Սուշիլ Կումար (հինդի՝ सुशील कुमार,մայիսի 26, 1983(1983-05-26)[1], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), ազատ ոճի հնդիկ ըմբիշ՝ ազգությամբ ջաթ։ Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր։ Հնդկաստանի պատմության մեջ ըմբշամարտի միակ աշխարհի չեմպիոնը[5]։

Սուշիլ Կումար
Դիմանկար
Ծնվել էմայիսի 26, 1983(1983-05-26)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԴելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան[2][3][4]
ԿրթությունChaudhary Charan Singh University?
Մասնագիտությունըմբիշ
Պարգևներ և
մրցանակներ
 Sushil Kumar Վիքիպահեստում

2012 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի բարձրագույն սպորտային պարգևով՝ Ռաջիվ Գանդի Խել Ռատնայով և 2013 թվականին՝ սպորտի բնագավառում ավանդի համար Պադմա Շրիի քաղաքական շքանշանով։

Կենսագրություն խմբագրել

Սուշիլ Կումարը ծնվել է 1983 թվականին Դելի մայրքաղաքային ազգային շրջանի Բապրոլա գյուղում։ Նրա հայր Դիվան Սինգհը և զարմիկ Սանդիպը հետաքրքրվել են ըմբշամարտով, և նրանց ազդեցությամբ սկսել է ըմբշամարտով զբաղվել նաև Սուշիլ Կումարը։ 14 տարեկանից նա սկսել է հաճախել Չհատրասալ մարզադաշտին կից ըմբշամարտի դպրոց։

2003 թվականին Սուշիլ Կումարը նվաճել է իր առաջին միջազգային մրցանակները․ Ասիայի 2003 թվականի չեմպիոնատի բրոնզե մեդալ և Համագործակցության խաղերի ոսկե մեդալ։ 2004-ի Օլիմպիական խաղերում նա ընդամենը 14-րդն էր, բայց 2008 թվականի խաղերում նվաճել է բրոնզե մեդալ։ 2010-ին Մոսկվայում դարձել է աշխարհի չեմպիոն։

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հնդկաստանի դրոշակակակիրն է եղել և նվաճել է արծաթե մեդալ։ Երրորդ տեղը զբաղեցրած ղազախ ըմբիշը պնդել է, որ Սուշիլ Կումարը կիրառել է արգելված հնարքներ, սակայն ղազախական կողմի բողոքը չի բավարարվել[6][7]։

2016 թվականի Օլիմպիական խաղերում առաջին իսկ ռաունդում պարտվել է մոնղոլ ըմբիշին։ Մարզական կարիերայի ավարտից հետո փորձել է ուշադրություն հրավիրել սպորտում կեղծիքների մասին հայտարարություններով, մասնավորապես 2010 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը անցկացվում էր Մոսկվայում, որտեղ դարձել է չեմպիոն[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20080823151417/http://results.beijing2008.cn/WRM/ENG/BIO/Athlete/5/205935.shtml
  2. http://www.bbc.co.uk/news/world-asia-india-19241216
  3. http://www.bbc.co.uk/news/world-asia-india-19240490
  4. http://espn.go.com/olympics/summer/2012/story/_/id/8228928/2012-london-olympics-madhura-nagendra-sorry-marching-india-opening-ceremony
  5. Магомедов Арсен. «После Азиады индийские борцы могут стать миллионерами» (ռուսերեն). Официальный сайт газеты «Спорт Якутии». Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
  6. Казахстанского борца пытались подкупить на Олимпиаде
  7. Индийский борец извинился перед Танатаровым за укушенное ухо
  8. «ФСБР требует у Федерации борьбы Индии разъяснить ситуацию с Кумаром». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. «Мамиашвили не верит в подкуп Кумара и попросит FILA разобрать ситуацию». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուշիլ Կումար» հոդվածին։