Հնդկաստանը օլիմպիական խաղերում

Հնդկաստանը առաջին անգամ մասնակցել է 1900 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ Այդ խաղերում Հնդկաստանը ներկայացնում էր Նորման Պրիչարդը, ով աթլետիկա սպորտաձևում նվաճեց երկու մեդալ (երբեմն այդ մեդալները համարվում են Մեծ Բրիտանիայի կողմից տրված, քանի որ Հնդկաստանն այդ ժամանակ Բրիտանական կայսրության մի մասն էր)։ 1920 թվականին ուղարկվեց Հնդկաստանի մարզիկների թիմը։ Այդ ժամանակից ի վեր Հնդկաստանը մասնակցեց ամառային բոլոր խաղերին։ Ընդհանուր առմամբ, 23 խաղերում մասնակցել են 728 մարզիկներ (637 տղամարդ և 91 կին)։ Հնդկաստանի մարզիկները հանդես են եկել բադմինտոն, բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, հեծանվավազք, ջրային պոլո, մարմնամարզություն, ձիավարություն, ձյուդո, ձիասպորտ, աթլետիկա, սեղանի թենիս, լող, դայվինգ, ծանրամարտ, սուսերամարտ, ֆուտբոլ, մականախաղ սպորտաձևերում։ Խոշորագույն պատվիրակությունը երկիրը ներկայացրեց 1948 թվականի խաղերին (79 մարդ)։

Ձմեռային օլիմպիական խաղերին Հնդկաստանը մասնակցում է 1964 թվականից։ Մինչ այժմ երկիրը հանդես է եկել ինը ձմեռային խաղերում։ Հնդկաստանը ներկայացրել են 15 տղամարդ և 2 կին, ովքեր մասնակցում էին լեռնադահուկային սպորտաձևերին։

Հնդկաստանը ներկայացնող մարզիկները ընդհանուր թվով նվաճեցին 28 մեդալ, հիմնականում մականախաղ սպորտաձևից։ Հնդկաստանի տղամարդկանց հոկեյի հավաքականը 1928 թ.-ից 1980 թվականներին նվաճեց տասնմեկ, այդ թվում վեց ոսկե մեդալ։ Միևնույն ժամանակ, Ուդհեմ Սինգհը և Լեսլի Կլաուդիուսը նվաճեցին 3 ոսկե և 1 արծաթե մեդալ։

Հնդկաստանի կանանց թիմը միայն մեկ անգամ 1980 թվականին է մասնակցել մականախաղին և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը։ Օլիմպիական խաղերում չորս անգամ մասնակցել է տղամարդկանց ֆուտբոլային թիմը (ամենաբարձր նվաճումը 1956 թվականին էր, զբաղեցրին չորրորդ հորիզոնականը), մեկ անգամ` բասկետբոլային թիմը։

2008 թվականին Պեկինում Հնդկաստանի պատմության մեջ միակ ոսկե մեդալը նվաճեց Աբհինավ Բինդրան։

Հնդկաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, որը կոչվում էր Հնդկաստանի օլիմպիական ասոցիացիա, հիմնադրվել է 1927 թվականին։ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն ժամանակավորապես դադարեցրեց Հնդկաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին իր հովանու ներքո պահելը։ Հնդկաստանի մարզիկները կարող էին մասնակցել օլիմպիական մրցույթներին միայն որպես անկախ օլիմպիականներ[1]։

