, ԳԱԹ հրատ., 2007, 251 էջ,
- Թաթուլ Ալթունյանը և հայ երգն ու պարը, Երևան, «Կոմիտաս» հրատ., 2008, 133 էջ,
- Լևոն Մամիկոնյան։ Երաժշտությունը`կյանքի ուղեկից, Երևան, «Կոմիտաս» հրատ., 2009, 87 էջ,
- Սամսոն Գասպարյան։ Երաժշտագետն ու գործիչը, Երևան, «Կոմիտաս» հրատ., 2010, 295 էջ։
Ժողովածուներ խմբագրել
- «Մեր հին երգերը», հոգևոր, գեղջկական, աշուղական, քաղաքական երգերի ընտրանի՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված համերգաշարից։ Առաջաբան՝ Ա. Սարյանի, «Արճեշ», Երևան, 2001, 107 էջ
- «Հայ քաղաքային ժողովրդական երգերի հատընտիր»։ Կազմող՝ Ա. Սարյան, «Կոմիտաս», Երևան, 2010, 192 էջ
- «Ղազարոս Սարյանը և նրա ժամանակը»։ Կազմող և խմբագիր՝ Ա. Սարյան, «Կոմիտաս», Երևան, 2013, 351 էջ
- «Հոդվածներ, զեկուցումներ, հաղորդումներ»։ Ամրոց գրուպ, 2015, 239 էջ[4][5]
Ընտանիք խմբագրել
- Հայրը՝ Արծրունի Հարությունյան՝ (1908-1994) դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լենինականի թատրոնի հիմնադիրներից մեկը և երկարամյա տնօրենը
- Մայրը՝ Սոֆյա Հակոբյան՝ (1911-2003), մանկավարժ։
- Հորեղբայրը՝Վարազդատ Հարությունյան, (1909-2008), ճարտարապետ։
- Ամուսինը՝ Ղազարոս Սարյան (1920-1998), կոմպոզիտոր։
Գրականություն խմբագրել
- "Հայուհիներ"։ Հանրագիտարան երկու հատորով, "Ամարաս", Երևան, 2011, էջ 363
- В. Залян, "Мой педaгог - Аракси Сарьян", Երաժշտական Հայաստան ամսագիր, թիվ 3, 2005, էջ 20-22
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ»։ www.sarian.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 30
- ↑ «Արաքսի Սարյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019 թ․ հունվարի 30
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Սարյան Արաքսի (2015)։ Հոդվածներ, զեկուցումներ, հաղորդումներ։ Արաքսի Սարյան (հայերեն)։ Amrotsʻ Grup։ ISBN 9789994131822
- ↑ «Արաքսի Սարյանի ժողովածուն ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019 թ․ հունվարի 30
Արտաքին հղումներ խմբագրել
- հարցազրույց Archived 2014-04-21 at the Wayback Machine.
- "Օր վեցերորդ"
- Ղ. Սարյանի 90-ամյակին նվիրված միջոցառում
- Մ.Սարյանի տուն-թագարանի կայք