Սարգիս Սարյան (գրականագետ)

հայ գրականագետ

Սարգիս Սարյան (Սարգիս (Սարիկ) Մարտիրոսի Սարյան, (հունվարի 26, 1917(1917-01-26), Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 20, 1962(1962-08-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1956 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1954 թվականից։

Սարգիս Սարյան
Սարգիս (Սարիկ) Մարտիրոսի Սարյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1917(1917-01-26)
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 20, 1962(1962-08-20) (45 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունգրականագետ
Ծնողներհայր՝ Մարտիրոս Սարյան
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նոր Նախիջևան քաղաքում։ 1939 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1945-1947 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1950 թվականին «Վերածննդի դարաշրջանի իտալական նովելի զարգացման նոր աստիճանը Մ. Բանդելլոյի ստեղծագործություններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1951-1962 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Կազմել է «Չարենցը գրականության մասին» ժողովածուն (Երևան, 1957

Ռուսերեն լույս է տեսել նրա «Հետպատերազմյան սովետահայ գրականությունը» (Երևան, 1956) և «Սովետահայ գրականությունը» (Երևան, 1964) գրքերը։ Մահացել է Երևանում 1962 թվականին՝ Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարից[1]։

2017 թվականին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կազմակերպվել է Սարգիս Սարյանի 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն[2]։

Ս. Սարյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Հետպատերազմյան սովետահայ գրականությունը խաղաղության համար մղվող պայքարում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 103 էջ։
  • Սովետահայ արդի պատմվածքը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1959, 128 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 494-495.
  2. «Բացվելու է Մարտիրոս Սարյանի ավագ որդու՝ գրականագետ Սարգիս Սարյանի 100-ամյակին նվիրված ցուցադրություն». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.