Հայաստանի կոմպոզիտորների միություն
կազմակերպություն
Հայաստանի կոմպոզիտորների միություն, միավորում է Հայաստանի պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երաժշտագետներին, աջակցում նրանց ստեղծագործական գործունեությանը։ Միության տնօրինությամբ գործող կոմպոզիտորների տանը կազմակերպվում են հանդիպումներ, նոր ստեղծագործությունների համերգ-քննարկումներ և այլ միջոցառումներ։ Միությունը ստեղծվել է 1932 թվականին Երևանում։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն է Արամ Սաթյանը։
Հայաստանի կոմպոզիտորների միություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1932 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Գլխավոր քարտուղար | Արամ Սաթյան |
Կայք | composers.am |
Հայաստանի կոմպոզիտորների միության շենքն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
ՊատկերասրահԽմբագրել
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/160 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայաստանի կոմպոզիտորների միություն կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |