Հիպպոդամոս Միլեթացի (հին հունարեն՝ Ἱππόδαμος ὁ Μιλήσιος), հին հունական (մ. թ. ա. V դար) ճարտարապետ-քաղաքաշինարար, տեսաբան։ Քաղաքաշինական հատակագծման հիպպոդամյան համակարգի հիմքում ընկած էր Մերձավոր Արևելքի, հատկապես Բաբելոնի քաղաքաշինական սկզբունքներից եկող փողոցների կանոնավոր, ուղղանկյուն ցանցը, թաղամասերի օրինաչափի կառուցապատումը։ Հիպպոդամոսն իր սկզբունքը գործնականորեն կիրառել է ԱթենքիՊիրեյոս (մ.թ.ա. 446 - 445-ից հետո) նավահանգստի, Հարավային Իտալիայի՝ Ֆուրիոս (մ. թ. ա. 444 - 443) հունական գաղութի վերակառուցման աշխատանքներում և այլ քաղաքաշինական մտահղացումներ իրագործելիս։ Հիպպոդամոսի գաղափարները կապված էին քաղաք-պետության իդեալական պատկերացումներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 422)։