Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ագորա (այլ կիրառումներ)
Տյուրոս քաղաքի ագորայի փլատակները

Ագորա (հին հուն․՝ ἀγορά), ժողովրդական ժողով Հին Հունաստանում, ինչպես նաև սրահներով, առևտրական, հասարակական և պաշտամունքային շենքերով շրջապատված ժողովատեղի-հրապարակ, որտեղ գումարվում էր այդ ժողովը։ Սովորաբար տեղակայված էր քաղաքի կենտրոնում։

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Հրապարակում, որը հիմնականում քաղաքի կենտրոնում էր, գտնվում էին քաղաքի գլխավոր շուկան (տարբեր տեսակի ապրանքներով բաժանված էր «շրջանների») և հաճախ կառվարական հիմնարկները։ Ագորային, որպես կանոն, շրջապատել են արհեստավորների վարպետությամբ կառուցված սրահներ, տաճարներ։ Երբեմն ագորայի օրինակով կանգնեցվել են արձաններ։ Շատ հաճախ ագորան հանդիսանում էր քաղաքի տնտեսական և վարչական կենտրոնը։ Ագորայում հրապարակավ ցուցադրվում էին պոլիսի գործող օրենսդրությունը, քարի վրա գրված կարևոր որոշումներ, պաշտոնական վճիռներ և այլն[1]:

Սկզբնապես ագորան իրենից ներկայացրել է բաց հրապարակ՝ կառուցվող քաղաքի մեջտեղում։ Սակայն դասական շրջանում ագորայի դիրքը դարձավ ավելի առանձնացված, իսկ ագորայի հետագա տիպն ամբողջովին առանձին էր, կանոնավոր պլանավորված և քաղաքի հետ կապված էր միայն դարպասների միջոցով (ագորայի նման ամենաշատ քանակով տարածքներ կարելի է գտնել Փոքր Ասիաում)։ Ագորայի նախագծումը ազեցություն է ունեցել Հին Հռոմի ճարտարապետության վրա։

Ամենամեծ և հայտնի ագորաներից մեկը Աթենքի ագորան է՝ կառուցված Ք. ա. VI-I դարերում մեծաթիվ առևտրական և հասարակական շինություններով (հանդիսանում էր Ակրոպոլիս բլրի Ներքին քաղաքի կենտրոնը)։ Նաև հայտնի են Սպարտայի և Կորնթոսի ագորաները։

Հրապարակում հսկողության պահպանման համար նշանակվեցին հատուկ պաշտոնական դեմքեր` ագորանոմներ (մետրոնոմներ, որոնք պարտականությունն էր վերահսկել, որպեսզի ճիշտ օգտագործվեն միջոցները), սիտոֆիլակներ (դիտորդ հացի առևտրում) և այլն։

ԾանոթագրություններԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։