Պալեստրա
Պալեստրա մարմնամարզական մասնավոր դպրոց Հին Հունաստանում։ Պարապում էին 12-16 տարեկան տղաները (մեծահասակ տղամարդկանց համար Պալեստրա գործել է Սամոս կղզում)։ Պալեստրաի ուսուցման ծրագրի մեջ մտել են վազքը, ըմբշամարտը, թռիչքները, նիզակի և սկավառակի նետումները (այսպես կոչված, հնգամարտի համակարգը), մարմնամարզական վարժությունները, լողը։ Պալեստրաներն ունեին բաց հրապարակներ, վազքուղիներ, մարմնամարզական դահլիճներ, լողավազաններ։ Հաճախ եղել են գիմնազիոններին կից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |