Պեստում
Պեստում (լատին․՝ Paestum), նախկինում Պոսեյդոնիա (հին հունարեն՝ Ποσειδωνία, լատին․՝ Poseidonia /Posidonia), հունական գաղութ, որը հիմնադրվել է մ.թ.ա. 7-րդ դարում[1], Լուկանիա շրջանի արևմտյան մասում (այժմյան Սալերնոյից 35 կմ դեպի հարավ-արևելք)։
Բնակավայր | ||
---|---|---|
Պեստում | ||
Երկիր | Իտալիա | |
Համայնք | Կապաչո Պեստում | |
Հիմնադրված է | մ. թ. ա. 600 թ. | |
ԲԾՄ | 18 մետր | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Պաշտոնական կայք | museopaestum.beniculturali.it(իտալ.) | |
| ||
Պատմություն
խմբագրելՊոսեյդոնիան բարգավաճում է ապրել մ.թ.ա. 540-ական թվականներին և դրանից մի քանի տասնամյակներ հետո։ Մոտ 400 թվականին Պոսեյդոնիան գրավվել էր լուկանների կողմից, ինչը հանգեցրեց հունական և տեղական մշակութային ավանդույթների միախառնմանը։ Մ.թ.ա. 274 թվականին քաղաքը գաղութացվել է հռոմեացիների կողմից, որոնք անվանել են այն Paestum: 9-րդ դարի վերջին Պեստումը կործանվել է սարակինոսների, իսկ 11-րդ դարում՝ նորմանների կողմից։ Պեստումի կործանմանը նպաստում էր տեղանքի ճահճացումը։ Այստեղ մնացած բնակիչները՝ վախենալով մալարիայից, տեղափոխվել են մոտակայքում գտնվող բարձունքի վրա՝ այնտեղ հիմնելով նոր՝ Կապաչո Պեստում քաղաքը։
Այժմյան Պեստումում լավ պահպանվել են մ.թ.ա. 6-րդ դարի կեսերին կառուցված երեք դորիական տաճարներ։ Դրանցից մեկը նվիրված է Աթենասին (այլ ոչ թե Ցերերային, ինչպես նախկինում էին կարծում)։ Պեստումի կենտրոնական մասի հարավում է գտնվում Հերայի սրբավայրը 2 դորիական պերիպտերներով (Հերա I-ի (այսպես կոչված «Բազիլիկը», մ.թ.ա. 6-րդ դարի կես) և Հերա II-ի (այլ ոչ թե Նեպտունի կամ Ապոլլոնի, ինչպես նախկինում էին համարում) (այսպես կոչված «Պոսեյդոնի տաճարը», մ.թ.ա. 5-րդ դարի 2-րդ քառորդ) տաճարները)։
Քաղաքի պատերն ունեն վեց մետր լայնություն և հինգ կիլոմետր պարագիծ։ Հռոմեական ամֆիթատրոնից շատ քիչ է մնացել։ Այս բոլոր ավերակները ներառվել են Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցուցակի մեջ։
1968 թվականին Պեստումում հայտնաբերվել է դամբարան (այսպես կոչվող իտալ.՝ Tomba del tuffatore, «Ջրասուզակի դամբարանը») շատ լավ պահպանված որմնանկարներով (մ.թ.ա. 470 թվական)։ Դա դասական ժամանակաշրջանի հունական որմնանկարչության միակ անսամբլն է, որն ամբողջությամբ պահպանվել է մինչ օրս։ Հինգ որմնանկար, բազմաթիվ այլ անտիկ գտածոների հետ մեկտեղ, այժմ գտնվում են Պեստումի Ազգային հնագիտական թանգարանում։
Ջրասուզակի որմնանկարը (իրականում այնտեղ պատկերված են ոչ թե ջրային պրոցեդուրաներ, այլ խորհրդանշական «ցատկ» դեպի հանգուցյալ աշխարհ), «հունական պատկերավոր գեղանկարչության միակ նմուշն է, որը լավ պահպանվել է արխաիկ և դասական ժամանակաշրջանից։ Այդ ժամանակաշրջանի հազարավոր հունական դամբարանների թվում (մոտավոր մ.թ.ա. 700-400 թվականներ) միայն այդ դամբարանը զարդարված է մարդկանց պատկերներով, որմնանկարներով»[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Ջրասուզակի դամբարան»-ի սարկոֆագի վրա պատկերված որմնանկարի դրվագ։ Մ.թ.ա. 475 թվական, Պեստումի Ազգային թանգարան։
-
Աթենասի տաճարը (մ.թ.ա. 5-րդ դար)
-
Ապոլլոնի տաճարը (մ.թ.ա. 5-րդ դարի 2-րդ քառորդ)
-
Հերայի տաճարը (մ.թ.ա. 6-րդ դար)
-
«Ջրասուզակը»: Մ.թ.ա. 5-րդ դարի որմնանկար։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Розанов, В. В. Пестум // Мир Искусства. — 1902. — № 2.
- Paestum: scavi, studi, ricerche: bilancio di un decennio (1988-1998), a cura di F. Longo. Paestum: Pandemos, 2000.
- Ross Holloway R. The Tomb of the Diver // American Journal of Archaeology, 110 (2006), pp. 365–388.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պեստում Արխիվացված 2013-11-02 Wayback Machine (պաշտոնական էջ իտալերեն լեզվով)
- Պեստումի մեկնաբանված լուսանկարները և սխեմաները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 236)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեստում» հոդվածին։ |