Բացել գլխավոր ցանկը

Վարդգես Տալյան

հայ հասարակական գործիչ

Վարդգես Գրիգորի Տալյան (1896, հուլիսի 3 (հուլիսի 15), Ալեքսանդրապոլ - 1947, հուլիսի 1, Երևան), հայ խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ։ Գուսան Շերամի ավագ որդին։

Վարդգես Տալյան
Ծնվել է1896 հուլիսի 3 Ալեքսանդրապոլ
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 1, 1947(1947-07-01) (տարիքը 50) Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունԿոմ­պո­զի­տոր
մանկավարժ
երաժշտական, հասարակական գործիչ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա

ԿենսագրությունԽմբագրել

1926 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի Սարգիս Բարխուդարյանի ստեղծագործական դասարանը, ավելի ուշ ուսանել Վ․ Շչերբաչյովին։ Ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետը 1924 թ.: Դասավանդել է Թիֆլիսի Հայարտյան երաժշտական ստուդիայում 1924-1927 թթ., N» 3 երաժշտական տեխնիկումում (1927-1934 թթ., 1933 թվականից՝ նաև տնօրեն), եղել է Վրաստանի խորհրդային կոմպոզիտորների միության հայկական սեկցիայի նախագահ 1933-1934 թթ.: 1934 թվականից ապրել է Երևանում, դասավանդել կոնսերվատորիայում, ղեկավարել ստեղծագործական դասարանը (1945 թվականից՝ պրոֆեսորի պաշտոնակատար)։ Տալյանի կոմպոզիցիայի դասավանդման հայ խորհրդային դըպրոցի հիմնադիրն է։ Հատկապես մեծ է նրա վաստակը կոմպոզիտորների ուսուցումը ազգային երաժշտության հիմքով տանելու գործում։ Սաներից են Առնո Բաբաջանյանը, Ա․ Հարությունյանը, էդուարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Արամ Մերանգուլյանը, Ռ․ Աթայանը, Ադամ Խուդոյանը:

Ստեղծագործել է տարբեր ժանրերում, հիշատակելի են՝ լարային կվարտետը 1935, ջութակի սոնատը 1944, դաշնամուրային տրիոն 1946, «Ռուշանի քարափը» օպերան (ըստ Նաիրի Զարյանի, անավարտ, 1938, մանկական ժանրային երգերի շարքը՝ դաշնամուրի նվագակցությամբ 1943, «Գյուլիզար» երաժշտական դրաման (կատարվել է Թիֆլիսում, 1920), «Կոլխոզական» («Լիություն») վոկալ–սիմֆոնիկ պատկերը 1942, «Հայաստան» երգը երգի-պարի անսամբլի համար։ Գրել է նոր կենցաղի թեմաներով մասսայական երգեր, ռոմանսներ ու խմբերգեր, կամերա-գործիքային երկեր, կատարել ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ։ Տալյանի ստեղծագործությունը բնորոշվում է ժողովրդական ազգային հենքով, վառ արտահայտված մեղեդայնությամբ, բոլոր ժանրերում երգային տարերքի գերիշխանությամբ, ազգային երաժշտությունից բխող հյութեղ հարմոնիայով։

ԳրականությունԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 549