Դիոնիսոսի թատրոն
Դիոնիսոսի թատրոն (հուն․՝ Θέατρο του Διονύσου), հունական թատրոնի շենք, որը գտնվում է Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում։ Գտնվում է Աթենքի միջնաբերդի հարավարևելյան լանջին։ Դիոնիսոս աստծոն նվիրված թատրոնը համարվում է աշխարհի ամենահին դրամատիկական կառույցներից մեկը։
![]() հուն․՝ Θέατρο του Διονύσου | |
---|---|
![]() Դիոնիսոսի թատրոնի ավերակները | |
Տեսակ | հեթանոսական թատրոն |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Աթենք, Հունաստան |
Հիմնադրման ամսաթիվ | մ.թ.ա. 5-րդ դար |
![]() |
Դիոնիսոսի թատրոնի տեղում ներկայումս ավերակներ է։ Թատրոնի ավերակները համարվում են Աթենքի գլխավոր տեսարժանություններից մեկը։
ՊատմությունԽմբագրել
Կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարում՝ բնական փայտից։ Թատրոնում դրամատիկական ներկայացումները եղել են երկու անգամ՝ Փոքր և մեծ Դիոնիսոս տոներին։
Մեծ Դիոնիսոսի տոնակատարության ժամանակ Աթենքում տեղի են ունենում թատերական մրցույթնր։ Սովորաբար ներկայացվում են հին հունական երեք նշանավոր հեղինակների ողբերգությունները։ Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում է երեք ողբերգություն և մեկ դրամա՝ առասպելական թեմատիկայով։
Մ.թ.ա. 326-325 թվականներին թատրոնը վերանորոգվել է։ Թատրոնի հիմքում ընկած փայտե ենթակառուցվածքները փոխարինվում են մարմարով։ Մարմարյա քարերը տեղադրվում են 67 շարքերով։
Հայտնի է նաև այն, որ թատրոնը իր տարողությամբ այնքան մեծ էր, որ կարող էր տեղավորել Հին Աթենք քաղաքի բնակչության կեսին։ Թատրոնը չուներ կատար և դերասանները ներկայացումը ցուցադրում էին բաց երկնքի տակ՝ բնական լույսով։
Մեր թվականության առաջին դարում՝ Հռոմեական դարաշրջանում, թատրոնը վերակառուցվել է։ Ներկայումս պահպանվել են միայն հույների խաղողագործության և բերքատվության աստծոն՝ Դիոնիսոսին նվիրված թատրոնի ավերակները։
Ժամանակակից վերակառուցման աշխատանքները սկսվել են 2010 թվականին։ Նախատեսված էր վերակառուցման գործընթացը ավարտել 5 ամսում։ Վերակառուցման համար նախատեսված էր տրամադրել վեց միլիոն եվրո[1]։
ՊատկերասրահԽմբագրել
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հույները որոշել են վերակառուցել Դիոնիսոսի թատրոնը»։ Lenta.ru։ նոյեմբերի 26, 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2010-08-14
ԳրականությունԽմբագրել
- Всемирная история (в 24 тт.) // Т.4. Эллинистический период. с. 76. — Минск: Издательство «Литература», 1996.
- История Древней Греции. / гл. ред. Кузищин В. И. — М.: Издательство «Высшая школа», 2001. — С. 399.