Մեդալակիրներ

խմբագրել
Մեդալ Անուն Խաղեր Սպորտաձև
  Արծաթ Պրիչարդ, ՆորմանՆորման Պրիչարդ   Փարիզ 1900   Աթլետիկա
  Արծաթ Պրիչարդ, ՆորմանՆորման Պրիչարդ   Աթլետիկա
  Ոսկի Ազգային հավաքական   Ամստերդամ 1928   Մականախաղ
  Ոսկի Ազգային հավաքական   Լոս Անջելես 1932   Մականախաղ
  Ոսկի Ազգային հավաքական   Բեռլին 1936   Մականախաղ
  Ոսկի Ազգային հավաքական   Լոնդոն 1948   Մականախաղ
  Ոսկի Ազգային հավաքական   Հելսինկի 1952   Մականախաղ
  Բրոնզ Խաշաբա Ջադհավ   Ըմբշամարտ
  Ոսկի Ազգային հավաքական   Մելբուրն 1956   Մականախաղ
  Արծաթ Ազգային հավաքական   Ղրիմ 1960   Մականախաղ
  Ոսկի Ազգային հավաքական   Տոկիո 1964   Մականախաղ
  Բրոնզ Ազգային հավաքական   Մեխիկո 1968   Մականախաղ
  Բրոնզ Ազգային հավաքական   Մյուխեն 1972   Մականախաղ
  Ոսկի Ազգային հավաքական   Մոսկվա 1980   Մականախաղ
  Բրոնզ Պաես, ԼեանդերԼեանդեր Պաես   Ատլանտա 1996   Թենիս
  Բրոնզ Մալեշբարի, ԿարնամԿարնամ Մալեշբարի   Սիդնեյ 2000   Ծանրամարտ
  Արծաթ Սինգհ Պատհոր   Աթենք 2004   Հրաձգություն
  Ոսկի Բինդրա, ԱբխինավԱբխինավ Բինդրա   Պեկին 2008   Հրաձգություն
  Բրոնզ Կումար, ՍուշիլՍուշիլ Կումար   Ըմբշամարտ
  Բրոնզ Սինգհ, ՎիջենդերՎիջենդեր Սինգհ   Բռնցքամարտ
  Արծաթ Կումար, ՎիջայՎիջայ Կումար   Լոնդոն 2012   Հրածգություն
  Արծաթ Կումար, ՍուշիլՍուշիլ Կումար   Ըմբշամարտ
  Բրոնզ Նեհվալ, ՍաինաՍաինա Նեհվալ   Բադմինտոն
  Բրոնզ Կոմ, ՄերիՄերի Կոմ   Բռնցքամարտ
  Բրոնզ Դուտ, ՅոգեշվարՅոգեշվար Դուտ   Ըմբշամարտ
  Բրոնզ Նարանգ, ԳագանԳագան Նարանգ   Հրածգություն
  Արծաթ Պուսարլա Բենկատա   Ռիո դե Ժանեյրո 2016   Բադմինտոն
  Բրոնզ Մալիկ, ՍակշիՍակշի Մալիկ   Ըմբշամարտ

Մեդալների աղյուսակ

խմբագրել

Ամառային օլիմպիական խաղերի մեդալներ

խմբագրել
  1900 — Փարիզ 0 2 0 2
  1904Սենթ Լուիս չի մասնակցել
  1908Լոնդոն չի մասնակցել
  1912Սթոկհոլմ չի մասնակցել
  1920 — Անտվերպեն 0 0 0 0
  1924 — Փարիզ 0 0 0 0
  1928Ամստերդամ 1 0 0 1
  1932Լոս Անջելես 1 0 0 1
  1936Բեռլին 1 0 0 1
  1948Լոնդոն 1 0 0 1
  1952 —Հելսինկի 1 0 1 2
  1956Մելբուրն 1 0 0 1
  1960Ղրիմ 0 1 0 1
  1964Տոկիո 1 0 0 1
  1968Մեխիկո 0 0 1 1
  1972Մյունխեն 0 0 1 1
  1976Մոնրեալ 0 0 0 0
  1980Մոսկվա 1 0 0 1
  1984Լոս Անջելես 0 0 0 0
  1988Սեուլ 0 0 0 0
  1992Բարսելոնա 0 0 0 0
  1996Ատլանտա 0 0 1 1
  2000Սիդնեյ 0 0 1 1
  2004Աթենք 0 1 0 1
  2008Պեկին 1 0 2 3
  2012Լոնդոն 0 2 4 6
  2016Ռիո դե Ժանեյրո 0 1 1 2
Արդյունք 9 7 12 28

Մեդալները սպորտաձևերում

խմբագրել
  Մականախաղ 8 1 2 11
  Հրաձգություն 1 2 1 4
  Աթլետիկա 0 2 0 2
  Ըմբշամարտ 0 1 4 5
  Բադմինտոն 0 1 1 2
 Բռնցքամարտ 0 0 2 2
  Ծանրամարտ 0 0 1 1
  Թենիս 0 0 1 1
Արդյունք 9 7 12 28

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Статистика на Sports-reference.com Արխիվացված 2008-12-30 Wayback Machine
  • Индия на официальном сайте Олимпийского движения
  • «Медалисты Олимпийских игр на сайте МОК». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  • Олимпийская ассоциация Индии Արխիվացված 2006-02-05 Wayback Machine