Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց

Երևանի դպրոց

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, երաժշտական կրթական հաստատություն Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
Alexandr Spendiaryan Music School.JPG
Տեսակդպրոց
Հիմնադրված է1921
ՏնօրենՄարինա Վարդանյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Չայկովսկու 27
Կայքspendiaryan.am

ՊատմությունԽմբագրել

1921 թվականին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ Երևանում ստեղծվում է երաժշտական ստուդիա, որը նախապատրաստական դեր է կատարում Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծման գործում։ Մինչև 1929 թվականն այն եղել է միակ երաժշտական կրթական հաստատությունը Երևանում։ 1929 թվականի սեպտեմբերին կոնսերվատորիայից անջատվում է ստուդիայի տարրական բաժինն իր 60 աշակերտով, և Երևանում հիմնադրվում է առաջին մանկական մասնագիտացված քառամյա երաժշտական դպրոցը, որի տնօրեն է նշանակվում երաժշտագետ Օվսաննա Տեր-Գրիգորյանը։

1930 թվականին դպրոցին են հատկացվում Ղանթարի հարևանությամբ գտնվող Շահումյան փողոցի թիվ 18 շենքի 4 սենյակները։

1930 թվականին դպրոցն անվանակոչվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունով։

1930-1931 ուսումնական տարում դպրոցն ունեցել է 257 աշակերտ, որոնք սովորել են երկու հիմնական բաժիններում՝ դաշնամուրային և լարային։

1935 թվականից դպրոցը դարձել է յոթնամյա, 1992 թվականից՝ տասնամյա[1]։

Դպրոցի առջև տեղադրված է Ալեքսանդր Սպենդիարյանի կիսանդրին։

ՏնօրեններԽմբագրել

  • Օվսաննա Տեր-Գրիգորյան (1929-1930 թվականներ)
  • Լուսիկ Հովսեփյան-Թոթովենց (1930-1937 թվականներ)
  • Սամսոն Գասպարյան (1937 թվական)
  • Մարտին Մազմանյան (1937-1944 թվականներ)
  • Վարդուհի Զաքարյան (1944-1956 թվականներ)
  • Բաբկեն Սարգսյան (1956-1982 թվականներ)
  • Սերգեյ Քեչեկ (1982-1995 թվականներ)
  • Գեորգի Հախնազարյան (1995-1997 թվականներ)
  • Մերուժան Սիմոնյան (1997-1999 թվականներ)
  • Սամվել Սահակյան (1999-2011 թվականներ)

ՇրջանավարտներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել